Microsoft-ը հունվարի 14-ից կհրաժարվի Windows 7-ից
Արխիվ 16-20Microsoft-ը հունվարի 14-ից կհրաժարվի Windows 7 օպերացիոն համակարգի (ՕՀ) աջակցությունից, օգտատերերը 10 օր ունեն ՕՀ-ին փոխարինելու համար, քանի որ <յոթնյակը> կդադարի թարմացվել եւ այլեւս չի համապատասխանի անվտանգության անհրաժեշտ մակարդակին:
Ինչպես <ՌԻԱ Նովոստիին> հիշեցրել են Ռուսաստանում Microsoft-ի մամուլի ծառայությունում, Windows 7-ը մշակվել է ավելի քան տասը տարի առաջ՝ կիբեռսպառնալիքների բոլորովին այլ մակարդակի համար: Նոր տեխնոլոգիաների առաջացումը ՕՀ-ի վերանայման անհրաժեշտություն է առաջացրել, Այդ պատճառով Windows 10 տարբերակի ստեղծման հիմքում է դրվել կիբեռսպառնալիքներից պաշտպանությունը: <Հենց Windows 10-ի լրամշակման եւ արդիականացման վրա էլ իր ուժերը կկենտրոնացնի Microsoft-ը>,- հայտարարել են Microsoft-ում: Ընկերությունում նշել են, որ աջակցության բացակայության դեպքում Windows 7-ի պաշտպանվածությունը հարցականի տակ կհայտնվի, դրա օգտատերերը կարող են կիբերհանցագործների համար <հեշտ որս> դառնալ:
Ընկերությունում նաեւ խորհուրդ են տվել օգտատերերին թարմացնել գաջեթները, եթե նրանք չեն համապատասխանում ժամանակակից պահանջներին, քանի որ դրանց վրա նոր ՕՀ-ի տեղադրումը, ամենայն հավանականությամբ, կնվազեցնի դրանց արտադրողականությունը:
Բացի այդ, ինչպես նշել են ընկերությունում, հնացած գաջեթները չեն պաշտպանում Windows10 տարբերակի անվտանգության հիմնական հնարավորությունները, ներառյալ՝ դեմքերի եւ մատնահետքերի ճանաչման համակարգերը:
Սակայն Windows 7-ից վերջնականապես հրաժարվոլու պատճառները կարող են բոլորովին այլ լինել։ Բանն այն է, թր, օրինակ, Net Applications վերլուծական ընկերության տվյալների՝ 2019 թվականի դրությամբ Windows 7 - ը տեղադրված էրողջ աշխարհում ստացիոնար անհատական համակարգիչների 40 տոկոսի վրա։ Եվ եթե դրանք սկսեն անցնել Windows 10-ի, ապա դժվար չէ պատկերացնել, թե Microsoft-ը հերթական անգամ նման փոփոխությունից ինչ ահռելի եկամուտներ է ստանալու։

