Վահրամ Կաժոյանն այսուհետ ոչ միայն Վիետնամում, այլեւ Կամբոջայում ՀՀ դեսպանն է
Արխիվ 16-20Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը, համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան ՎԱՀՐԱՄ ԿԱԺՈՅԱՆԻՆ, համատեղության կարգով, նշանակել է Կամբոջայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան (նստավայրը՝ Հանոյ):

