ԱՆԳԵԼԱ ՄԵՐԿԵԼԸ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԸ ՀԱՄԵՄԱՏԵԼ Է ԵՐԿՐՈՐԴ ԱՇԽԱՐՀԱՄԱՐՏԻ ՀԵՏ
Արխիվ 16-20Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ ոչինչ դեռ գերմանացիներից, այսքան համերաշխություն չի պահանջել, Երկրորդ աշխարհամարտից սկսած որքան կորոնավիրուսը։ «Կորոնավիրուսը դրամատիկ կերպով այժմ փոխում է մեր երկրում կյանքի ընթացքը։ Մեր պատկերացումները նորմալի, հանրային կյանքի եւ սոցիալական համակեղության մասին ինչպես երբեք նախկինում, ենթարկվել են լրջագույն փորձության»,- ասել է Գերմանիայի կանցլերը։ Միաժամանակ նաեւ կանցլեր Մերկելը վստահություն է հայտնել, որ գերմանացիները կկարողանան հաղթահարել այս խնդիրը, եթե իհարկե, քաղաքացիները այն որպես իրենց սեփականը դիտարկեն։

