«Իրավունք» թերթի տպագիր համարներ

«ՆՄԱՆ ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՉ ՄԻ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՉԷՐ ԿԱՐՈՂ ԱՆԳԱՄ ԵՐԱԶԵԼ»

Արխիվ 16-20

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ առաջադրված քրգործերով դատավարությունները երկուսն էլ երեկ էին: Արցախյան պատերազմի մասնակից, ռազմական-քաղաքական գործիչ ԳԵՎՈՐԳ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ կարծիքով` նման խայտառակություն, որ կարող էր սպասելի լինել Հայաստանում, երեւի, ոչ մի ադրբեջանցի չէր կարող անգամ երազել, որովհետեւ Հայաստանում հայտնվեց մի իշխանություն, ով հերոս Զորավար Անդրանիկի ծննդյան օրը, Խոջալուի ազատագրման օրը շինծու գործերով դատարանի առաջ կանգնեցրեց Արցախի երկու հերոսի` ՀՀ երկու նախագահների, որոնք անմիջական մասնակցություն են ունեցել արցախյան ազատագրական պայքարին:

- Վստահ եմ, որ Ադրբեջանում մի լավ քեֆ է, ու այդ քեֆը կարող էին միայն իրենց նվիրել այսօրվա իշխանությունը` ի դեմս Նիկոլ Փաշինյանի, ով կարող էր դատարանի առաջ կանգնեցնել երկու հերոսի: Սա իրականում խայտառակություն է, եւ այս ամենը, կարծես, դիտավորյալ նախապատրաստված լինի: Չգիտեմ` այս ամենով վերջն ինչի են ուզում հասնել, բայց տեսնում ենք, որ մեր երկիրը կոնկրետ գնում է կործանման: Սա աղետ է: Վստահ եմ, որ այս գործընթացները, ինչ հիմա տեղի են ունենում, առաջին հերթին Արցախի նախագահական ընտրություններից շեղելու, միեւնույն ժամանակ, Սահմանադրական դատարանի դեմ իրականացվող հանցավոր քայլերը կոծկելու համար է: Այսօր դատարանի առաջ են կանգնած այն  նախագահները, որոնք ասում են` Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում, իսկ ՀՀ գործող վարչապետը երբեք նման բան չի ասել, չի ասում ու չի ասելու եւ դատում է նրանց, ովքեր ասում են: Ավելին` կդատապարտվեն բոլոր նրանք, ովքեր պայքարել են, պայքարում են մեր երկրի պետականության համար: Սա շատ կարեւոր մեսիջ է, որպեսզի մեր քաղաքացիները հասկանան, որ այն, ինչ կատարվում է հիմա, անթույլատրելի է: Այս ամենը Հայաստանի Հանրապետության, հայ ժողովրդի օգտին չէ: Այն, ինչ տեղի է ունենում, հակառակ է մեր աշխարհընկալմանը եւ մեր ազգային պայքարի ոգուն:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան