Թիվ 75 դպրոցի ... Աննա Արամյանը 10-ամյա աղջնակին նվաստացնելուց հետո անցել է եղբորը` անվանելով նրան «Զիբիլ»
Արխիվ 16-20Iravunk.com-ը անդրադարձել էր NewsMedia.am լրատվական կայքի հրապարկմանը` թիվ 75 դպրոցում սովորող 10-ամյա աշակերտուհու «գլխին եկածին», որի հետ կապված մանրամասներ էր ներկայացրել աղջնակի մայրը` տիկին Զառան:
Տիկին Զառան մանրամասն ներկայացրել էր, թե ինչի միջով են անցել փոքրիկ աղջնակն ու իրենց ընտանիքի անդամները, մատնանշելով որ մաթեմատիկայի ուսուցչուհի Աննա Արամյանի կողմից երեխային հասցված վիրավորանքների, ու բարոյահոգեբանական ճնշումների արդյունքում՝ 10-ամյա աղջնակը ծեծել է ոչ թե հոգեբանների, այլ հոգեբույժների դուռը: Եվ, փոխարենը, օր առաջ դպրոցը, Երեւանի քաղաքապետարանի հանրակրթության վարչությունը ամեն բան անեին, որպեսզի լուծվեր խնդիրը ի օգուտ 10-ամյա աղջնակի, ով ուսուցչուհի կոչված Արամյանի կողմից հասցված վիրավորանքների, նվաստացումների հետեւանքով մինչ օրս գտնվում է հոգեբանական ծանր վիճակի մեջ, մի բան էլ դպրոցն է երեխայի ծնողին անակնկալ կերպով ծանուցում, որ երեխան, ով վերոնշյալ մանկավարժի ցուցաբերած վարքագծի պատճառով` հոգեբանական ծանր վիճակում հայտնվելու հետեւանքով դասի չի գնացել` մնում է վերաքննության:
Առանց դույզն ինչ հետհայացք գցելու, թե ում պատճառով եւ ինչի հետեւանքով է երեխան նախ հայտնվել հոգեբանական ծանր վիճակում, ապա նաեւ բացակայել դասերից` թիվ 75 դպրոցի տնօրենը որոշել է, որ վերջին պահին պետք է այդ մասին տեղեկացնի ծնողին, ով երեխայի հետ միասին արդեն մեկ ամիս եւ ավել սթրեսային վիճակում է հայտնվել:
Բայց, սա դեռ ամենը չէ, ինչպես iravunk.com-ը տեղեկացավ 10-ամյա աղջնակի մայրիկից` նույն ուսուցչուհի կոչեցյալը, ըստ երեւույթին, վստահ լինելով, որ գտնվում է տնօրենի, այսպես ասած, հովանավորության ներքո` այժմ էլ որոշել անցնել 10-ամյա աղջնակի եղբորը (-ով սովորում է նույն դպրոցում. Ի.Ա.) դասընկերների ներկայությամբ վիրավորելուն: Մասնավորապես, տիկին Զառայի խոսքերով, վերոնշյալ տիկինը դասընկերների ներկայությամբ տղա երեխային անվանել է «զիբիլ ես»:
Այս թնջուկի հետ կապված հստակ պատասխաններ ստանալու ակնկալիքով, մասնավորապես, թե ինչո՞ւ է Արամյանը, այ՛ո, ցավալի է, բայց, փաստ, տեռոր իրականացնում 10-ամյա աղջնակի եւ նրա հարազատ եղբոր դեմ, փոչձեցինք հստակ եւ վերջնական պատասխաններ ստանալ դպրոցի տնօրեն Նարինե Սուրմալյանից, ով, սակայն, այդպես էլ ստանալ հստակ պատասխաններ չկարողացավ ներկայացնել ստեղծված իրավիճակի շուրջ` ասելով, որ ինքը կխոսի վերոնշյալ ուսուցչուհու հետ, քանի որ վերջինս այսօր դասի չի եկել: Անկեղծ ասած, մեզ մոտ այնպիսի տպավորություն ստեղծվեց, որ խոսում ենք ոչ թե Արամյանի տնօրենի, այլ նրա փաստաբանի հետ:
Աննա Ստեփանյանը հավաստիացրեց, որ խնդրին օբյեկտիվ լուծում կտրվի
Երբ տնօրենը հրաժարվեց հստակ պատասխանել մեր հարցերին աելով, որ ինքը դասի է, մենք կապ հաստատեցինք եւ մանրամասն ներկակացրեցինք ստեղծված իրավիճակը Երեւանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Իոսիֆ Կուբատյանին: Որից հետո Հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանին ներկայացրեցինք ստեղծված եւ իրավիճակը եւ հետաքրքվեցինք, թե ի՞նչ քայլեր է նախաձեռնում Հանրակրթության վարչությունը: Ինչին ի պատասխան Աննա Ստեփանյանը հավաստիացրեց , որ կանի հնարավորը իրականությունը ջրի երես հանելու եւ խնդրին օբյեկտիվ լուծում տալու համար:
Ի դեպ, 10-ամյա աղջնակի եղբոր հետ նախօրեին տեղի ունեցած միջադեպին, (երբ Արամյաննրան անվանել էր «զիբիլ») ներկա դասընկերները երեխային հարցրել են, թե ինչու Արամյանը եկավ քեզ վիրավորեց ու գնաց: Երեխան ընկերների եւ փոխտնօրենի ներկայությամբ ասել է. «Տիկի՛ն Արամյան ինձ եւ իմ ընտանիքին չփորձեք վիրավորել»:
Նշենք նաեւ, այս միջադեպի հետ կապված տեղյակ են եղել դպրոցի բազում մանկավարժներ եւ ըստ տարածված լուրերի, պատահական չէ, որ Արամյանը անհայտ պատճառով այսօր դպրոց չէր ներկայացել:
Հ.Գ. Հույս ունենանք, որ Քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանը, ինչպես եւ խոստացել է իրապես խնդրին օբյեկտիվ եւ երեխայի շահերը լավագույնս հաշվի առնելով` արդարացի լուծում կտա ստեղծված իրավիճակին: Իսկ, մենք ուշի-ուշով կհետեւենք զարգացումներին եւ պարբերաբար կներկայացնենք ընթերցողին:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=103272&l=am/

