«Ռոսպոտրեբնադզոր».Ռուսաստանը սկսել է փորձարկել CoViD-19-ի դեմ պատվաստանյութը
Արխիվ 16-20ՌԴ «Ռոսպոտրեբնադզորը» սկսել է փորձարկել CoViD-19 նոր կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստանյութը: Այս մասին նշվում է գերատեսչության կայքում:
«Ռուսաստանում CoViD-19 վարակի կանխարգելման և հսկողության համար Ռոսպոտրեբնադզորի՝ վիրուսոլոգիայի և բիոտեխնոլոգիայի «Վեկտոր» պետական գիտական կենտրոնը ամենասեղմ ժամկետներում ստեղծել է պատվաստանյութի պրոտոտիպներ, որոնք հիմնված են 6 տարբեր տեխնոլոգիական հարթակների վրա»,- ասվում է հաղորդագրությունում:
Life.ru-ի փոխանցմամբ՝ նշվում է, որ հետազոտողներին հաջողվել է ստեղծել պատվաստանյութ՝ հիմնված ինչպես գրիպի, կարմրուկի և վեզիկուլյար ստոմատիտի վերականգնողական վիրուսային վեկտորների, այնպես էլ սինթետիկ պատվաստանյութերի խոստումնալից տեխնոլոգիաների վրա:
Դեղամիջոցի արդյունավետոտության և անվտանգության հարցում համոզվելու համար անհրաժեշտ է հետազոտություններ անցկացնել զգայուն, լաբորատոր կենդաներիների նկատմամբ: Պատվաստայութը կիրատության մեջ հնարավոր կլինի ներդնել 2020-ի չորրորդ եռամսյակում, նշվում է հաղորդագրության մեջ:

