ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
Արխիվ 16-20ԴՈՒԽՈՎ
Նիկոլը նոր թավշյա վիրուսային հեղափոխություն է իրականացնում:
ՄԵՐՆ ՈՒՐԻՇ Ա
ԱՀԿ-ից հայտնում են, որ Հայաստանի վիրուսն էլ ա թավշյա, ոչ բռնի, ժողովրդական ու դուխով…
ՀԻՆ ԱՍԱՑՎԱԾՔԻ ՆՄԱՆՈՒԹՅԱՄԲ (ՀԱՆՐԱՔՎԵՆ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Մինչեւ հանրաքվեն գա` ՍԴ կազմի հակառակորդների աչքերը դուրս կգան:
ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԻՄՆԸ
Պողոսն անգրագետ պառկել է տանը,
Ոտքը երկարել բազմոցի ուսին`
– Այսպես չի լինի, պրծնում է թանը,
Նիկոլ, քա՛յլ արա, մերժի՛ր վիրուսին...
ԱՆՀԱՐՄԱՐ ԲԱՆ ՍՏԱՑՎԵՑ
Արտակարգ դրություն հայտարարելով, Հայաստանը դարձրին 19+:
ՍՏԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ (ՆԻԿՈԼԻ ԿՈՂՄԻՑ` ԱՌԱՋԻՆ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍՈՎ ՎԱՐԱԿՎԱԾԻՆ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ շրջանառվող լուրերի` կորոնավիրուսով առաջին վարակվածը պարգեւատրում չի ուզում, նա Նիկոլի թագավորության կեսն է ուզում:
ԹՈՒ-ԹՈՒ-ԹՈՒ
Սպիրիտների միությունից հայտնում են, որ Նիկոլը Սեւանի մեկուսացումից ելել է միայն նրանից հետո, երբ արամուսցի գուշակ Մանուշը նրա վախը չափել է:
ՔՈՒՅՐ ՔԱՂԱՔՆԵՐ (ՀԱՍՆԵԼ ԵՎ ԱՆՑՆԵԼ ՉԻՆԱՍՏԱՆԻՑ)
Չինական Ուհան քաղաքում վիրուսով վարակվելու դեպքերի դադարելուն Հայաստանը պատասխանեց Էջմիածնի ապաշրջափակմամբ, կարեւորը նրանցից հետ չընկնենք:
ՀԻՆ ԱՍԱՑՎԱԾՔԻ ՆՄԱՆՈՒԹՅԱՄԲ (ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՍՊԻՐՏԻ ԵՎ ԱԼԿՈՀՈԼԱՅԻՆ ԽՄԻՉՔՆԵՐԻ ԹԱՆԿԱՑՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
– Թավշիստներն ի՜նչ գիտեն` սպիրտն ինչ ա:

