ԿԱՐՄՐՈՒԿԸ 6 ԱՆԳԱՄ ՎՏԱՆԳԱՎՈՐ Է ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻՑ, ԳՐԻՊԸ՝ 26, ՏՈՒԲԵՐԿՈՒԼՅՈԶԸ՝ 50

Արխիվ 16-20

Այն, որ կորոնավիրուսը դարձել է համաշխարհային ու այդ թվում՝ հայաստանյան կյանքի օրակարգի թիվ 1 թելադրողը, անզեն աչքով էլ է տեսանելի: Անխտիր կյանքի բոլոր ոլորտները՝ տնտեսություն, կրթություն, մշակույթ, սպորտ, սովորական կենցաղ եւ այդպես շարունակ, պայմանավորված է նրանով, թե այս կամ այն երկրում տվյալ օրը կորոնավիրուսի ինչ դինամիկա կա: Ու ասվածի հիմնավորումն է, որ մասնավորապես Հայաստանում սկսեց գործել արտակարգ դրություն, իսկ շատ երկրներում այդ ռեժիմը կա՛մ արդեն կիրառվել է կա՛մ պատրաստվում են կիրառման:

Բայց այս ամենին զուգահեռ կան անեւ այս հարցը՝ իրո՞ք կորոնավիրուսն այն վտանգն է ներկայացնում, որ դրա համեմատությամբ այլ բան չի երեւում: Փորձենք այս հարցին շատ ավելի սթափ նայել: Այսպես, ստորեւ ներկայացված են բացառապես պաշտոնական՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից հրապարակվող ցուցանիշներն այլ վարակիչ հիվանդությունների եւ կորոնավիրուսի հետ կապված (տե՛ս աղյուսակը)Կորոնավիրուսից առաջացած մահվան թվերն ամեն օր փոխվում են, այսինքն այս պահին մի փոքր նշված թիվը աճել է: Բայց եթե ընդունենք, որ երեք ամսում աշխարհում ունեցել ենք մոտ 6 հազար մահվան դեպք, կներկայացնի մոտավոր պատկերը: Այս տեմպերով շարունակվելու դեպքում մահացության տարեկան ցուցանիշն աշխարհում կհասնի մոտ 25 հազարի: Ու համեմատելով՝ կստանանք. կորոնավիրուսից ունենք (կունենանք) 6 անգամ քիչ մահացածներ, քան տարեկան կտրվածքով աշխարհի մասշտաբով ունենում ենք կարմրուկից: Մալարիայի պարագայում այդ հարաբերությունը 12 անգամ է, գրիպի համար՝ 26, ՄԻԱՎ-ի համար՝ 30: Հեպատիտից տարեկան ունենում ենք ավելի քան 50 անգամ շատ մահացու դեպքեր, մոտ այդքան էլ տուբերկուլյոզից: Այսինքն, եթե այս երեք ամիսներին մոտ 6000 մարդ մահացել է կորոնավիրուսից, ապա նույն ժամանակահատվածում, օրինակ, գրիպից մահացել է մոտ 150 000 մարդԱյսպիսով, մի շարք վարակիչ-վիրուսային հիվանդությունների համար կորոնավիրուսի վտանգավորությունն անգամ տեսանելի չէ: Ու չնայած դրան, թվարկվածներից եւ որեւէ մեկը չի առաջացնում նման խուճապային իրավիճակ, իսկ ԱՀԿ-ն էլ չի շտապում պանդեմիկ իրավիճակներ հայտարարել, ինչպես արեց կորոնավիրուսի պարագայում ու դրանով ծանրագույն հարված հասցրեց համաշխարհային տնտեսությանը: Ինչո՞ւ: Պատասխանը միանշանակ է՝ այս խուճապը հարուցած աղմուկն արհեստածին է: Այսինքն, եթե ամեն օր նույն հաճախականությամբ խոսվեր, թե կարմրուկից այսքան մարդ մահացավ, գրիպից ու թոքախտից՝ այսքան, հաստատ դա տպավորություն կառաջացներ, որ եկել են Արմագեդոնի օրերը: Իսկ թե ում եւ ինչի համար է պետք կորոնավիրուսը վերածել համաշխարհային սարսափի հարուցիչի, այլ խոսակցության թեմա է:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=107448&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը