«Մեր ամենաաներեւակայական մղձավանջներում դժվար էր այսպիսի իրականություն պատկերացնելը…»

Արխիվ 16-20

Պանդեմիայի ճիրաններում կաթվածահար աշխարհը կորոնավիրոսի վակցինա է փնտրում: Մակրոնը՝ համաճարակին նվիրված իր ուղերձում խոստովանում է, որ Ֆրանսիայի զարգացման մոդելը վերանայելու, սոցիալական երկրի նոր ուղենիշերի անհրաժեշտություն կա: Իսկ Հայաստանում՝ ինչպես Հայաստանում. ներքին թշնամի են փնտրում: Այս մասին գրում է ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏՅԱՆԸ եւ մանրամասնում. «Հեղափոխությունից երկու տարի անց, երկիրն իրական վտանգների ու ռիսկերի առջեւ թողած՝ իշխանությունը թշնամիներ է նշանակում, մարդկային որսով զբազվում՝ զբաղեցնելով իրենց ու հասարակությանը: Հասկանալի է, երբ չգիտեն ինչ անել եւ ինչպես, հակահերոսներ են կերտում, սնվում ու ոգեւորվում այդ «չարիքի» էներգիայով, հասարակությանն ահաբեկում ժողովրդի թշնամու կերպարով: Այս ամենը միայն տխուր չէ, այս ամենը հյուծիչ է, վտանգավորՀայաստանի բոլոր քաղաքացիներին սիրող, «Հայաստանն իմ օջախն ու ընտանիքն է» կարգախոսով երկիրը ողողած վարչապետը շարունակում է ատելության խոսքով պառակտել հասարակությունը: «Ջերմուկի սառը ձյուներում դուրսպրծուկներին թավալվելու եւ հովանալու» խորհուրդ տվող, իսկ նախկինների դիվանագիտությունը «կոշիկ լիզողների եւ օտարերկրացիների կոշիկները համտեսողների» հետ համեմատող վարչապետի լեզվամտածողությանը Ֆ. Կաֆկան կնախանձեր: Բայց սա գրականություն չէ, այսպիսին է ՀՀ ամենօրյա կյանքն ու պաշտոնական խոսքըԵվ բնական է. այս փիլիսոփայության մեջ լիովին տեղավորվում են փողոցներում հայտնված հեղափոխության պահապանները՝ ռազմական հանդերձանքով ու չեկիստի ատելության դեմքով երիտասարդների ջոկատը, որ հանուն հեղափոխական արժեքների զբաղված է դատաստանով եւ ինքնիրավչությամբ: Սա ի՞նչ է՝ «անծագում ու բիրտ, անդեմք, անանուն»…, թե՞ հրահանգ, ինքնագործունեություն, հանրապետության բարոյահոգեբանական մթնոլորտի ծնունդ, պատերազմ սեփական ժողովրդի ու պետության դեմ, գուցե՝ ֆաշի՞զմԱյս ամենը հարվածի տակ է դնում պետականությունը, այս ամենը շտապ, անհետաձգելի քաղաքական եւ իրավական գնահատական է պահանջումՄեր ամենաաներեւակայական մղձավանջներում դժվար էր այսպիսի իրականություն պատկերացնելը…»:

Որպես հետգրություն՝ Լ. Գալստյանը հավելում է. «Սիրո մասին ավելի շատ խոսում են սիրո պակաս ունեցողները»:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում