Շավարշ Կարապետյանը Բաշկիրիայում պաշտոն է ստացել
Արխիվ 16-20Հայ լողորդ, սպորտի վաստակավոր վարպետ Շավարշ Կարապետյանը Բաշկիրիայի նախագահական ապարատում պաշտոն է ստացել: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով Բաշկիրիայի ղեկավարի մամուլի ծառայությանը:
«Հասարակական հիմունքներով Բաշկիրիայի նախագահի խորհրդական է նշանակվել Շավարշ Կարապետյանը: Նրան է վերապահվում տարածաշրջանում ֆիզկուլտուրայի և սպորտի զարգացման խնդիրը»,- տեղեկացնում են Բաշկիրիայի նախագահի աշխատակազմից:
Հաղորդվում է, որ Շավարշ Կարապետյանը պլանավորում է մոտ ապագայում տեղափոխվել Բաշկիրիա:

