Ռոնալդուն ֆինանսապես ամենաշատը կտուժի կորոնավիրուսի պատճառով
Արխիվ 16-20Ա սերիայում աշխատավարձերի էական կրճատումներ կարող են լինել:
Ինչպես տեղեկացնում է Tuttosport-ը, Իտալիայում ֆուտբոլի ժամանակավոր դադարի արդյունքում կարող են աշխատավարձերի կրճատումներ լինել: Աղբյուրի փոխանցմամբ՝ կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված դադարը, որն այս պահին անորոշ ժամկետով է, պայմանավորված մի քանի հանգամանքով, օրինակ՝ խաղերի տոմսերի վաճառքներով, Ա սերիային կարող է հասցնել 70-ից մինչև 700 միլիոն եվրոյի վնաս. դա կախված կլինի արդեն, թե երբ կվերսկսի առաջնությունը, և առհասարակ, կվերսկսվի, թե ոչ:
Ա սերիայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն է, որը տարեկան ստանում է 31 միլիոն եվրո: Վատագույն սցենարի դեպքում պորտուգալացին ստիպված կլինի իր աշխատավարձի զգալի տոկոս չստանալ, մասնավորապես՝ 10 միլիոն եվրո:
Երկրորդ ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը նույնպես «Յուվենտուսից» է՝ Մատեյս դե Լիխտը, որը ստանում է տարեկան 8 միլիոն եվրո:

