Պատգամավորների «ամենամսյա պարգեւատրումներ» հասկացությունը բացի այն, որ աբսուրդ է, նաեւ հակաօրինական է.Արսեն Բաբայան

Արխիվ 16-20

Պատգամավորների «ամենամսյա պարգեւատրումներ» հասկացությունը բացի այն, որ աբսուրդ է, նաեւ հակաօրինական է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը:

«Ի՞նչ է պետական պաշտոններ զբաղեցնող անձանց տրվող պարգեւատրումը.

Համաձայն օրենքի՝ պարգեւատրումը՝ միանվագ վճար է, որը պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձին տրվում է ծառայողական գործունեության (կատարողականի) գնահատման և(կամ) հատուկ առաջադրանքների և(կամ) որակյալ աշխատանքների կատարման համար։
Ինչպես նկատեցիք պարգեւատրելու համար առնվազն անհրաժեշտ է հետեւյալ պայմաններից մեկը.
 բարձր գնահատական հատուկ առաջադրանքների կատարում որակյալ աշխատանք

Արդյո՞ք մեր պատգամավորների մշտական աշխատանքն արժանի է բարձր գնահատականի։ Վստահ չեմ, իսկ դո՞ւք։

Արդյո՞ք մեր պատգամավորիները մշտապես կատարում են հատուկ առաջադրանքներ։ Վստահ չեմ, իսկ դո՞ւք։

Արդյո՞ք մեր պատգամավորները մշտապես աշխատում են որակյալ։ Վստահ չեմ, իսկ դո՞ւք։

Հետեւություն. պատգամավորների «ամենամսյա պարգեւատրումներ» հասկացությունը բացի այն, որ աբսուրդ է, նաեւ հակաօրինական է։

Արտակարգ դրության ավարտից հետո մանրամասն կխոսեմ այս պարգեւատրումների անօրինականության մասին։ Կխոսեմ նաեւ, թե ում հաշվին են բավականին բարձր աշխատավարձ ստացող պատգամավորները ստանում մի առավել բարձր պարգեւատրումներ։

Ազնիվ եղեք, պարզապես օրենքի փոփոխություն արեք եւ ձեր աշխատավարձները երեք անգամ ավելացրեք։

Հ.Գ. ես միշտ պնդել եմ, որ պետական պաշտոններ զբաղեցնող անձինք պետք է ստանան բարձր վարձատրություն։ Բայց չափ ու սահման ունեցեք։ Գոնե որեւէ արժեք ստեղծեք, հետո մտածեք ձեր հարստանալու մասին։
Մեզ իրական հեղափոխություն է պետք...»,- գրել է Արսեն Բաբայանը:

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին