ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻՆ ԱԿԱՆԱՏԵՍ ԿԼԻՆԵՆՔ ԱՎԵԼԻ ՈՒՇ. ՎԱՐԴԱՆ ԲՈՍՏԱՆՋՅԱՆ

Արխիվ 16-20

Կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված, ներկայումս անկումներ են նկատվում համաշխարհային տնտեսությունում: Դա հատկապես տեսանելի է Չինաստանում. բազում արդյունաբերական ձեռնարկություններ պարապուրդի են մատնված՝ չինական ապրանքների արտահանման անկման հետ կապված: Իսկ ինչպես կանդրադառնա կորոնավիրուսը ՀՀ-ի տնտեսության վրա, փորձեցինք հետաքրքրվել տնտեսագետ ՎԱՐԴԱՆ ԲՈՍՏԱՆՋՅԱՆԻՑ:

- Կորոնավիրուսը ոչ միայն առողջապահական, այլ նաեւ տնտեսական իր բացասական հետքը կթողնի մեր փոքրիկ երկրի տնտեսության վրա: Ավելին, այն իր ազդեցությունը կթողնի ինչպես տնտեսական, այնպես էլ ֆինանսական, սոցիալական, ինչու ոչ՝ քաղաքական իրավիճակի վրա: Նախ՝ անորոշություն է ստեղծվել ամբողջ աշխարհում, այսինքն, ճգնաժամային, չկառավարվող կամ դժվար կառավարվող երեւույթների ենք բախվելու: Մինչեւ որ կորոնավիրուսի դեմն առնող բուժում չգտնվի, այս համաճարակն անորոշ իրավիճակի մեջ կպահի ամբողջ աշխարհը: Կորոնավիրուսի տնտեսական հետեւանքներին մենք ականատես կլինենք ավելի ուշ, եւ այդ հետքերը կարող են ավելի խորը լինել, քան 2008-2009 թվականի ֆինանսական ճգնաժամինը:

- Այդ դեպքում, ինչպե՞ս դիմակայել ստեղծված իրավիճակում, տնտեսությունն ինչպե՞ս ապահովագրել:

- Ստեղծված պարագայում առաջացած ճգնաժամին դիմակայելը կառավարության համար հեշտ չի լինի: Տա Աստված, որ մեր կառավարությունը հաղթի, ու մենք բոլորս պետք է կառավարությանը օգնենք: Հասարակությունը կարող է դիմակայել, եթե որոշակի ժողովրդական իմաստնություն դրսեւորի: Բայց, բոլոր դեպքերում, նման իրավիճակներին դիմակայելու համար հեռատես մոտեցումներ են հարկավոր: Առհասարակ, նման մոտեցումներն անհրաժեշտ են ինչպես սոցիալական, քաղաքական, այնպես էլ տնտեսական հարցերի դեպքում: Մեզ մոտ, ցավոք, թե՛ առաջինի, թե՛ երկրորդի եւ թե՛ երրորդի դեպքում կաղ վիճակ է, երեւույթներն իրենց այս կամ այն ազդեցությունն են թողնում, խնդիրը որոշում ընդունողների պրոֆեսիոնալիզմն է: Այն երկրներում, որտեղ առանց այդ էլ թույլ ֆինանսական համակարգ կա, այս երեւույթը տնտեսության վրա էական մեծ ազդեցություն չի ունենալու: Կարող է ազդել, օրինակ, այն առումով, որ սուբյեկտները որոշ ժամանակ կխուսափեն որեւէ գործունեություն սկսելու մտադրությունից, թեպետ մեր երկրի պարագայում այդ տրամադրություններն առանց այդ էլ երկչոտ էին: Ընդհանուր առմամբ, անկախ մեր երկրում կորոնավիրուսի առկայությունից կամ բացակայությունից, մեր տնտեսությունը թույլ է, ինչը պայմանավորված է տնտեսական ընդհանուր կառուցվածքով: Մենք չունենք ժամանակակից ուղղություններ, ինչը ցցուն արտահայտված է մեր ՀՆԱ-ում: Շատ է խոսվել համաշխարհային շուկաներում պահանջարկ ներկայացնող արժեք ստեղծելու մասին, բայց դեռ հեռու ենք նման իրավիճակից: Իսկ կորոնավիրուսը լինի, թե՝ ոչ, մեր տնտեսական համակարգը տխուր իրավիճակում է: Չպետք է հուզվել այն հայտարարություններից, թե ամեն ինչ հոյակապ էր, իսկ կորոնավիրուսը եկավ ու խանգարեց: Ամբողջ աշխարհն այժմ գտնվում է շատ դժվար իրավիճակում, անորոշության մեջ, փնտրվում են ելքեր այս իրավիճակից դուրս գալու: Իսկ մենք խոսում ենք, որ դրանից կարող ենք օգուտներ քաղել: Ի՞նչ ասել այսքանից հետո: Մենք ուզում ենք, թե չենք ուզում, դժվարություններ կան: Ոչ միայն կան դժվարություններ, այլեւ, նորից եմ կրկնում` դրա հետ միասին կան նաեւ անորոշություններ: Իսկ անորոշությունների պարագայում մեզանից որեւէ մեկը չի կարող այդպես կանխավ համարձակ խոսքեր ասել` լավ կլինի կամ վատ կլինի: Պետք է աշխատենք, որ լավ լինի, ոչ թե՝ հայտարարենք:

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին