«ՄՈԳՈ» ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՁԵՐ ՓՈԽԱՐԵՆ ՈՐՈՇՈՒՄ Է, ՈՐ ՁԵՐ ՎԱՐԿԸ ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Արխիվ 16-20

Երկու օր առաջ տողերիս հեղինակը որոշեց հեռախոսով երգ ներբեռնել: Արդյունքում պարզվեց, որ ոչ միայն երգը ներբեռնվեց, այլ, ինչպես ժողովուրդն է ասում` հազար ու մի զրթուզիբիլ էլ հետը: Այդ թվում` մի շարք գովազդներ, որոնք ոչ միայն անպետք էին, այլ նաեւ՝ զզվեցնող:

Հատկապես անկոչ հյուրի նման հեռախոս խցկվեց «ՄՈԳՈ» ունիվերսալ վարկային կազմակերպության ինչ-որ գովազդ: Իսկ ամենավատն այն է, որ այդ գովազդ կոչվածը կարող է մարդկանց համար թակարդ կամ հոգեբանական բարդ խնդիր դառնալ: Այսպես, ներբեռնելուց հետո հանկարծ պարզվեց, որ սույն կազմակերպությունը ձեր փոխարեն որոշում է, որ դուք վարկ եք ցանկանում ստանալ, հետո վարկային մենեջերը ձեր փոխարեն մտածում է՝ ձեզ վարկ տրամադրի, թե՝ ոչ: Ու մեկ էլ` «ԲԻՆԳՈ». ձեր վարկը հաստատվել է` 250 000 դրամ, շնորհավորում ենք...

Բայց կներեք, ի՞նչ վարկ, այդ ինչպե՞ս, եւ ո՞վ իմ փոխարեն որոշեց, որ ես վարկ եմ ուզում: Ստացվում է, որ ինչ-որ մեկը մեր փոխարեն մտածում է, եւ հենց ինչ-որ մեկն էլ որոշում է, որ այն հաստատված է: Այս մտքերի մեջ ընկնելով` փորձեցի պարզել՝ ի՞նչ տեղի ունեցավ այս արտակարգ իրադրության ընթացքում իմ գլխին: Սկսեցի մանրամասն ուսումնասիրել տվյալ էջը, որտեղ կոնկրետ որեւէ բան նշված չէ, թե այդ ինչպես եղավ, որ իմ վարկը հաստատվեց: Նաեւ այն վախով, որ միգուցե իմ անունով ապօրինի վա՞րկ են ձեւակերպել, ու հիմա ստիպված եմ լինելու վճարել: Այդ մտահոգություններով էլ, որոշեցի զանգահարել գրասենյակ՝ կայքում տեղադրված համարով: Գրասենյակից ինձ, կարծես թե, հանգստացրին, որ ես չունեմ որեւէ հաստատված վարկ, դա պարզապես գովազդ է: Գովազդը` գովազդ, բայց մինչեւ բան իմացա, պատկերացնո՞ւմ եք, թե ինչեր մտածեցի: Եվ դա այն դեպքում, երբ ունեի վստահություն՝ եթե ինչ-որ բան այն չէ, կկարողանամ խնդիրը լուծել: Իսկ ի՞նչ անեն այն մարդիկ, ովքեր ավելի շուտ են նման բաների հավատում կամ կարող են շատ ավելի պարզ վիճակներում նյարդային խանգարում ստանալ: Ընկերության ներկայացուցիչը մեզ նաեւ բացատրեց՝ որ վարկը ոչ թե հաստատված է, այլ եթե ցանկանում եմ, կարող են հաստատել: Նաեւ կարող եմ այդ հարցով մոտենալ մոտակա գրասենյակ: Պարզ ասած, որ դա սովորական գովազդ է, որ որեւէ վատ կամ սխալ բան չկա: Մեր այն պնդմանը, որ գովազդելը չի նշանակում՝ պարտադրել, կամ մեր փոխարեն որոշել՝ մարդկանց սթրեսային վիճակի հասցնելով, մեր զրուցակիցը պատասխանում էր, որ դա ընդամենը գովազդ է: Մնում էր միայն ընկերության աշխատակցին հիշեցնել, որ գովազն ունի իր կանոնները եւ օրենքով սահմանափակումները: Այդ թվում` չի թույլատրվում մարդկանց մոտ առնվազն շփոթություն առաջացնել: Իսկ լսափողից այն կողմից շարունակում էին համոզել՝ դա ընդամենը գովազդ է: Լավ, ընդունենք: Բայց որքանո՞վ է նման գովազդն օրինական: Այ, դա բացատրելու համար կան պետական կառույցներ, որոնց էլ կդիմենք:

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին