Թուրքիայում կորոնավիրուսից մահացել է երկրի ցամաքային ուժերի նախկին հրամանատարը
Արխիվ 16-20Թուրքիայում կորոնավիրուսից մահացել է երկրի ցամաքային ուժերի նախկին հրամանատար, բանակի գեներալ Այթաչ Յալմանը, որի առողջական վիճակը վատացել էր մարտի 12-ին:
Ինչպես գրում է Cumhuriyet պարբերականը, հաջորդ օրը գեներալի առողջական վիճակը կրկին վատացել է, և բժիշկները համոզել են նրան տեղափոխվել հիվանդանոց:
Երկու օր անց հիվանդանոցում նախկին հրամանատարի վիճակը կտրուկ վատացել է, և նա մահացել է:
Բժիշկները կորոնավիրուսի թեստ են վերցրել Յալմանի կնոջից, որը դրական պատասխան է տվել: Բժիշկները եզրակացրել են, որ Յալմանը ևս հիվանդ է եղել կորոնավիրուսով և դրանից էլ մահացել է:

