​​​​​​​Ինչու ՌԴ նախագահն իր տարեվերջյան ասուլիսին չխոսեց Հայաստանի մասին

Արխիվ 16-20

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի տարեվերջյան ամենամյա մամուլի ասուլիսին ներկա է եղել ռուսաստանաբնակ հայ քաղաքագետ ՄԱՐԻԱՄ ՀՈՎՍԵՓՅԱՆԸ : Չորս ու կես ժամ տեւած մամուլի ասուլիսի առանցքային թեմաների, կուլիսային մանրամասների եւ ամենակուրիոզ հարցերի ու պուտինյան հումորների մասին, «Իրավունքը» զրուցեց հենց Մ. Հովսեփյանի հետ:

«ՀԱՅԱՍՏԱՆԻ, ԱՐՑԱԽԻ ԿԱՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՈՉԻՆՉ ՉԻ ՀՆՉԵԼ»

- Մարիամ, նախ անդրադառնանք ՌԴ նախագահի ամենամյա ասուլիսի ընդհանուր տպավորություններին: Ի՞նչ էր կատարվում ասուլիսի կուլիսներում:

- Ուրախ եմ, որ ես այն ոչ այդքան շատ մարդկանցից մեկն էի, որ մասնակցում էր Վլադիմիր Պուտինի ամենամյա տարեվերջյան մամուլի ասուլիսին: Ասեմ, որ առավոտյան ժամը՝ 10:00-ից սկսած արդեն մեծ հերթեր էին գոյանում մամուլի դահլիճ անցնելու համար: Լրագրողների ուղիղ կեսն այդպես էլ ներս չմտավ եւ աշխատեց մամուլի կենտրոնում՝ հետեւելով հեռուստաէկրաններին: Ինձ հաջողվեց ներկա լինել հենց դահլիճում, ավելին՝ առաջին շարքերում էի: Տպավորություններս շատ դրական էին, չնայած սովոր չեմ նման հերթերի: Առաջին անգամ չէի Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումներին մասնակցում, բայց նա սովորաբար մաքսիմում երեք ժամ է ներկա լինում եւ պատասխանում հարցերի: Այս անգամ ռեկորդային էր՝  4 ժամ 30 րոպե: Ընդհանուր առմամբ՝ հագեցած աշխատանքային մթնոլորտ էր: Ամբողջ աշխարհի առաջատար լրատվամիջոցները գտնվում էին մեկ վայրում ու ոչ միայն հետեւում էին ասուլիսին ու փորձում իրենց հարցերը հնչեցնել, այլ նաեւ տեղում հարցազրույցներ էին վարում փորձագետների հետ: Երբ վերջացավ մամուլի ասուլիսը, բոլորը շարք էին կանգնել, որպեսզի նկարվեն այն աթոռի վրա նստած, որտեղ նստել էր Վ. Պուտինը: Այնպես որ, ՌԴ նախագահի գնալուց հետո՝ դեռ բավական ժամանակ շարունակվեց այդ աշխատանքային վիճակը:

- Հայաստանին, մեր տարածաշրջանին վերաբերող որեւէ շեշտադրումներ եղա՞ն ասուլիսի ժամանակ:

- ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը տրամադրված էր ավելի շատ ձայն տալ ռուսաստանյան հեռուստաալիքների եւ լրատվական գործակալությունների ներկայացուցիչներին, քանի որ կային Ռուսաստանի ներքաղաքական բավականին հարցեր, որոնք պարզաբանման կարիք ունեին: Ընդ որում՝ հարցերը վերաբերում էին ոչ միայն ներքաղաքական խնդիրներին, այլեւ անտառային հրդեհների հետեւանքներին եւ այլն: Այսինքն՝ ավելի շատ խոսվեց Ռուսաստանի ներսում տեղի ունեցող իրադարձությունների մասին: Այդ թվում, թե արդյոք մրցակից անձ կամ քաղաքական ուժ կա Վ. Պուտինին, որի Ռուսաստանը ղեկավարելու 20 տարին լրանում է դեկտեմբերի 31-ին:  Լրագրողները հետաքրքրվեցին, թե այս 20 տարիների ընթացքում ինչ արդյունք ունեցան, ինչ վիճակում է Ռուսաստանը եւ ինչ եզրահանգումներ է արել նա այս ընթացքում: Մի քանի անգամ առանձնահատուկ ձեւով նշվեց, որ գալիք տարի տոնվելու է Հայրենական Մեծ պատերազմի 75-ամյակը: Ընդամենը երկու անգամ նշվեց Եվրասիական տնտեսական միության, ԱՊՀ երկրների հետ համագործակցության մասին եւ անդրադարձ եղավ Ռուսաստան-Բելառուս հարաբերություններին:  Որոշ չափով ՌԴ նախագահը խոսեց նաեւ Թուրքիայի մասին, բայց կոնկրետ Հայաստանի, Արցախի կամ Ադրբեջանի վերաբերյալ ոչինչ չի հնչել: Անգամ հեղափոխության թեմային անդրադարձավ, բայց խոսեց Ուկրաինայի օրինակի մասին: Ի դեպ, հետաքրքիր էր, որ Ուկրաինայի նախագահի մասին խոսելիս՝ Վ. Պուտինը չէր շեշտում Վլադիմիր Զելինսկու անուն-ազգանունն, այլ կոնտեքստում նշում էր՝ Ուկրաինայի ներկա ղեկավար:

«2020-Ը ԱՐՏԱՌՈՑ Է ԼԻՆԵԼՈՒ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ»

- Ըստ Ձեզ, ինչո՞վ էր պայմանավորված, որ այս անգամ մեր տարածաշրջանին, մասնավորապես՝ Հայաստան-Ռուսաստան հարաբերություններին անդրադարձ չեղավ:

 - Ինչպես արդեն նշեցի, Դ. Պեսկովը տալիս էր հնարավորություն հնչեցնել այն հարցերը, որոնք պարզաբանելու կարիք ունեին, որոնք վերաբերում էին ինչ-որ խնդրահարույց հարցերի: Ինչ վերաբերում է հայ-ռուսական հարաբերություններին, այս տարվա առաջին կիսամյակում նկատվում էր որոշակի տատանումներ, ինչը, փառք Աստծո,  վերջին երկու-երեք ամիսներին, կարծես, չի նկատվում: Ասեմ ավելին՝ չնայած Արեւմուտքի լավ աշխատանքին, նույնիսկ հայաստանյան հեղափոխությունից հետո՝  հայ-ռուսական պատմական հարաբերություններն իրենց դիրքերում են եւ թույլ չտվեցին, որ ինչ-որ խեղաթյուրում տեղի ունենա: Ճիշտ է, սա հաջողվեց դժվարությամբ, տարբեր տեսակի մանիպուլիացիաների միջով անցնելով, բազմաթիվ անհեթեթություններ տեսնելով ու լսելով, բայց այս պահի դրությամբ՝ կա կայունություն: Դրա համար էլ կարծում եմ՝ կարիք չկար անդրադառնալ հայ-ռուսական հարաբերություններին մամուլի ասուլիսի ժամանակ: Մինչդեռ բարձրացվում էին այն պետություններին եւ այն շրջաններին վերաբերող հարցերը, որոնք խնդիրներ ունեին եւ հասարակությունը կարիք ուներ հավելյալ պարզաբանման: Կամ միգուցե հենց Վ. Պուտինն ուներ կարիք՝ ավելին իմանալու այդ տարածքներում ապրող բնակիչների խնդիրների մասին:

Բացի այդ, 2020 թվականը արտառոց է լինելու հայ-ռուսական հարաբերությունների համար, քանի որ արդեն հայտարարված է, որ տարվա առաջին կեսին վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այց կունենա Ռուսաստան: Իսկ տարվա երկրորդ կեսին՝ ի պատասխան այցով խոստացել է Հայաստան գալ Վ. Պուտինը: Կարծում եմ՝ սա արդեն կլինի կուլմինացիան հետհեղափոխական Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունները կարգավորելու առումով: Հետեւաբար, այսօր առանձնապես Հայաստանի թեմային անդրադառնալու անհրաժեշտություն չկար՝ ի տարբերություն Ուկրաինայի, որի մասին ասուլիսի ժամանակ բավական երկար խոսվեց:

- Իսկ բացի Ուկրաինայից, Սիրիայի, ԱՄՆ-ի մասին  ինչպիսի՞ անդրադարձներ եղան:

- Սիրիային անդրադարձ չեղավ, իսկ ԱՄՆ-ի մասին ավելի շատ խոսվեց Դոնալդ Թրամփի իմպիչմենթի, ընտրություններին իբրեւ ռուսաստանյան միջամտության մասին: Վ. Պուտինն ասաց, որ թեպետ Դ. Թրամփի նախագահության ժամկետը լրանում է, բայց նա դեռ երկար է մնալու: Ինչ վերաբերում է իմպիչմենթին, Վ. Պուտինը այն համարեց ներքաղաքական պայքարի շարունակություն: Ի դեպ, սովորաբար Դ. Պեսկովն էր ընտրում, թե ով հարցեր տա, բայց մեկումեջ հարց հնչեցնելու հնարավորություն էր տալիս նաեւ Վ. Պուտինը: Եվ երբ Դ. Պեսկովն ուզում էր ձայն տալ Տուլայի ներկայացուցչին, ՌԴ նախագահն ասաց՝ չէ, թող CNN-ի լրագրողը հարց տա, իրենք մեզ «շատ են սիրում»: Եվ, իրոք, ՌԴ նախագահը չէր սխալվում, որովհետեւ CNN-ի լրագրողի հարցը հենց այդ ոճի մեջ էր, այսպես ասած, խիստ «սիրելու» մակարդակի: Այդուհանդերձ, պետք է ասեմ, որ ասուլիսն ուներ շատ լուրջ աշխարհաքաղաքական ենթատեքստ: Իզուր չէր, որ ավելի շատ խոսվեց Չինաստանի եւ Ճապոնիայի հետ համագործակցության մասին: Զարմանալի էր, որ չխոսվեց նաեւ Աֆրիկայի մասին,  կարծես թե, աֆրիկյան պետություններից լրագրողներ չկային, մինչդեռ այս տարին ռուս-աֆրիկյան բազմաթիվ համաժողովներ են տեղի ունեցել եւ ընդհանրապես՝ ռուս-աֆրիկյան հարաբերությունների շատ ուժեղ սերտացում է նկատվում:

ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԻ ԱՄԵՆԱՍՐԱՄԻՏ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐԸ ԿՈՒՐԻՈԶ ՀԱՐՑԵՐԻՆ

- Մամուլի ասուլիսի ժամանակ՝ դահլիճում հայտնվել էր մի պաստառ, որտեղ գրված էր «Պուտինը հայերի նախագահն է»: Այն լայն արձագանք գտավ սոցցանցներում: Ի՞նչ կասեք այս մասին:

- Պաստառը մի աղջիկ էր պարզել, որը նստած էր դահլիճի կենտրոնական սեկտորի վերեւի շարքերում, բավական երեւացող տեղում: Համոզված եմ, որ ՌԴ նախագահն այդ պաստառը տեսել է, բայց որոշ չափով ծանոթ լինելով իր բնավորությանը՝ կարող եմ վստահ ասել, որ այն իրեն դուր չի եկել եւ սկզբունքայնորեն այդ աղջկան հարցի հնարավորություն չէր տրվելու, այդպես էլ եղավ: Իհարկե, այդ աղջիկը երկար ժամանակ պահել էր պաստառը, սակայն այդպես էլ անորոշ մնաց, թե որ ԶԼՄ-ն էր ներկայացնում: Համենայնդեպս, ես առաջին անգամ էի նրան տեսնում: Այդ գրառումն, իսկապես, զարմացնող էր, բայց ավելի շատ ինձ զարմացրեց ՌԴ-ում ապրող հայերի արձագանքը սոցցանցերում, որտեղ գրում էին, թե էս ի՜նչ է ասում, բարկացած նշաններ էին դնում… Այս դեպքում չգիտես, թե որի վրա ավելի զարմանաս՝ այդ մեկնաբանությունները գրողների՞, թե՞ պաստառ պարզողի, չէ որ ուզեն, թե՝ չուզեն, իսկապես իրենց նախագահը Վ. Պուտինն է համարվում: Իսկ եթե իրենք դրան դեմ լինեին, Ռուսաստանում չէին ապրի: Բայց եթե այստեղ են ապրում, ուրեմն՝ տրամաբանական է, որ նա նաեւ իրենց նախագահն է: Այս դեպքում ինչո՞ւ էին այդպես ոգեւորված բացասաբար արձագանքում, անհասկանալի էր:

- Փաստորեն, այդպես էլ որեւէ հայազգի ներկայացուցիչ ասուլիսի ժամանակ հարց չհնչեցրե՞ց:

- Հանդիպման գրեթե վերջում ելույթ ունեցավ մի ռուսաստանաբնակ պրոֆեսոր, որը ազգությամբ հայ էր՝ Վլադիմիր Շախիջանյանը: Նա ասաց, որ դահլիճում ներկաների կեսն իր դասախոսություներով են կրթվել, կեսը՝ երեխա են ունեցել իր բաղադրատոմսով: ՌԴ նախագահն էլ կատակեց, թե մի տարբերակ չկա՞ դրա համար:  Նրան բավական երկար լսեց ՌԴ նախագահը: Ասուլիսից հետո՝ բոլորը շտապեցին նրանից հարցազրույց վերցնել:  Հաճելի էր, որ նրա ազգանունը յան-ով էր վերջանում: Այնպես որ, պատիվներս էլի բարձր պահեցինք:

- Որեւէ կուրիոզ հարցեր եւ պատասխաններ հնչեցի՞ն, թե՞ ասուլիսն ընթացավ լուրջ եւ խիստ մթնոլորտում:

- Եթե ՌԴ նախագահի հումորը չլիներ, շատ բարդ կլիներ այդ դահլիճում 4 ժամ եւ 30 րոպե դիմանալը: Բայց նա ժամանակ առ ժամանակ թարմացնում էր ներկաներին՝ կատակելով: Ասուլիսի հենց առաջին հարցերի ժամանակ Սանկտ Պետերբուրգից մի տղա սկսեց աղմկել, Դ. Պեսկովը զգուշացրեց հարգել եւ չխանգարել, բայց Վ. Պուտինը թույլ տվեց նրան արտահայտվել՝ բացառության կարգով: Նա էլ միանգամից ասաց, թե  մամուլիս ասուլիսից հետո՝ ուզում է, որ Վլադիմիր Պուտինն իրենց 10 րոպեանոց հարցազրույց տա: ՌԴ նախագահը դրական պատասխանեց: Ապա այդ լրագրողը հարց տվեց Սանկտ-Պետերբուրգի աղբահանության վերաբերյալ: Եվ երբ ՌԴ նախագահը պատասխանում էր նրան, վերջում հավելեց, որ ինքն ասել է, որ հարցազրույց կտա ասուլիսից հետո, բայց չի շեշտել կոնկրետ երբ՝  գուցե մեկ կամ երկու տարի հետո: Մի ռուս լրագրող էլ հարց բարձրացրեց, թե «խնդրում եմ՝ դեկտմեբերի 31-ը դարձնեք պաշտոնապես ոչ աշխատանքային օր ու եւ մեր կանայք ձեզ շատ շնորհակալ կլինեն»: ՌԴ նախագահն ի պատասխան կատակեց. «Ավելի լավ կլինի ձեր կանայք շնորհակալ լինեն հենց ձեզնից՝ իրենց ամուսններից, քան ինձնից»: Իհարկե, հետո նշեց, որ հարցը տեխնիկական բնույթ է կրում, կարող է այս երկու շաբաթվա ընթացքում չկարողանան լուծում գտնել, բայց դրա մասին կմտածեն: Նաեւ ասաց, որ կան գործատուներ, որոնք արդեն իսկ ինքնուրույն որոշում են կայացրել այդ օրը դարձնել ոչ աշխատանքային եւ եթե ինչ-որ մարդկանց, ընկերությունների աշխատանքին չի խանգարում այդ օրը ոչ աշխատանքային դարձնելը, ապա իր կողմից միայն ողջունելի է այդ որոշումը: Ի դեպ, դահլիճում շատ օրիգինալ գրառումներով պաստառներ կային: Օրինակ, մի կին պաստառի վրա գրել էր. «Փրկեք Պուտինի նվերը» եւ վրան խաչ էր քաշել: Նրան հարցի իրավունք չտրվեց, եւ նա ուղղակի գոռում էր, թե «փրկեք ձեր նվերը, Վլադիմիր Վլադիմիրովիչ»: Մի հոգի էլ սրբապատկերով էր եկել: Մի կնոջ էլ, որին հարց տալու հնարավորություն տրվեց, իր ընտանիքի համար որոշ բաներ ուզեց, այդ թվում նաեւ Հայրենական Մեծ պատերազմի 75-ամյակին նվիրված շքերթի տոմս, մի քանի հարց տվեց, հետո էլ թե՝ «Ладно, не буду наглеть»: Դ. Պեսկովն էլ հակադարձեց. «Иизвините, но вы уже наглейте»: 3,5 ժամից հետո՝ ՌԴ նախագահի մամուլի քարտուղարն անընդհատ ասում էր, որ արդեն շատ երկար է տեւում, բավական է, եկեք ավարտենք: Բայց Վ. Պուտինն իր նախաձեռնությամբ շարունակում էր պատասխանել հարցերի, իսկ Դ. Պեսկովն ամեն անգամ շեշտում էր, որ սա վերջին հարցն է:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=101061&l=am/
Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ