Քաղաքական նախասիրություններով արդարադատության փուլ. Էլինար Վարդանյան

Արխիվ 16-20

Բարձրագույն դատական խորհրդի նախագահը դիմել է Փաստաբանների պալատ՝ փաստաբաններ Հայկ Ալումյանի, Միհրան Պողոսյանի և Հովհաննես Խուդոյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու միջնորդությամբ։ 

Դիմումում ասվում է, որ պաշտպաններն իրենց վարքագծով անհարգալից վերաբերմունք են դրսևորվել դատարանի և դատավարության մյուս մասնակիցների նկատմամբ, որը կարող է հասարակության առջև նվազեցնել դատական իշխանության և արդարադատության նկատմամբ հեղինակությունը: 

Տպավորություն է, որ ԲԴԽ նախագահը վերջին պարբերությունը պարզապես արտատպել է իրավաբանության դասագրքերից կամ իրավական վերլուծություններից։ Որովհետև այդ արտահայտությունը գնահատող կառույցը կամ պաշտոնյան չէր կարող անտեսել դատական իշխանության և արդարադատության հեղինակության ոտնահարմանն ուղղված բազմաթիվ դրսևորումները, որ տեղի են ունեցել մինչ այս։  

Սկսենք ամենաթարմ օրինակից. Առողջապահության նախարարը հայտարարեց, որ չի պատրաստվում կատարել դատարանի որոշումը, քանի որ ինչպես ինքը, այնպես էլ ժողովրդի մեծամասնությունը չի վստահում Հայաստանի դատական համակարգին։ Ու՞ր էր այդ ժամանակ ԲԴԽ նախագահը։ Ինչո՞ւ չդիմեց գործադիրի ղեկավարին՝ նախարարի հայտարարությանը համարժեք գնահատական տալու պահանջով։ Առողջապահության նախարարի վերջին հայտարարությունը այս նույն մարմնի և պաշտոնյաների «լուռ համաձայնությամբ» իր բացահայտ վնասը հասցրեց արդարադատությանը։ 

Լուռ է նաև արդարադատության նախարարը, ում գործընկերը օրինակ ծառայեց հազարավոր քաղաքացիների։ Ի՞նչ է կարծում արդարադատության նախարարը, կարո՞ղ են մյուսները նույնպես, օրինակ վերցնելով իշխանության ներկայացուցչից, արհամարհել դատարանի վճիռներն ու որոշումները, թե՞ անձեռնմխելիները միայն հեղափոխական իշխանության ներկայացուցիչներն են։ Եվ մյուսների պարագայում արդեն գործի կդրվի հենց արդարադատության նախարարության ենթակայության տակ գտնվող հարկադիր ծառայությունը։ 

Եթե մինչ այս, մնացած դեպքերում՝ դատարանները շրջափակելու, դատավորների նկատմամբ տարբեր տեսակի հետապնդումների, դատավորներին «վնգստացող» անվանարկելու ժամանակ ԲԴԽ-ն համարժեք արձագանքեր, չդրսևորեր երկակի մոտեցում, ապա հիմա արդարադատության հեղինակության մասին խոսելու բարոյական իրավունք ձեռք բերած կլիներ։  

Ընդհանրապես հիմնավոր տպավորություն է, որ երկիրը թևակոխել է  «քաղաքական նախասիրություններով արդարադատության փուլ»։ Բառիս բուն իմաստով գործում է  «մեր դեմ խաղ չկա» չարաբաստիկ օրենքը։ Ուզում ենք այսպես՝ անում ենք ասյպես։ Չենք ուզում՝ չենք անում։ 

Դատախազությունը որոշում է չբողոքարկել Վայոց ձորում ՀՀ ՊՆ փոխգնդապետ Արա Մխիթարյանին ծեծի ենթարկելու գործով մեղադրյալ Զավեն Գրիգորյանի՝ գրավի դիմաց ազատ արձակվելու որոշումը՝ քրեական գործով նախաքննությունը ավարտական փուլում լինելու հիմնավորմամբ, և որ արդեն իսկ կատարվել են հիմնական բոլոր դատավարական գործողությունները, ինչի պայմաններում նշանակալիորեն նվազել է քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կալանքի համար անհրաժեշտ պայմանները խախտելու ռիսկերը։  

Միևնույն ժամանակ դատախազությունը Արմեն Թավադյանի կալանքը, որպես խափանման միջոց վերացնելու դատարանի որոշման կայացումից անմիջապես հետո հայտարարում է, որ անպայման բողոքարկելու է որոշումը։ Նույնն է մոտեցումը առանձին քաղաքական շահագրգռվածությամբ գործերում, որոնցով նույնիսկ դատական քննության փուլում դատախազությունը համառությամբ պայքարում է անձին կալանքի տակ պահելու համար։ 

Արդարադատության որակն այսօր կախված է ոչ թե համակարգերի, այլ անձերի որակից: Դատարաններն ում ուզում երկրից բաց են թողնում, ու չեն ուզում՝ չեն թողնում։  

Տպավորություն է, որ արդարադատության ողջ համակարգը գործում է  բացառապես Փաշինյանին դուր գալու կանխավարկածով։ Սա շատ արագ կբերի թե իշխանության կորստին, թե նման արդարադատություն իրականացնողների անհատական պատասխանատվության։  

Էլինար Վարդանյան 

«Այլընտրանքային նախագծեր խումբ» 

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին