ԹՌԻՉՔՆԵՐ ԳՐԵԹԵ ՉԿԱՆ, ԻՍԿ ՀՀ ԱԳՆ-Ն ՄԱՐԴԿԱՆՑ ՀՈՐԴՈՐՈՒՄ Է՝ ԹՌՉԵԼ

Արխիվ 16-20

Երեկ մի ցնցող մտքով հաջողացրեց աչքի ընկնել նաեւ ՀՀ ԱԳՆ-ն: Ու ինչու չանի, եթե պետական մյուս գերատեսչություններն իրար հերթ չեն տալիս՝ ապշելու հայտարարություններ անելով:

Այսպես, ՀՀ ԱԳՆ-ն Ռուսաստանից Հայաստան վերադառնալ ցանկացող ՀՀ քաղաքացիներին հորդորում է օգտվել բացառապես օդային ուղիներից: «Վրաստանի կառավարության որոշման համաձայն՝ մարտի 18-ից սկսած բոլոր արտասահմանցիների մուտքը Վրաստան արգելված է: Հետեւաբար, նույնիսկ եղանակային պայմանների բարելավման եւ դեպի Լարս տանող ավտոճանապարհի բացման պարագայում ռուս-վրացական սահմանը հնարավորություն կունենան հատել միայն բեռնատարները եւ իրենց հայրենիք վերադարձող Վրաստանի եւ ՌԴ քաղաքացիները: Վերին Լարսի անցակետն անժամկետ փակ է օտարերկրացիների համար...»: Ուստիեւ, ՀՀ քաղաքացիներին ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս. «Ռուսաստանից Հայաստան վերադառնալու համար օգտվել բացառապես օդային ուղիներից, մասնավորապես՝ մոտակա Կրասնոդար եւ Դոնի Ռոստով քաղաքների օդանավակայաններից»:

Բայց ինչպե՞ս, եթե ՌԴ-ի հետ ավիահաղորդակցություն եւս չկա, իսկ օրինակ` «Պոբեդան» երեկ հայտարարեց՝ թռիչքները դադարեցնելու մասին: Հայաստանում գործող մի շարք ավիաընկերություններ դադարեցրել են, անգամ երկկողմ ուղղություններով, մասնավորապես` դեպի Մոսվա, Ռոստով, Կրանսոդար եւ Սոչի տոմսերի վաճառքը: Այս մասին տեղեկացանք մի քանի ավիաընկերություններ զանգահարելուց հետո: Օրինակ` «Արօն», «Արմենիա Թրեվլ», «Ֆեստա տուր» ավիաընկերությունները մեզ հետ զրույցում տեղեկացրին, որ ՀՀ-ից չվերթներ չեն իրականացվում, քանի որ ՀՀ քաղաքացիների մուտքը ՌԴ արգելված է՝ կորոնավիրուսով պայմանավորված, իսկ հակառակ ուղղությամբ` միայն ՀՀ քաղաքացիների մուտքն է թույլատրվում, այն էլ` շատ քիչ ռեյսեր են գործում: Քաղավիացիայի կոմիտեիից փորձեցինք հետաքրքրվել` արդյոք կա պաշտոնական չվերթների չեղարկման որոշում, լրատվական բաժնից տեղեկացրին, որ «Պաշտոնական չեղարկման որոշում` տվյալ ուղղություններով, այս պահին դեռ չկա: Պարզապես, ավիաընկերությունները, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, հնարավոր է, որ չեղարկեն` առանց մեզ տեղեկացնելու: Այլ մանրամասների համար հետեւեք մեր պաշտոնական էջին»:

Ամեն դեպքում, ՌԴ-ից Հայաստան այս պահին մատերի վրա հաշված չվերթներ կան (առնվազն երեկվա դրությամբ), ընդ որում, ըստ որոշ խոսակցությունների, տոմսերի գներն այնպես են բարձրացել, որ միայն հատուկենտ մարդիկ կարող են իրենց նման շռայլություն թույլ տալ: Ու այս իրավիճակում տեսնես ՀՀ ԱԳՆ-ն տուն վերադառնալու ցանկություն ունեցող ՀՀ քաղաքացիներին այդ ո՞ր «օդային ուղիներով» է հորդորում թռչել:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին