Մեր երկրի հեղինակության համար հերթական վտանգը

Արխիվ 16-20

Ստրասբուրգում ԵԽԽՎ լիագումար նիստում վաղը քննարկվելու է Ադրբեջանում քաղբանտարկյալների մասին զեկույցը: Թե ի՞նչ կարելի է սպասել այս զեկույցից, եւ որքանով են պինդ մեր դիրքերը` հաշվի առնելով, որ Հայաստանում կան կալանավորներ, որոնք համարվում են քաղբանտարկյալ, եւ դրան ավելանում է նաեւ երեկվանից մեկնարկած «բերման ենթարկելու ու բաց թողնելու» օպերացիան, որոնք, ըստ էության, առնվազն առերեւույթ քաղաքական են դիտարկվում, «Իրավունքը» հետաքրքրվեց «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ, ԱԺ հինգերորդ եւ վեցերորդ գումարման պատգամավոր ՆԱԻՐԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՑ:

– ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում քննարկվելու է Ադրբեջանում քաղբանտարկյալների մասին զեկույց, ինչն անձամբ ինձ համար ողջունելի է մի քանի տեսանկյունից։ Առաջինը, բնականաբար, խնդրի բուն վերհանումն է եւ քաղաքական հայացքների, քաղաքական այլակարծության համար հալածանքների ենթարկված եւ բանտարկված մարդկանց իրավունքների պաշտպանությունը Եվրոպայի խորհրդում։ Երկրորդ ասպեկտն ինձ համար այն փաստն է, որ Եվրոպայի խորհուրդը փաստացի մաքրում է Ադրբեջանի կողմից ժողովրդավարության բնօրրան հանդիսացող այս կառույցի ճակատին դրված «կաշառակերի» դրոշմը։ Բոլորս լավ հիշում ենք, որ դեռեւս 2013 թվականին ԵԽԽՎ մի շարք պատվիրակներին կաշառելու միջոցով մերժվեց Քրիստոֆ Շտրասերի (Գերմանիա) կողմից պատրաստված զեկույցը։ Զեկույցին դեմ քվեարկելու համար գործի էին անցել ԵԽԽՎ ԵԺԿ քաղաքական խմբի երբեմնի ղեկավար Լուկա Վոլոնտեն (Իտալիա) եւ անգամ ԵԽԽՎ երբեմնի նախագահ Պեդրո Ագրամունտը (Իսպանիա): Երրորդ ասպեկտը, որն ինձ ուրախացնում է այս զեկույցի հետ կապված, Եվրոպայի Խորհրդի տարբեր կառույցների` վեհաժողովի, Նախարարների խորհրդի եւ ՄԻԵԴ-ի միասնական մոտեցումն է Ադրբեջանում տիրող խնդրին, ինչը ավելի ուժգին է հարվածում Ադրբեջանի միջազգային հեղինակությանը։

Ինչ վերաբերում է Ձեր հարցին` մեր երկրի հետ կապված, այստեղ իսկապես մենք մտահոգվելու տեղիք ունենք, քանի որ վերջին ժամանակներում միշտ շահեկանորեն տարբերվել ենք հարեւան երկրից: Սակայն ներկայումս երկրում տիրող իրավիճակը եւ մարդու իրավունքների ոտնահարման փաստերը մեր երկրի հեղինակության համար կարող են վտանգավոր լինել։ Երկրորդեմ միտքս՝ մենք մշտապես շահեկանորեն տարբերվել ենք Ադրբեջանից, ինչը և նպաստավոր էր պայմանականորեն ասած՝ «միջին վիճակագրական եվրոպացու» կողմից Արցախյան հիմնահարցի ընկալման համար։ Ներկայումս սա վտանգված է։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում