Դադարեցվել է Երևանի Նար-Դոսի, Խորենացու, Տիգրան Մեծի, Քրիստափորի փողոցների գազամատակարարումը
Արխիվ 16-20«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով հունվարի 16-ին ժամը 23.50-ից դադարեցվել է Երևան քաղաքի Նար-Դոսի, Խորենացու, Տիգրան Մեծի, Քրիստափորի փողոցներով պարփակված թաղամասի գազամատակարարումը:
Այս մասին տեղեկացնում է «Գազպրոմ Արմենիա» ընկերության հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայությունը։

