Ապարան քաղաքը 2020-ի Տոնական զադարանքով ու «հագ ու կապով» թիվ մեկ քաղաքն է ՀՀ-ում. Լուսանկարները Armenianinfo.am-ի
Արխիվ 16-20Նոր տարին գեղեցիկ ու երկար սպասված տոն է բոլորիս համար: Հեքիաթային այս տոնի գլխավոր հերոս Ձմեռ պապն իրականություն է դարձնում հատկապես մանուկների համար անհաս թվացող երազանքները:




Եվ, որպեսզի այդ հեքիաթը իրականություն դառնար, Ապարանի քաղաքապետ Կարեն Եղիազարյանը ջանք ու եռանդ չէր խնայել իր բնակիչների համար Ամանորը իրական հրաշքի վերածելու համար:





Ամբողջ քաղաքը՝ տոնական գերշքեղ հանդերձանքի մեջ էր, եւ քաղաքն իսկապես շողում էր տոնական լույսերի ներքո:
Արված էր հնարավորն ու անհնարինը՝ քաղաքի տոնական տրամադրության ողջ գունապնակը ապահովելու համար: Ապարնացիներն իսկապես վայելում էին իրենց քաղաքի հեքիաթը՝ լույսերի ու շլացուցիչ զարդարանքների ուղեկցությամբ: Քաղաքի տարբեր մասերում տեղադրված էին Ձմեռ Պապիկներ, գունավոր ծառեր, եղնիկներ:



Իսկ տոնական հանդերձանքն՝ իր ամբողջ հմայքով ապանցիներին էլ ավելի մեծ ոգեւորություն պատճառեց դեկտեմբերի 27-ին, երբ վառվեցին քաղաքի կենտրոնի՝ կախազադերով, ծաղկաշղթաներով, գունագեղ խաղալիքնեով հարուստ տոնածառի լույսերը:
Եվ, այո, վստահաբար կարող ենք ասել, որ Ապարան քաղաքը, 2020-ի Տոնական զադարանքով ու «հագ ու կապով» ՝ թիվ մեկ քաղաքն է ՀՀ-ում:







Ապարանցիները մեր թղթակցի հետ զրույցում նշում էին. «Ամեն անգամ ավելի ու ավելի ենք համոզվում, որ մեր քաղաքապետից լավը չկա, որ նման սրտացավությամբ մեզ շջապատում է 24 ժամ: Չկա խնդիր, որի մասին քաղաքապետը տեղյակ լինի ու այդ խնդիրը սեղմ ժամկետներում չլուծվի: Տեսեք՝թե նա ինչ կերպ է զարդարել մեր սիրելի Ապարան քաղաքը՝ մեզ բոլորիս ուրախություն, սեր ու ժպիտ պարգեւելու համար»:

Մանրամասները սկզբնաղբյուր կայքում

