ԱԼԻԵՎԸ ԿՓՈՐՁԻ° ՕԳՏՎԵԼ ԻՐԱՎԻՃԱԿԻՑ

Արխիվ 16-20

Եվ այսպես, կորոնավիրուսը հասավ նաեւ արցախյան խնդրին: Երեկ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը տարածեց հայտարարություն, ըստ որի՝ «Կորոնավիրուսի (COVID-19) տարածումից հետո պահպանվող իրավիճակը հանգեցրել է միջազգային սահմանների փակման ողջ տարածաշրջանում, միջազգային եւ տեղական անձնակազմերի ուղեւորությունների սահմանափակումների, ինչպես նաեւ այլ սահմանված սահմանափակումների՝ խուսափելու համար անձնական շփումներից, ինչը նվազեցնում է վարակման ռիսկը: Հաշվի առնելով վերը նշվածը, եւ կողմերի հետ խորհրդակցելուց հետո ԵԱՀԿ մոնիտորինգները կդադարեցվեն այնքան ժամանակ, քանի դեռ գործում են այդ սահմանափակումները: Միաժամանակ,  ես շարունակում եմ կապ պահպանել համապատասխան զինվորական իշխանությունների հետ»:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ

Կասպրշիկի ասածը նշանակում է հետեւյալը. մոնիտորինգային վերահսկողություն գոնե մինչ կորոնավիրուսային իրավիճակի փոփոխությունը չի լինի, իսկ դա նշանակում է, որ ինչ-որ չափով կթուլանա շփման գոտու նկատմամբ արտաքին վերահսկողությունը: Ընդ որում, արտաքին վերահսկողության թուլացման այլ պատճառներ եւս կան: Նկատի ունենք, որ այս օրերին աշխարհի, այսինքն` նաեւ արցախյան հարցով զբաղվող առանցքային երկրների հիմնական կենտրոնացվածությունը սեփական ներքին եւ արտաքին խնդիրների վրա է: Օրինակ, Մինսկի խմբի համանախագահ երկիր Ֆրանսիան հասավ մինչեւ մայրաքաղաք Փարիզ զորքեր մտցնելու մակարդակի, հազիվ թե զուգահեռաբար նախկին մակարդակով ուշադրության կենտրոնում պահի արցախյան խնդիրը: Եվրոպայում եւ ԱՄՆ-ում սրվող տնտեսական խնդիրները, որի մասին բաց խոսում են ամենաբարձր ամբիոններից, հուշում են, որ արցախյան ուղղությամբ ուշադրության թուլացման այս փուլը կարող է երկարել, մինչեւ կյանքը վերադառնա բնականոն հուն: Եվ սրան զուգահեռ, այս օրերի ներհայաստանյան խնդիրները եւ  արցախյան ուղղությամբ մեր իսկ կենտրոնացվածությունը կամ հնարավորությունները կարող են նվազեցնել: Պատկերը հետեւյալն է: Նախ, կորոնավիրուսն արդեն իսկ իր վրա է կենտրոնացրել հիմնական հանրային ուշադրությունը, եւ հասկանալի է՝ ինչ-որ չափով այլ հարցերի եւ մասնավորապես՝ Արցախի հաշվին: Հաջորդը. պետությունը հայտարարում է կորոնավիրուսից սպասվող տնտեսական հետեւանքները մեղմելու համար նկատելի ֆինանսական ռեսուրսներ ուղղելու մասին: Մինչդեռ առկա հավելյալ տնտեսական խնդիրները եւ այդ ուղղությամբ պետական ֆինանսների մի մասին հոսքը չի կարող ինչ-որ չափով չազդել երկրի ընդհանուր պաշտպանունակության մակարդակի վրա: Հաշվի առնելով նաեւ, որ ֆինանսական տեսանկյունից խնդիրները կարող են երկարաժամկետ կտրվածքով լինել: Մի կողմից, այն անորոշությունները, որոնք կորոնավիրուսն առաջ է բերել համաշխարհային տնտեսությունում, դեռ վերջնականապես պարզ էլ չէ, թե ինչ տեսքով եւ ժամկետներով կարող է ազդել հայաստանյան տնտեսության վրա: Օրինակ, Յենս Ստոլտենբերգի հայտարարությամբ՝ «Սա աննախադեպ ճգնաժամ է: Մինչդեռ չմոռանանք, որ անցած համաշխարհային ճգնաժամը հայաստանյան ՀՆԱ-ն մասնավորապես 2008թ.-ին նվազեցրեց 14-15 տոկոսով, եւ դա հուշում է, որ այնպես չէ, որ գլոբալ երեւույթները կարող են մեզ շրջանցել: Առավել եւս, որ կա նաեւ նավթային գործոնը, որտեղ, ճիշտ է, ինչ-որ չափով էլի կա կորոնավիրուսի էֆեկտը, սակայն խորքային այլ հանգամանքներ եւս առկա են, եւ դրանց հանրագումարում վերջին օրերին կա նավթի գների այնպիսի ցածր մակարդակ, որը քիչ է մնում հակառեկորդակիր դառնար 21-րդ դարի կտրվածքով: Ճիշտ է, հաջորդեց մի փոքր վերականգնում, բայց էլի գները մնում են գերցածր միջակայքերում: Իսկ թե նավթի գները ՌԴ-ից եկող տրանսֆերների տեսքով ինչ էֆեկտներ են ցուցաբերում հայաստանյան տնտեսության ու ֆինանսական համակարգի վրա, դա եւս քանիցս տեսել ենք: Գումարենք դրան նաեւ այն, որ եթե առանց այս էլ ունեինք արտաքին ելումուտի հայտնի սահմանափակվածությունները, ապա ներկայումս հավելյալ խնդիրներ կան ինչպես Իրանի, այնպես էլ Վրաստան-Ռուսաստան ուղղությամբ: Ինչ վերաբերում է բուն Արցախին, ապա այստեղ կորոնավիրուսը թեեւ դեռ, ըստ պաշտոնական տվյալների, չկա, սակայն նաեւ իր էական շտկումներն է արել նախագահական ընտրությունների քարոզարշավի, ասել է, թե նաեւ արդյունքների վրա: Էլ չասած, որ, ինչպես ցույց տվեց նաեւ նախօրեին Ստեփանակերտում տեղի ունեցած հերթական միջադեպը, նախընտրական լարվածությունը շատ սուր է, որը եւս չի նպաստում սահմանների ամրապնդմանը: Սրանք բոլորը գործոններ են, որոնք առանձին-առանձին վերցրած, կարող էին անվտանգության հարցով էական խնդիրներ չխոստանալ: Բայց այդ ամենը միաժամանակ են հանդես գալիս, գումարվում իրար, այսինքն` տեղի է ունենում, այսպես ասած, փոքր վտանգների գեներացում: 

 

ԲԱՔՈՒՆ ՓՈՐՁՈՒՄ Է ՊԱՏՐԱՍՏ ԼԻՆԵԼ ՀԱՐՄԱՐ ԱՌԻԹԻՆ

Ասել, թե այս իրավիճակին ուշադրությամբ չի հետեւում Ադրբեջանը, իհարկե, միամտություն կլիներ: Առավել եւս, որ Բաքվի կողմից սահմանային իրավիճակի սրացման փորձեր մինչ այս վերջին զարգացումներն էլ կային: Ընդ որում, այն կարգի, որ անհրաժեշտություն եղավ նաեւ ՀՀ ԱԳՆ-ի մակարդակով արձագանքել. «Պաշտոնական Բաքուն փորձում է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության չկարգավորվածությամբ արդարացնելու ադրբեջանական զինված ուժերի կողմից մարտի 6-ին եւ 10-ին իրականացված սադրանքները, ինչը տարածաշրջանային խաղաղության եւ անվտանգության պահպանման իրենց հանձնառությունների կատարման հարցում Ադրբեջանի իշխանությունների անպատասխանատու քաղաքականության հերթական օրինակն է: Բաքվի նմանատիպ դիրքորոշումը եւս մեկ անգամ վկայում է, որ սադրանքները կրում էին դիտավորյալ բնույթ եւ ուղղված էին անկայունության գոտու ընդլայնմանը...»:

ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությունը հետեւյալ միտքն է առաջ բերում. համաշխարհային լարվածության ֆոնին անգամ Ադրբեջանը դիտավորյալ ակտիվացնում է սահմանային սադրանքները՝ ձգտելով «անկայունության գոտու ընդլայնման»: Ու պետք է նաեւ հաշվի առնել, որ նման քայլեր հենց այնպես, առանց նպատակի չեն արվում: Միաժամանակ հաշվի առնելով, որ այս օրերին Ալիեւի անմիջական հանձնարարությամբ պաշտպանության նախարարի, Ադրբեջանի նախագահի օգնականի, աշխատակազմի ռազմական հարցերի բաժնի վարիչի մակարդակով դիտարկումներ են իրականացվում սահմանամերձ ստորաբաժանումներում, այդ թվում՝ թե ինչքանով են զորամասերը մարտական վիճակում: Նկատենք նաեւ, որ այս օրերին ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ աղմկում են, թե ադրբեջանական բանակն ակտիվորեն ուսումնասիրում է սիրիական Իդլիբում թուրքական ուժերի վերջին ռազմական փորձը՝ առաջ քաշելով պնդում, թե Բաքուն «պատրաստվում է Ղարաբաղում Իդլիբի սցենարի» կրկնությանը: Չէ, անգամ այսքանով հանդերձ չենք ուզում ասել, որ Բաքուն իրոք պատրաստվում է հարձակման: Սակայն մեկ բան ենթադրելի է. գլոբալ իրավիճակը գնում է լարման ուղղությամբ, իսկ ահա Հայաստանն ունի պաշտպանունակության հետ կապված որոշակի նոր խնդիրներ: Ու այստեղ ամենավատն անորոշությունն է. դեպի ո՞ւր կգնա ընդհանուր իրավիճակը, այս պահին կանխատեսելը դարձել է անշնորհակալ գործ: Մեկ բան է նաեւ ակնհայտ. ընդհանուր համաշխարհային մթնոլորտը սրելու ծրագրված ու մասշտաբային քայլեր եւս նկատվում են, եւ հենց դա է, որ առավել անորոշ է դարձնում անգամ կարճաժամկետ հատվածում սպասվող իրադարձությունները: Իսկ ահա Բաքուն, ըստ ամենայնի, փորձում է պատրաստ լինել ամեն մի հնարավոր սցենարի, ու, թերեւս, հարմար պահ տեսնելու դեպքում կփորձի օգտվել: Քանի դեռ, երբ մի կողմից՝ աշխարհը զբաղված է ինքն իրենով: Եվ մյուս կողմից նաեւ հարց է, թե միջնաժամկետ հեռանկարում ինքը՝ Բաքուն, ինչի է ստիպված լինելու բախվել: Նկատի ունենք, որ նավթային գների անկումը թեեւ դեռ այս պահին չի հասցրել, բայց անպայման նաեւ Ադրբեջանի համար է լուրջ հարված դառնալու: Մեկ բարելի համար 25-30 դոլարանոց միջակայքը, ըստ մի շարք մասնագիտական պնդումների, ադրբեջանական նավթի համար ինքնարժեքի առումով վնասաբեր է: Կարճաժամկետ հատվածում այդ վնասաբերությունը, ինչ խոսք, Բաքուն հեշտությամբ կմարսի: Այսինքն, ներկայիս գներն Ադրբեջանի համար ընդամենը տնտեսական ռեցեսիա է: Բայց անգամ հեղինակավոր փորձագետներն են խուսափում կանխատեսումներից՝ ներկայիս իրավիճակն ի՞նչ ժամանակային կտրվածքով կպահպանվի: Ընդ որում, հակիրճ կանխատեսումներն այն մասին են, որ համաշխարհային տնտեսությունը կայունացման փուլ կմտնի միայն կորոնավիրուսի արշավանքի վերջնական անկումից հետո: Թեեւ անգամ այդ իրավիճակում չի կանխատեսվում նավթի գների վերադարձ մինչեւ նախաճգնաժամային մակարդակ. նավթի հարցում կան նաեւ կորոնավիրուսի հետ ամենեւին էլ չկապված պատճառներ: Այսինքն, եթե այս իրավիճակը շարունակվի թեկուզեւ երկու-երեք ամիս, ապա դա ներկայիս ռեցեսիայի փոխարեն ադրբեջանական տնտեսական ու սոցիալական համակարգերում կարող է նաեւ կոլապսային իրավիճակներ առաջ բերել: Իսկ այդ դեպքում արցախյան ուղղությամբ ռազմական քայլերի որոշում կայացները Բաքվի համար շատ ավելի բարդ է լինելու: Կարճ ասած, եթե ցանկանում են առիթից օգտվել, դա պետք է անեն մինչ այդ: Չնայած` նաեւ պետք է հաշվի առնել, որ այս օրերին Էրդողանն անգամ կորոնավիրուսային թեմայով է ակտիվորեն քննադատում Արեւմուտքին ու արեւմտյան արժեքները, այսինքն` դեռ գտնվում է ռուսամետության փուլում: Իսկ նման պահերին նա, որպես կանոն, զերծ է մնում նաեւ արցախյան ուղղությամբ պատերազմական հռետորաբանությունից: Այսինքն, մեծ հարց է, թե Բաքուն կկարողանա՞ «մեծ եղբորից» պատերազմական «դաբրո» ստանալ, առանց որի հազիվ թե կտրուկ քայլերի գնա: Չնայած, իրավիճակն աշխարհում փոխվում է կայծակնային արագությամբ, եւ վաղն ինչ պատկեր կլինի, մնում է ենթադրությունների դաշտում:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին