«Հանրության պառակտվածությունը շատ վտանգավոր է Արցախի համար» (Տեսանյութ)

Արխիվ 16-20

Արցախում իրավիճակը բավականին լարված է, որը բոլորովին կապ չունի ո՛չ հայաստանյան արտակարգ դրության, ո՛չ էլ վիրուսային մտահոգությունների հետ. նախագահական ընտրություններին մնացել է գրեթե մեկ շաբաթ: Այս օրերին քարոզարշավն ուղեկցվում է միջադեպերով, անգամ փողոցներ են փակում ու մարդկանց սպառնում: Այս ամենն ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ, հատկապես, որ անկախ ամեն ինչից, այժմ Հայաստանի ու Ադրբեջանի ուշադրության կենտրոնում Արցախի նախագահական ընտրություններն են, «Իրավունքը» հետաքրքրվեց ադրբեջանագետ ԱՆԺԵԼԱ ԷԼԻԲԵԳՈՎԱՅԻՑ:

- Կարծում եմ` Ադրբեջանի համար այդքան էլ կարեւոր չէ, թե ով է ղեկավարելու Արցախը, որքան կարեւոր է բռնացնել այն պահը, երբ հանրության պառակտվածությունը կհասնի իր գագաթնակետին: Իսկ այդ պառակտվածությունն ավելի չխորացնելու համար` նաեւ ես եւ շատերը, ովքեր այդ հարցին վերաբերվում են շատ նուրբ եւ զգույշ, հնարավորինս զերծ ենք մնում որեւէ մեկնաբանությունից: Արցախի Հանրապետության քաղաքացիները պետք է իրենց ապագան որոշեն, եւ ես չեմ, կամ Հայաստանից որեւէ մեկը չէ, որ պետք է իրենց այդ հարցում ուղղորդի: Սա իրենց որոշումն է, իրենց ընտրությունն է եւ իրենց ընտրապայքարն է: Նպաստել հասարակության պառակտվածության խորացմանը, շատ վտանգավոր է Արցախի համար: Եթե Հայաստանում անընդհատ սեւերի ու սպիտակների բաժանումը, ատելության գեներացիան հանրության մեջ վտանգավոր էր, բայց այդպես զտված, փոքր տարածքի վրա լոկալիզացված չէր, ինչպես` Արցախում: Այնտեղ գրեթե բոլորը բոլորին գիտեն` միմյանց բարեկամ են, հարեւան, ծանոթ, գործընկեր, եւ նման պառակտվածությունը կարող է շատ ծանր նստել բոլորի վրա: Դրանից պետք է խուսափել եւ առաջին հերթին` չսադրել: Մարդ պետք է բացարձակ գիտակից չլինի, որ փորձի հրահրել իրավիճակն Արցախում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ. - Հարցազրույցն ամբողջությամբ դիտեք տեսանյութում. 

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին