​​​​​​​«Պարոն վարչապետ, վերանայեք, կանգնել եմ փաստի առաջ, ախր իմ ամբողջ կյանքը դրել եմ այս գործի մեջ…»

Արխիվ 16-20

ՀՀ-ում ձկնարտադրող որոշ ընկերությունների գործունեությանը շարունակում են խոչընդոտել տարաբնույթ պատճառաբանություններով, իսկ ձկնարտադրողները մնում են փակուղու առաջ՝ միայնակ եւ վարկերի բեռի տակ: Նման իրավիճակում է հայտնվել նաեւ ձկնաբուծական ամենախոշոր տնտեսություններից մեկը: Արմավիրի մարզի Ջրառատ համայնքում գտնվող «Կոնստանտին եւ քույրեր» ՍՊԸ ձկնաբուծարանի հիմնադիր տնօրեն ԳՐԻԳՈՐ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ, որը դեռեւս 2000 թվականից հիմնել էր ձկնաբուծական տնտեսություն եւ արդեն 20 տարի է ծավալում է իր գործունեությունը, այսօր կանգնած է փակման խնդրի առաջ, իսկ թե ինչու, «Իրավունքը» հետաքրքրվեց նրանից:

- Այն ժամանակվա բնապահպանության նախարարության թույլտվությամբ՝ 8 հատ արտեզյան հոր եմ հորատել: Շեշտում եմ՝ թույլտվությամբ եւ նաեւ թույլտվություն եմ ստացել ջրօգտագործման: Պատրաստել եմ մոտ 80 բետոնյա ջրավազաններ, որոնց հետադարձ ջրերը հազարանոց եւ 800-անոց խողովակներով են: Բացի դրանից, 15 հատ էլ այլ ձեւի ջրավազաններ ունեմ, մի խոսքով՝ հսկայական մեծ արտադրություն է: Այդ տարիների ընթացքում կեր եմ ներկրել արտասահմանից՝ Դանիայից, Լեհաստանից, Կանադայից: Ընդ որում՝ առաջին մարդն եմ եղել, որ Կանադայից Հայաստան ձկան կեր է ներմուծել, նաեւ ձկնկիթ եմ ներմուծել Անգլիայից: Այնպես որ, հեղինակավոր, ճանաչված ֆիրմա է եղել ու աշխատել է: Իսկ արտադրանքը արտահանել ենք ՌԴ, վաճառվել է նաեւ մեր հանրապետությունում: Արարատի մարզը Արմավիրի մարզից 25 մետր ցածր է: Ստորգետնյա ջրերը ու վերգետնյա առվակները եւ գետերը միշտ Արեւմուտքից Արեւելք են հոսում, բայց Արարատի մարզում 80 մետր, որ հորատես, մի արտեզյանը կարող է վայրկյանում հազար լիտր ջուր տա: Իսկ Արմավիրի մարզում կարող է 10 հատ հորատես, այդքան չլինի: Սակայն Արարատի մարզում արդյունաբերական նպատակով սկսեցին արտեզյան հոր հորատել, որը կառավարության որոշումով խստիվ արգելվում էր: Կառավարության համապատասխան որոշում կար՝ դեռեւս 90-ականներից, բայց այդ որոշումը խախտելով՝ թույլատրում էին: Դրա հետեւանքով մեր ջրերը սկսեցին նստել, մինչդեռ ես մեծ վարկային պարտավորություններ էի, ու այդ ընթացքում՝ 2015 թվականին, շատ ծանր հիվանդացավ կինս: Այդ ժամանակ թույլտվություն էին տվել, որ տուրքը մուծեի, բայց չկարողացանք դրանով զբաղվել, որովհետեւ գտնվում էի արտերկրում՝ կնոջս բուժման համար, որպեսզի կարողանանք ոտքի կանգնեցնել: Եվ դրանից հետո՝ երբ դիմեցի՝իմ ջրօգտագործումը երկարացնելու համար, անհիմն պատճառներով  մերժեցին: Քանի անգամ դիմել եմ, անընդհատ մերժել են: Վերջին անգամ էլ դիմելով՝ նշել եմ, որ Արարատի մարզում թույլատրել եք, իսկ ինձ ջրօգտագործման թույլտվություն պետք չէ, այլ պետք է ջրօգտագործման թույլտվության երկարացում:

- Այսինքն՝ այս ընթացքում այլ արտադրողների ջրօգտագործման թույլտվություն տրվել է, իսկ Ձեզ՝ ո՞չ:

- 2018 թվականին իրենք Արարատի մարզում թույլտվություն տվել են որոշ մարդկանց: Ես էլ ասացի՝ այդ ինչպե՞ս է, որ տվել եք նրանց, ինձ չեք տալիս թույլտվություն: Ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետի ժ/պ Էդգար Փիրումյանի տեղակալ Խաչիկ Հարությունյանն ասաց, թե գիտեք, իրենք ի˜նչ ծրագիր են ներկայացրել: Ասացի՝ ես էլ կներկայացնեմ ծրագիր, 3 միլիոն դոլարի ներդրում արել եմ, հիմա էլ  500 միլիոն դրամի ներդրման ծրագիր կներկայացնեմ, բանվորների աշխատավարձը մինիմում 120 հազար դրամով կապահովեմ, 12 հոգու աշխատանքի տեղ կտամ եւ 5 հինգ տարվա մեջ կարտադրեմ 600 տոննա ձուկ՝  քիչ ջրով, շատ թթվածնով: Պատասխանեցին, թե դուք էլ ներկայացրեք ծրագիր, ձեզ էլ կթույլատրենք: Ներկայացրեցի այդ ծրագիրը հունվարի 9-ին, դիմում գրեցի շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանին: Ի դեպ, ծրագրի հետ հայտն էլ ներկայացրեցի, որ Ջրառատի համայնքը չի մերժում, որ եթե ջրօգտագործման տակ դնեմ ձկնաբուծություն, համայնքին ոչ մի վնաս չեմ տա, ընդհակառակը՝ հետադարձ ջուրջ գյուղատնտեսության ոռոգման նպատակով կօգտագործվի: Սպուտնիկով  նկարահանած այդ տարածքները, երբ հիդրոերկրաբանական եզրակացություն արեցին, պարզվեց, որ երեք հատ արտեզյանը միայն 300 լիտր ջուր էր տալիս: Իսկ այդ ընթացքում իրենք շատ թեթեւ ձեռքով եկան ու իմ մնացած արտեզյանները կոնսերվեցրեցին:

- Բայց ի՞նչ պատճառաբանությամբ են կոնսերվացրել Ձեր արտեզյան հորերը:

- Նշել էին, թե ջրի սակավության պատճառով կոնսերվացնում ենք: Ես էլ ասացի՝ չէ որ ես աշխատել եմ այդքան տարի ու հիմա էլ ուզում եմ ընդամենը երկարացնել թույլտվությունը: Պատասխանեցին, թե դուք ջրօգտագործողների ցանկից դուրս եք: Բայց, այ ընկեր, ցանկը ո՞րն է, ես ցանկի մեջ եմ եղել 15 տարի, հիմա ինչպե՞ս ստացվեց, որ նորերը եկան մտան ցանկի մեջ, իսկ ես հայտնվեցի ցանկից դուրս: Եվ ես ծրագիր եմ ներկայացրել կառավարությանը, բայց այն չհասավ հարգարժան վարչապետին: Եթե հասներ, հաստատ համոզված եմ, որ վարչապետը դրական արձագանք կտար, բայց իրենք անմիջապես ուղարկեցին այն շրջակա միջավայրի նախարարություն: Իսկ նախարարությունն էլ պատասխանել է, որ եթե ձեզ ջրօգտագործման թույլտվություն տանք, շրջապատի ջրօգտագործողների ջրերը կնստեն: Այ սիրելիներս, չէ որ ես աշխատել եմ տարիներ շարունակ, այն ժամանակ թույլտվություն են տվել Արարատի մարզում, ինչի հետեւանքով իմ ջրերը նստել է, առաջին վնասն ինձ եք տվել: Այնտեղ, որտեղ ջուրը ես պետք է օգտագործեմ, աշխատեմ, այդ տարածքում ոչ մեկին վնաս չեմ տա: Մինչդեռ ստացա ծիծաղելի հրաման, որից ապշած եմ մնացել: Չէ որ ես լուրջ արտադրող եմ, 3 միլիոն դոլար փող եմ ներդրել, բացի այդ, էլի գումար եմ պատրաստ ներդնել, այլ ներդրողներ էլ ունեմ, որոնք ամեն ինչ անելու են, որ աշխատեմ: Էլ չեմ ասում, որ օրինակելի հարկատու եմ եղել, բայց հիմա կանգնել եմ փաստի առաջ: Ախր իմ ամբողջ կյանքը դրել եմ այս գործի մեջ…

- Փաստորեն, հորերը նախարարության կողմից կոնսերվացնելու պատճառով նաեւ գործազո՞ւրկ են մնացել Ձեր արտադրության աշխատակիցները:

- Այո, ցավոք, ոչ մեկ չի աշխատում, բոլորն էլ գործազուրկ են: Դեռ ես վարկային պարտավորություններ էլ ունեմ փակելու, որոնք ստեղծված իրավիճակի հետեւանքով  ավտոմատ կերպով առաջացան: Ու ինձ թողեցին պարտավորությունների տակ միայնակ:

- Դուք նաեւ նամակ էիք հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Ի՞նչ եք նրանից ակնկալում:

- Մարտի 4-ին դիմել եմ մեր հարգարժան վարչապետին՝  նշելով՝ պարոն Փաշինյան, խնդրում եմ՝ միջնորդեք, որ իմ ջրօգտագործման թույլտվությունը երկարացնեն: Էլի եմ կրկնում՝ ոչ թե ջրօգտագործման թույլտվութուն եմ խնդրեմ, այլ ջրօգտագործման երկարացում: Սրանք տարբեր բաներ են, թույլտվությունն ուրիշ է, երկարացումն՝ ուրիշ: Միգուցե նրանց մոտ տպավորություն է եղել, թե դիմում եմ, որ նոր հորատեմ, բայց ես 15 տարի է հորատել եմ, աշխատել եմ, ինձ ընդամենը ջրօգտագործման թույլտվության երկարացնել է պետք, որպեսզի աշխատեմ: Նախկին  կառավարության ժամանակ իմ արտահանման դեմն են փակել, խոչընդոտել են: Հիմա ես հարգում, ընդունում եմ մեր երկրի ղեկավարին եւ դիմում, որ մի ուղղություն ցույց տա: Պարոն Փաշինյան, այդքան ներդրում եմ արել, այդքան աշխատատեղ եմ բացում, տնտեսական հեղափոխությունն էլ ինչպե՞ս է լինում: Սրանից լավ տնտեսական հեղափոխություն լինո՞ւմ է, իհարկե՝ ոչ: Մարդկանց ջրօգտագործման երկարացման թույլտվություն տվել են, բայց եկան ու իմը կոնսերվացրեցին, ինչի՞ համար: Իմ տնտեսությունը 12 հեկտար 500 քառ. մետր է, պարիսպապատված, ասֆալտապատված, այդտեղ քայլելիս ոտքդ ցեխի մեջ չի մտնում, գեղեցիկ ծառեր կան տնկված, աշխատողներն ապրում էին այդ աշխատանքով, իմ ընտանիքն էլ իրենց հետ ապրում էր: Հիմա բոլորին ազատել եմ աշխատանքից: Ուզում եմ վերականգնել, աշխատել, եւ շատ մեծ հույս ունեմ, որ վարչապետը եթե տեղյակ լինի անպայման այս հարցին լուծում կտա: Ինչպես է ստացվում, որ Պողոսի ջրօգտագործման թույլտվությունը երկարացնում են, իսկ Պետրոսինը՝ ոչ: Եթե Պողոսին տվել են 5 լիտր ջրի օգտագործման թույլտվություն, թող ինձ էլ 3 լիտրի տան, ես էլ տեխնոլոգիաներ կկիրառեմ, կաշխատեմ: Արարատի մարզում արտեզյան հորը 600-1000 լիտր վայրկյանում ջուր է տալիս, իսկ Արմավիրի մարզում՝ Ջրառատում 30 հատ կարելի է արտեզյան հոր հորատել, որ նոր Արարատի մարզի մեկ հատ հորի չափ ջուր դուրս գա: Պատկերացրեք, թե ինչքան մեծ է տարբերությունը: Ասում են՝ ջուրը ազգային հարստություն է: Եթե այդպես է, թող բոլորի համար այդ ազգային հարստությունը լինի, ոչ թե այդ հարստությունը ասեն Պետրոսին պետք չէ տալ, օրենքի տակ կիրառեն, իսկ Պողոսին՝ ջուր տան:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում