Լևոն Արոնյանը ՖԻԴԵ-ի աղյուսակում 6-րդն է
Արխիվ 16-20
Լևոն Արոնյանը ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում առաջադիմել է: Լևոնը այժմ 2773 միավորով 6-րդ հորիզոնականում է: Առաջատարը շարունակում է մնալ նորվեգացի Մագնուս Կարլսենը, եռյակում են նաև Ֆաբիանո Կարուանան ու Դին Լիրենը։ Հայ ևս երկու շախմատիստ ՖԻԴԵ-ի լավագույն հարյուրյակում է: Մասնավորապես, Գաբրիել Սարգսյանը 2689 միավորով զբաղեցնում է 44-րդ տեղը, իսկ Հրանտ Մելքումյանը՝ 2663 միավորով 76-րդն է: Կանանց 100 լավագույնների թվում 3 հայուհի կա՝ Լիլիթ Մկրտչյանը, Էլինա Դանիելյանը և Աննա Սարգսյանը:
https://iravunk.com/sim/?p=102117&l=am/