Լոռու մարզում պետական սեփականության անտառային հողերի վրա անարգել ինքնակամ շինություններ են կառուցվել, հարուցվել է քրգործ․ Գլխավոր դատախազություն

Արխիվ 16-20

ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացված ԶԼՄ մշտադիտարկման արդյունքում ուշադրության արժանացած՝ «Hetq.am» կայքում 16.09.2019 թ. հրապարակված «Բետոնապատ կառույցներ և փշալարերով շրջափակված տարածքներ, ովքեր են վարձակալում Լոռու անտառները և ինչ նպատակով» վերտառությամբ հոդվածն ուղարկվել էր Լոռու մարզի դատախազություն՝ դրանում նշված հանգամանքները ուսումնասիրելու և ընթացքը լուծելու նպատակով։ Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժինից։

Մարզի դատախազության տված հանձնարարությամբ հրապարակման հիման վրա ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Ստեփանավանի բաժնում նախապատրաստվել են նյութեր, որի ընթացքում պարզվել է, որ 2010-2018թթ. ընթացքում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի և մի քանի ֆիզիկական կամ իրավաբանական անձանց միջև կնքվել են անտառային հողերի վարձակալության պայմանագրեր: Դրանցով վերջինիս վարձակալությամբ տրամադրվել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Ստեփանավանի անտառտնտեսություն» մասնաճյուղի Գյուլագարակի անտառպետության տարածքում գտնվող, պետական սեփականություն հանդիսացող անտառային հողի առանձին հատվածներ:

Նյութերի նախապատրաստման ընթացքում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Ստեփանավանի անտառտնտեսությունից տեղեկացվել է, որ անտառային այդ տարածքների վարձակալները վարձավճարները պատշաճ վճարել են, ուստի նրանց հանդեպ պարտք ու պահանջ չկա:

Վերոգրյալի հիման վրա հանցագործության դեպքի բացակայության հիմքով ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Ստեփանավանի բաժնում 2019թ. հոկտեմբերի 9-ին քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշում է կայացվել:

Հիշյալ նյութերը պահանջվել և ուսումնասիրվել են ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն հանցագործությունների գործերով վարչությունում: Պարզվել է, որ նախապատրաստված նյութերով գնահատական է տրվել միայն անտառային հողերը վարձակալած անձանց արարքներին: Մինչդեռ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի և քաղաքացիների կամ իրավաբանական անձի միջև կնքված վարձակալության պայմանագրերով նախատեսված՝ վարձակալի կողմից բաժանելի և անբաժանելի բարելավումներ կատարելու կարգը սահմանող, կապիտալ շինարարություն իրականացնելն արգելող դրույթների և քաղաքաշինության ոլորտի օրենսդրությամբ սահմանված կարգի խախտմամբ վարձակալների կողմից 2013 և 2017թ. հիշյալ հողամասերում ինքնակամ կառուցվել են հիմնական շինություններ:

Եվ չնայած այն հանգամանքին, որ փաստական տվյալներ են ստացվել իրավասու անձանց արարքներում ենթադրյալ հանցագործության հատկանիշների առկայության վերաբերյալ՝ քննության շրջանակներում այն քննարկման առարկա չի դարձվել, իրավական գնահատական չի տրվել վարձակալած անտառային տարածքներում վարձակալների կողմից թույլ տրված խախտումները հայտնաբերելու, արձանագրելու և կանխելու պարտականությունների կատարման առումով իրավասու մարմինների պաշտոնատար անձանց արարքներին:

Ելնելով դրանից՝ Լոռու մարզի դատախազի կողմից գրավոր հանձնարարություն է տրվել նախապատրաստել նյութեր՝ համապատասխան իրավասու անձանց արարքներին ևս իրավական գնահատականներ տալու նպատակով: Արդյունքում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի իրավասու պաշտոնատար անձանց կողմից իրենց լիազորությունները չարաշահելու ենթադրյալ դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Ստեփանավանի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի բաժնում:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին