««Օդնոկլասնիկ» սոցիալական ցանցը շատ ավելի ավելի վտանգավոր է կիբեռհանցագործության առումով, քան այլ սոցցանցեր»

Արխիվ 16-20

«Մինանշանակ, հաշվի առնելով իմ փորձը կարող եմ վստահաբար ասել,որ «Օդնոկլասնիկ» սոցիալական ցանցը շատ ավելի վտանգավոր է կիբեռհանցագործության առումով, քան այլ սոցցանցեր, որովհետեւ մարդիկ այնտեղ շատ ավելի անձնական շփումներ են փնտրում: Տեսեք, նույն մարդը կարող է «Օդնոկլասնիկ»-ում ավելի ինտիմ բնույթի շփումներ հաստատի, բայց ֆեյսբուքում քննարկի շատ ավելի լուրջ խնդիրներ»,- անդրադառնալով սոցցանցերում այսօր կատարվող հանցագործություններին, iravunk.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց, Տեղեկատվական տեխնոլոգիաների անվտանգության փորձագետ ՍԱՄՎԵԼ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ:Միառժամանակ հավելելով.

-  Կիբեռհանցագործության ենթարկվելու վտանգը շատ մեծ է նաեւ «Սկայպում»: Այսինքն, եթե ընդհանրացնենք կարող ենք հանգել հետեւյալ եզրակացությանը. այն ոլորտներում, որտեղ ավելի շփումների մեծ մասը անձնական բնույթ են կրում, այստեղ կիբեռհանցագործության ռիսկը շատ ավելի մեծ է: 

- Պարոն Մարտիրոսյան, վերջերս շատ են դեպքերը, երբ ինչ-ինչ ձեւով օգտագտերերից մեկին հասանելի է դարնում մյուսի անձնական նամակագրությունը այլ օգտատիրոջ հետ, եւ վերջինս այն հրապարակում է, դա քրեորեն պատժելի արարք չէ՞:
- Իհարկե հանցագործություն է,եւ ընդ որում քրեորեն պատժելի, բայց ցավն այն է, որ շատերը չեն պատկերացնում, որ դա հանցագործություն է: Տեսեք, գրեթե ամեն օր լսում ենք պրոֆիլ կոտրելու, անձնական նամակներ հրապարակելու մասին, բայց շատերի համար` դա ծիծաղելի է, եւ շատ-շատերը չեն էլ պատկերացնում, որ նրանք կիբեռհանցագործության զոհ են, իսկ ուրիշի անձնական նամակագրությունը ոչ միայն հրապարակելը, այլ նաեւ կարդալը քրեորեն պատժելի է եւ օրենքի լուրջ խախտում է: 
- Անընդհատ խոսվում է տեղեկատվական անվտանգության մասին, բայց, ինչպես Դուք նշեցիք, գրեթե ամեն օր լսում ենք նմանատիպ դեպքերի մասին: Ի՞նչ պետք է անել այս ուղղությամբ:
- Մարդկանց կրթել է պետք, մարդիկ պետք է իմանան, թե ոնց օգտվեն համակարգչային միջոցներից, համաձայնեք, որ այսօր շատերը միայն համակարգիչ միացնել-անջատել գիտեն, եւ ինչ-որ մի կոճակ, որով մուտք են գործում «Օդնոկլասնիկ»: Երկրորդը, պետք է տեղեկացնել, պատմել ինտերնետ տիրույթում գործող վտանգների մասին, եւ երրորդը, թե ինչպես պետք է խուսափել: Չպետք է ամեն մեկը իր դառը փորձով կրթվի, դա սխալ է, այդպես դարեր կանցնեն:

Հ.Գ. Վերջին շրջանում բանկային քարտերի հետ կապված կիբեռհանցագործությունների եւ, թե ովքեր են դրանց հետևում զրույցն ամբողջությամբ կարդացեք «Իրավունքի» թերթի  ուրբաթ օրվա տպագիր համարում:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում