ԿՈՐՈՆԱՌԵԺԻՄԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ՝ 3 ՏԱՐՎԱ ԲԱՆՏ
Արխիվ 16-20Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այսօր առավոտյան ստորագրել է երկրի Քրեական օրենսգրքում կատարված փոփոխությունների նախագիծը։ Այս մասին հաղորդում է «Ազերթաջը»։ Համաձայն կատարված փոփոխությունների՝ հակահամաճարակային ռեժիմի խախտման, ինչպես նաև հիգիենիկ ու կարանտինային ռեժիմի խախտման դեպքում, ինչը կհանգեցնի վարակի տարածմանը և կամ հիվանդությունների տարածման վտանգ կհանդիսանա, այն իրականացրած անձի նկատմամբ կսահմանվի տուգանք 2500-5000 մանաթի չափով կամ մինչև 3 տարվա ազատազրկմամբ։
Նույն գործողությունների համար կսահմանվի 3-5 տարվա ազատազրկում, եթե այն հանգեցրել է մարդու մահվան և կամ այլ ծանր հետևանքների։

