«Շատ կարճ ժամանակահատվածում կանգնելու ենք լուրջ խնդրի առաջ» (Տեսանյութ)

Արխիվ 16-20

Ազգային ժողովը դեռ նախորդ տարի ընդունեց Ճանապարհային երթեւեկության կանոնակարգման բալային համակարգի ներդրման օրինագիծը: Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք ունեցող անձին վարորդական վկայական ստանալու օրվանից մեկ տարի ժամկետով տրամադրվում է 9 միավոր: Խախտում ամրագրելու դեպքում վարչական իրավախախտում կատարած անձին տվյալ տարում տրված ընդհանուր միավորներից ինքնաշխատ եղանակով հանվում են օրենսգրքի համապատասխան հոդվածով նախատեսված իրավախախտման համար սահմանված տուգանային միավորները: Երթեւեկության ոլորտի թվով 100 զանցակազմերից տուգանային միավորներ նախատեսված են 20-ի համար: Այս համակարգից դժգոհ են գրեթե բոլոր վարորդները, գոհ է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նույնիսկ իր ֆեյսբուքյան վերջին ուղիղ եթերներից մեկը նվիրեց այդ թեմային: Անդրադառնալով վերոնշյալին ԱԺ պետական-իրավական մշտական հանձնաժողովի  նախկին նախագահ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՀԱԿՅԱՆԸ հիշեցնում է, որ «հեղափոխությունը» շատ կենցաղային մակարդակի վրա տեղի ունեցավ, որտեղ դրոշակ էին դարձվել կարմիր գծերն, արագաչափերը, կոռուպցիան եւ այլն:

– Հիմա արագաչափերը կան ու ոչ միայն կան, այլեւ բարգավաճանում են ու շատանում: Կարմի գծերը որեւէ մեկը չջնջեց, մինչդեռ «հեղափոխականներն» ասում էին, որ մեր քաղաքում չպետք է որոշեն, թե որտեղ կանգնենք ու ինչքան փող տանք: Հետո պարզվեց, որ Կենտրոն թաղամասում որեւէ մեկը կայանելու համար պետք է ավելի շատ վճարի, որովհետեւ այն, կարծես թե, խցանումների առիթ է տալիս: Այնուհետեւ պարզվեց, որ տեսախցիկներն ու կարմիր գծերը, արագաչափերը ոչ միայն պետք են, այլ նաեւ օգուտ են, պարտադիր են, որպեսզի այդ վթարները կանխվեն, բայց վիճակագրությունը բերեցին, ու պարզվեց, որ ընդհակառակը` ավելացել են եւ հասկացան, որ բալային համակարգ պետք է ներդնեն, եւ այդ 9 բալանոց համակարգով, երբ բալերը լրանում է, վարորդներից վերցնում են վարորդական իրավունքները` չմտածելով, որ մեր քաղաքում, այս պայմաններում որեւէ տաքսու վարորդ չի կարող երկու-երեք ամիս դիմակայել: Ի սեր Աստծո, ինքս երկու ձեռքով կողմ եմ, հորդորում եմ, դրական խոսքեր էլ կասեմ, եթե քաղաքացին, որը խմիչք է օգտագործել, նրան պետք է ոչ միայն զրկել վարորդական իրավունքից, այլեւ  քրեական պատասխանատվության ենթարկել, կամ եթե դիտավորյալ  պետհամարանիշներ են փոխվում: Այսինքն` այն գործողությունները, որոնք դիտավորությամբ են կատարվում եւ իրենց մեջ պարունակում են հանցանք կամ հետագայում կարող են խնդիրներ առաջացնել: Օբյեկտիվորեն վարորդը տվյալ պահին կարող է չպատկերացնել, թե ինչ հետեւանքներ այն կարող է ունենալ, ուստի` կողմ եմ, որ այդ դեպքում միանգամից 5 բալ իջեցնեն, բայց կայանելու, սխալ վազանց անելու համար, հատկապես քաղաքի չկարգավորվող կամ կարգավորվող խաչմերուկներում, որտեղ խցանումների ժամանակ դու արդեն գիծը հատել ես, անթույլատրելի եմ համարում սրա համար բալեր վերցնելը, այնուհետեւ  վարորդական իրավունք վերցնելը: Սրա հետեւանքով շատ կարճ ժամանակահատվածում կանգնել ենք լուրջ խնդրի առաջ , որովհետեւ տաքսու վարորդներն իրենց հանապազօրյա հացը չեն կարողանալու վաստակել: Մարդիկ, ովքեր անգամ աշխատանքից հետո տաքսի ծառայություններում  փորձում են աշխատել, որ տուն պահեն, զրկվելու են այս հնարավորությունից:

– Կարծում եք` այս գեներացված հիասթափությունն իր հետեւանքները կունենա՞ հանրային կյանքի վրա:

– Այս հիասթափությունը դեռ շարունակվում է: Չմոռանանք ավտոներկրողներին: Պաթետիկ խոսքերով ասում են, թե մեր բյուջեն ավելացել է այսքան տոկոսով: Բայց չէին մտածո՞ւմ, որ ժամկետը վերջանում է, եւ այսօր դեռ կան 50-60 հազար օդում կախված մեքենաներ, որոնք դրսից են բերվել, որ վաճառեն: Բայց դրանց գումարները վերցրել, բյուջե են մտցրել` հարկերի եւ մաքսատուրքերի ձեւով: Այդ մարդիկ ունեն խնդիր, եւ 10- 20 հազար մարդ սնանկանալու է, որովհետեւ վերցրել են վարկեր եւ արտոնյալ այս ժամանակահատվածից օգտվելով` փորձել են մեքենա ներկրել: Պետության դերակատարություն այն է, որ բացատրի, որ հունվարի 1-ից սա չի գործելու, ժողովո՛ւրդ, այդքան վարկ մի վերցրեք: Եթե ավտովարկ եք տալիս, ուրեմն` մի տվեք կամ  ռիսկերը բացատրեք`  նոր տվեք: Միայն փողը քաղաքացու, գյուղացու գրպանը մտցնելը չէ, հետո էլ, ինչ ունեն-չունեն վերցնելով, փորձեն այդ գումարը հանեն, սա անթույլատրելի է: Մենք կտեսնենք մոտ ապագայում, թե ինչ գործընթացներ են սրա հետ կատարվելու:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի