«Հայաստանը դարձնում են տնտեսական գերեզման». Հրանտ Բագրատյան

Արխիվ 16-20

Կարող էր ավելի վատ լինել, բայց 2020-2021 թթ.-ին շանսեր չկան, որ աստիճանաբար վիճակը կլավանա: Ամփոփելով 2019 թվականի տնտեսական ձեռքբերումներն ու ձախողումները եւ ընդհանրապես` Հայաստանի տնտեսական քաղաքականությունը` 2018 թվականի մայիսյան իշխանափոխությունից հետո` նշեց ՀՀ նախկին վարչապետ, տնտեսագիտության, փիլիսոփայության դոկտոր ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆԸ:

«ԵՐԵՎԱՆԸ Ո՛Չ ՊՈՄՊԵՅՆ Է, Ո՛Չ ԷԼ ԿԱԼԿԱԹԱՆ»

Պարոն Բագրատյան, ինչպե՞ս կգնահատեք երկրի տնտեսական աճը:

Անցյալ տարի հրապարակվել է 5 տոկոս տնտեսական աճ, այս տարի կհրապարակեն 6.5 կամ 7 տոկոս, այս տարվա թիվը նաեւ նկարչության պրոդուկտ է, որովհետեւ այն չափազանցված է շուրջ 2 անգամ: Ընդհանուր առմամբ` «երջանկացնող» տնտեսական քաղաքականության արդյունքում` առաջատար ճյուղերն են դարձել ավտոմեքենաներ ներմուծելն ու վաճառքը, խաղերը եւ հանքարդյունաբերությունը: Տնտեսական աճի համար թիվ մեկ ուղղությունը ավտոմեքենաների ներմուծումն ու վաճառքն է: 2020-ին կարող է ներմուծվել մինչեւ 200 հազար մեքենա, այսինքն` 200 հազար «խլամ»: Մենք Երեւանում, կարծես թե, արդեն ունենք 600-650 հազար մեքենա, որոնց տեղավորելը, պարզապես կանգնելու համար, պահանջում է 45 հազ. քառ կմ տարածք: Իսկ քաղաքի ընդհանուր մակերեսը 220 հազ. քառ. կմ է: Երեւանը ո՛չ Պոմպեյն է, ո՛չ էլ Կալկաթան, որոնք փոքր մեքենաներով լցրել են: Սա արդեն իջեցնում է նաեւ ՀՆԱ-ն, որովհետեւ անլուծելի խնդիր է դարձել, եւ չի կառուցվել ոչ մի մետր տրանսպորտային հանգույց: Տնտեսական աճի մյուս ուղղությունը խաղերն են` 25-30 տոկոս աճով, երրորդ տեղում հանքարդյունաբերությունն է` 18 տոկոսով: Վերջինի մասով ասեմ, որ տպավորություն է, թե բոլորը շփոթվել են` ինչ է լինելու վերջը, եւ ով ինչքան էքսկավատոր կամ տրակտոր ունի, փորձում է դրանով ինչքան հանք կա` հանի ու տանի: Օրինակ, մոլիբդենը պետք է հերիքեր 300-400 տարի, բայց երեւի մի 30 տարուց կվերջանա, հետեւանքներն էլ չեմ ասում... Տնտեսական կառուցվածքային աճի տեսակետից միակ հաջողը, որը մի փոքր ավել է աճել, մշակվող արդյունաբերությունն է: Միայն խիստ երեւակայության դեպքում սա կարելի է անվանել որեւէ հաջողություն: Ներդրումները նույնպես արհեստական են, պետությունը ցույց է տալիս ներդրումների աճ, բայց այն սխալ հաշվարկ է:

Անդրադառնանք կոռուպցիայի եւ ստվերի դեմ պայքարին. այս հարցում ի՞նչ ձեռքբերումներ ունենք:

Ինձ հայտնի չէ մի դեպք, որը քննվել է, դատ է եղել, եւ գոնե մեկ դրամ բերվել է բյուջե: Ես փնտրել, բայց բյուջեի եկամուտներ-ծախսեր բաժնում որեւէ թիվ չեմ գտել, որը կվկայեր կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքում վերադարձված միջոցների մասին: Այդպիսի մի թիվ չեմ տեսել: Ինչքան էլ դժվար լինի, էն որ ասում են` բռնում են, այդ ամենը դատավարական գործունեության արդյունքում պետք է արվի: Վստահ եմ` այս իշխանության հեռանալուց հետո` նրանք, ովքեր փող են տվել, դիմելու են դատարան եւ հետ ստանան ամեն ինչ: Պետությունը ստիպված բախվելու է այդ պրոբլեմին: Կոռուպցիայի եւ ստվերի դեմ պայքարի հիմնական ցուցանիշը հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունն է: Այս տարի, անցյալ տարվա համեմատ, կհավաքվի 200-220 մլրդ դրամ կամ 15 տոկոսով ավելի գումար: 220 մլրդի 90 մլրդը տնտեսական աճի արդյունքում է, մոտ 75 մլրդ ստացվում է մեքենաների լրացուցիչ ներմուծումից: Այո, կա 60 մլրդ, որն ավելացել է հարկային վարչարարության հաշվին: Այսինքն, «հեղափոխական շունչը» արժեցել է ընդամենը 60-70 մլրդ դրամ ու կանգնել, մյուս տարի նման շարժում չունենք: Այսինքն, երբ ասում ենք աննախադեպ է երեւույթը, այո, մարդկության պատմության մեջ էլ երբեք չի լինի, որ 2019 թ.-ը լինի:

«ՈՉ ՄԻ ԵԿԱՄՈՒՏ ԷԼ ՉԻ ԱՃԵԼ»

Իսկ ի՞նչ կասեք սոցիալական ցուցանիշների մասին:

Նախորդ տարի աշխատավարձերը բարձրացվել են 3.8 տոկոսով, նույն ժամանակահատվածում գնաճը կազմել է 2.5 տոկոս գնաճ, իսկ այս տարի 5.9 տոկոսով է աշխատավարձը բարձրացել, 1.5 տոկոս էլ կազմել է գնաճը: Բայց այստեղ էլ հարց կա, կուտակայինը, որ ներդրվել է, հաշվում են որպես եկամուտ: Օրինակ, որ ասում ենք` այս տարի 5.9 տոկոս աշխատավարձի աճ է եղել, իրականում ոչ թե աշխատավարձն է աճել, այլ մենք կուտակայինն ինչ-որ փոխանցում ենք, որը ծախս է, հաշվում ենք` որպես եկամուտ: Ստացվում է ոչ մի եկամուտ էլ չի աճել:

Ի վերջո, ո՞րն է ելքը` տնտեսության զարգացման համար:

Կառավարությունը չի կարող անընդհատ խրախուսել սպառումը: Էս կառավարության հետ էդ թեմայով խոսել ընդհանրապես չի ստացվում, ասում է` դրանով դեստաբիլիզացնում ես վիճակը, է՜հ, գերեզմանում էլ ստաբիլ վիճակ է: Դուք դարձնում եք Հայաստանը տնտեսական գերեզման, եթե այդպիսի փոփոխություններ չեք անում: Մինչդեռ ելքը դրամի կուրսը բարձրացնելն է: Միակ ելքն այն է, որ Կենտրոնական բանկը սկսի արագորեն գնել դոլար, աստիճանաբար բարձրացնի դրամի կուրսը, որ տնտեսությունն աշխատի: Այլապես փլվելու է, երբ դա եղավ, մի օրում տեղի կունենա կենսամակարդակի 2.5-3 անգամ անկում: Եթե այսպիսի փոփոխություն չեն անում, ապա Հայաստանը դարձնում են տնտեսական գերեզման: Իսկ թե ինչ կա կառավարության մտքում, ես նույնիսկ չգիտեմ: Լավագույն դեպքում` մենք այս կառավարության քաղաքականության արդյունքում կունենանք միայն կորուստներ, իսկ վատագույն դեպքում` այդ կորուստները կարող են հսկայական լինել:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=101503&l=am/
Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ