ՆԱՍԱ-ն դադարեցրել է դեպի Լուսին և Մարս թռիչքի համար հրթիռի կառուցման աշխատանքները

Արխիվ 16-20

ԱՄՆ օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալությունը` ՆԱՍԱ-ն, կորոնավիրուսի պատճառով դադարեցրել է SLS (Space Launch System) կրող հրթիռի և Orion տիեզերանավի կառուցման աշխատանքները, որոնք իրականացվում էին դեպի Լուսին և Մարս թռիչքներ կատարելու ծրագրի շրջանակում: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը` հղում անելով ՆԱՍԱ-ի ղեկավար Ջիմ Բրայդենսթայնին:

SLS հրթիռը հավաքում են Լուիզիանա նահանգի Michoud Assembly Facility արտադրողական կենտրոնում, Orion տիեզերանավի կառուցման աշխատանքները կատարվում են հարևան Միսիսիպի նահանգում տեղակայված Ջոն Սթենիսի անվան տիեզերական կենտրոնում:

Հայտարարության մեջ տեղեկացվել է երկու արտադրողական շրջաններում կորոնավիրուսով վարակման դեպքերի աճի մասին:

«ՆԱՍԱ-ն ժամանակավորապես դադարեցնում է SLS և Orion հանգույցների վրա կատարվող աշխատանքներն ու դրանց փորձարկումները»,-հայտարարել է Բրայդենսթայնը:

2019 թվականի դեկտեմբերին տեղեկացվել էր, որ ՆԱՍԱ-ն ավարտել է SLS կրող հրթիռի կենտրոնական բլոկի հավաքման աշխատանքները:

Հրթիռի գործարկումը բազմիցս հետաձգվել է: Առաջին արձակումը ծրագրված էր 2019 թվականին, հետո այն հետաձգվեց մինչև 2020 թվականի հունիս: Համաձայն այս ժամանակացույցի, ենթադրվում էր, որ «Արտեմիս -1» առաքելությամբ հրթիռի առաջին արձակումը տեղի կունենա 2021 թվականին:

SLS–ը կառուցվում է Orion տիեզերանավի համար, 2024 թվականին Լուսին տիեզերագնացներ ուղարկելու և դրան հաջորդող հեռավոր տիեզերք, այդ թվում՝ Մարս կատարվելիք թռիչքների համար:

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին