Ինչու այս ամենը սկսվեց Էջմիածնից. Իրինա Ծատուրյան (Տեսանյութ)
Արխիվ 16-20Օրեր առաջ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից մարտի 18-ը հայտարարվել էր համազգային աղոթքի օր` համավարակի հաղթահարման եւ հիվանդների բժշկության համար: Այդ օրը Սուրբ Գայանե վանքում` հանդիսապետությամբ Վեհափառ Հայրապետի կատարվեց Հանգստյան ժամերգություն, որի ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր առանձնական աղոթքը բարձրացրեց առ Աստված` այս առիթով նաեւ իր խոսքն ուղղելով համայն հայ ժողովրդին։ Անդրադառնալով վերոնշյալին` հոգեբան ԻՐԻՆԱ ԾԱՏՈՒՐՅԱՆՆ §Իրավունք TV¦-ի տաղավարում նշեց, որ այդ տեսարանից անգամ հուզվել է:
– Ծանր էր տեսնել եկեղեցին` առանց մարդկանց: Այնպես եղավ, որ մենք Սուրբ Պատարագին միմիայն կարող ենք մասնակից լինել` նայելով հեռուստատեսությամբ: Կարծում եմ` պետք է մտածենք, թե ինչու այսպես եղավ: Ավելի գլոբալ ու վեհ դիտարկենք այս ամենը, թե որտե՞ղ, ո՞ր պահին մենք շեղվեցինք այն իրական ճանապարհից, ի՞նչը մեզ խառնեց: Գուցե բարոյականության եւ անբարոյականության սահմանին մոտենալն ու չհասկանալն էր պատճառը, գուցե մրցակցությո՞ւնը կամ այս ազատությունները, որոնց դեռ պատրաստ չէինք: Ամենաթողություն կար եւ ով ինչ խոսում էր, անում, ասում էին` ոչինչ իր գործն է: Կարծում եմ` այս ժամանակը պետք է օգտագործենք, որպեսզի հասկանանք, թե ինչու է մեզ արգելված եկեղեցի մտնել Սուրբ Զատկի օրով: Մենք չենք կարող դա անել, եւ ոչ ոք չի մտածում դրա մասին, թե ինչ տեղի ունեցավ: Գուցե մեր ոգեղենությանը շատ լուրջ վնա՞ս էր հասցվել: Այս ամենի մասին ինձ թույլ եմ տալիս ասելու, որովհետեւ հոգեբանությունն այն գիտությունն է, որը անմիջական կապված է ոգեղենության հետ:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Հ.Գ.- Հոգեբանի հետ §Իրավունք TV¦-ի հարցազրույցը դիտեք տեսանյութում.

