«Գեղեցիկը կփրկի աշխարհը». Աշնանը Երևանում կանցկացվի «Ներառական արվեստի փառատոն»
Արխիվ 16-20Երևանում հոկտեմբերի 9-12-ը կանցկացվի «Ներառական Արվեստի Միջազգային Փառատոն»։ Հոկտեմբերի 9-ի գալա-համերգից բացի, հոկտեմբերի 10-12 թատերական լաբորատորիայի շրջանակներում Հայաստանի լավագույն արվեստագետները կանցկացնեն մշակութային խմբակներ՝ թատերական արվեստ, ազգային և ժամանակակից պար, հայկական ազգային երգ, երգչախումբ, ինստրումենատալ երաժշտություն, թատերական դեկորացիայի պատրաստում, թատերական զգեստի պատրաստում, թատերական ռեկվիզիտի պատրաստում ուղղություններով։ Այս աշխատանքների արդյունքում կծնվի թատերական ներկայացում՝ Հ․ Թումանյանի «Խոսող Ձուկը» հեքիաթի սցենարով ։
Շտապ՝եք, տեղերը սահմանափակ են։ Մասնակիցները չեն կարող լինել ավելի քան 200 հոգի, իսկ 54 հոգի 5 երկրներից արդեն իսկ հայտարարել են իրենց մասնակցությունը։ Հայտերի ներկայացման վերջնաժամկետը մայիսի 20-ն է: Ցանկացողները կարող են լրացնել mayri.am կայքում տեղադրված հայտերը:

