«Տեղեկատվությունը, թե Դիլիջանի Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաներին տարհանում են, չի համապատասխանում իրականությանը»
Արխիվ 16-20«Համացանցում շրջանառվող տեղեկատվությունը, թե այս պահին Դիլիջանի Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաներին տարհանում են, չի համապատասխանում իրականությանը: Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաներն ուսանում են ավագ դպրոցի ծրագրով, իսկ մինչեւ մարտի 23-ը կրթական հաստատություններում դասերն ու աշխատանքները դադարեցված են, հետեւաբար վարժարանի սաներին եւս տրամադրվել է արձակուրդ, - այս մասին տեղեկացնում է ՊՆ խոսնակ ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆԸ:

