Երևանի քաղաքապետարանը առաջատար կոռումպացված կառո՞ւյց
Արխիվ 16-20«Քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը կզբաղեցնի Հովհաննես Մանուկյանը։ Նա մինչ այժմ զբաղեցնում էր Նորք Մարաշի ղեկավարի պաշտոնը»,- այս մասին օրերս գրել էր Երևանի քաղաքապետարանի Տեղեկատվության վարչության պետ Հովսեփ Կուբատյանն իր ֆեյսբուքյան էջում:
Հովհաննես Մանուկյանը տնտեսագետ է: Նա պատահական մարդ չէ: Վարչական շրջանի նոր ղեկավարը «Բուս Վոյաժ» ՍՊԸ-ի հիմնադիր տնօրեն է: Սա այն ընկերությունն է, որը պատրաստվում էր Երեւանում երթուղային նոր ավտոբուսներ շահագործել: Հետաքրքիր է, որ պաշտոնի նշանակվելուց ընդամնեը օրեր առաջ վարչական շրջանի ղեկավարի հիմնադրած ընկերությունը նոր ավտոբուսներ էր ներկրել, որը սպասարկում էր 49 համարի երթուղին:
Iravunk.com-ի տեղեկություններով, այս ամենն ուղղակի պատահականություն չէ ,այլ նախապես պայմանավորվածության արդյունք: Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Հայկ Մարությանը ոչ մեկից չի վախենում, և անում է այն ինչ ինքն է կամենում, քանի որ ինքը պարտադրված քաղաքապետ է:
Հայկ Գևորգյան

