Թայվան, Սինգապուր, Ջերսի, Շվեդիա, Դանիա. աշխարհի ամենաարագ ինտերնետով երկրները
Արխիվ 16-20Հայտարարվել են աշխարհի ամենաարագ ինտերնետով երկրները՝ Թայվանը, Սինգապուրը, Ջերսին (կղզի՝ Լա Մանշ նեղուցում), Շվեդիան եւ Դանիան: Այս մասին ասվել է WebsiteToolTester ընկերության զեկույցում։
Քսանյակում տեղ են գտել նաեւ Ճապոնիան, Լյուքսեմբուրգը, Նիդեռլանդները, Շվեյցարիան, Նորվեգիան, Անդորան, Իսպանիան, Բելգիան, ԱՄՆ-ը, Լատվիան, Նոր Զելանդիան, Էստոնիան, Հոնկոնգը, Հունգարիան եւ Լիտվան:
Ռուսաստանը զբաղեցրել է 53-րդ տեղը 207-ից՝ զիջելով Բուլղարիային, Մադագասկարին, Ռումինիային, Մակաոյին և Բարբադոսին:

