«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Վենետիկի Սուրբ Ղազար կղզում անցկացվում է «Հավատք և գործք» համաժողովը (տեսանյութ)

Արխիվ 16-20

«Աստվածամոր տուն» հիմնադրամը Մխիթարյան միաբանության և Հայ Առաքելական Եկեղեցու Արևմտյան Եվրոպայի Հայրապետական Պատվիրակության հովանավորությամբ, 2020թ. փետրվարի 7-8 Վենետիկի Սուրբ Ղազար կղզում նախաձեռնել է «Հավատք և գործք» համաժողովը, որի նպատակն է՝ ժամանակակից աշխարհում, ուր հավատը կանգնած է մեծ մարտահրավերների առջև, հայ հասարակության ուշադրությունը բևեռելու հավատք-գործք փոխշաղկապված հասկացության վրա: Քննարկումներն անցկացվել են Վենետիկում՝ Մխիթարյան միաբանության Սուրբ Ղազար մայրավանքում: Համաժողովին մասնակիցներն իրենց ելույթներում խոսել են առկա մարտահրավերներից, որոնք հնարավոր է հաղթահարել հավատքով ու գործքով: Համաժողովի մասնակիցներին ուղերձ է հղել նաև Վատիկանից Քահանայապետական խորհրդի նախագահը:

Կարդինալ Կուրդ Կոխի ուղերձը փոխանցել է Քրիստոնեական միասնության միաբանության ներկայացուցիչը. «Համատիեզերական այս ձեռնարկը կազմակերպվել է հենց Մխիթարի բացառիկ գործքի բնօրրանում: Նա համոզված էր, որ հոգևոր վերածնունդը անբաժանելի է մշակութային վերածնունդից, և Սուրբ Ղազարը դաձավ հոգևորով ողողված մշակութային դարբնոց, ուղենիշ աշխարհի բոլոր հայերի համար»:

Ընդլայնված քննարկումներն անցկացվել են թեմատիկ նիստերով: Քննարկումների գլխավոր հարցը եղել է՝ ինչպե՞ս հավատն ու բարի գործերը կապել իրար:

Առաջին նիստի թեման է՝ «Հավատը` թվային ժամանակներում»: Մասնագետները համացանցը դիտարկում են որպես վտանգ և մարտահրավեր՝ կրոնին ու հավատին, հետևաբար, ի՞նչ լուծում առաջարկել և ինչպե՞ս դիմագրավել: Համաժողովի գաղափարախոսության հիմքում Հակոբոս Առաքյալի հայտնի նախադասությունն է. «Հավատքն առանց գործի մեռյալ է»: Հավատքի ու գործի գլխավոր ազդակը հասնելու է ու համախմբելու է բարեսիրական մոտեցումներով առաջնորդվող հազարավոր մարդկանց:

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան