Հանրակրթության վարչության պետ` ժամանակին կեղծ դիտորդ Ստեփանյան Աննան, 10-ամյա աղջնակի մորը քաղաքապետարանում նստեցրել է «մեղադրյալի աթոռին», եւ հորդորել է կոծկել…

Արխիվ 16-20

Օրերս, NewsMedia.am-ը անդրադարձել էր Երեւանի թիվ 75 դպրոցում տիրող բարքերին ու դպրոցի ներսում տիրող լարված տրամադրություններին, որի թիվ մեկ հասցեատերը նույն դպրոցի մաթիմատիկայի ուսուցչուհի Աննա Արամյանն է՝ իր ողբալի հակամանկավարժական որակներով հանդերձ…

Եւ սա այն նույն մանկավարժ կոչեցյալն է, ով նույն դպրոցում սովորող 10-ամյա աղջնակին պարբերաբար անվանարկել ու վիրավորել էր` անվանելով նրան տախտակ, անկարող եւ ծույլիկ, այն դեպքում երբ ՍՈՒՅՆԸ երեխայի օրագրի մեջ իր մտքի գոհարները շարադրելիս մեկ նախադասության մեջ թույլ էր տվել 5 ուղղագրական սխալ: 

Այսինքն, բոլոր առարկաներից նորմալ առաջադիմություն ունեցող երախային ծույլիկ է անվանաում մեկը՝ ով ինքն է պոտենցիալ ԾՈՒՅԼԻԿ , եւ ով անգամ ի վիճակի չէ մեկ նախադասություն շարադրել՝առանց տառասխալների:


Հիշեցնենք, որ մեր նախորդ հրապարակման շրջանակներում մենք ներկայացրել էինք թիվ 75 դպրոցում սովորող 10-ամյա աղջնակի «գլխին եկածը» , որի հետ կապված մանրամասներ էր ներկայացրել էր աղջնակի մայրը` տիկին Զառան:

Մեզ հետ զրույցում նա պատմել էր, որ վերջերս թիվ 75 դպրոցի ուսուցչուհի Աննա Արամյանը՝ մեկ այլ ուսուցչուհու հետ միասին, երեխայի ներկայությամբ վիրավորական արտահայտություններ էր հնչեցրել աղջնակի երկու քույրերի ու անգամ իր՝ երեխայի մոր հասցեին, ասելով որ մեկը կա. «ում ծնողի համբավը հայտնի է Շենգավիթ համայնքում»:

NewsMedia-ի հետ զրույցում, Տիկին Զառան մանրամասն ներկայացրել էր նաեւ թե ինչի միջով են անցել փոքրիկ Անգելինան, եւ իրենց ընտանիքի անդամները, մատնանշելով որ Աննա Արամյանի կողմից երեխային հասցված վիրավորանքների, ու բարոյահոգեբանական ճնշումների արդյունքում՝ 10-ամյա աղջնակը ծեծել է ոչ թե հոգեբանների, այլ հոգեբույժների դուռը:

Քանի որ զննության արդյունքում պարզվել է, որ երեխան իրականում տրավմա է տարել, եւ որ հնարավորինս շուտ՝ աղջնակը պետք է հոգեբանական սեանսներ անցնի, ինչպես նաեւ դեղորայքային բուժում ստանա:

Եւ փոխարենը իրենց մանկավարժ հորջորջածները այս հրապարակումից հետո, նախ եւ առաջ հետաքրքրվեին երեխայի առողջական վիճակով, եւ անեին հնարավորը՝ աղջնակին այս պահին ձեռք մեկնելու եւ լիարժեք կլանք վերադարձնելու համար, (մեր հրապարակումից հետո), ափալ-թափալ, երեխայի ծնողին կանչում են քաղաքապետարան՝ հաշիվ մաքրելու:

Իսկ այդ սուրբ գործը, (թիվ 75 դպրոցի տնօրեն Նարինե Սուրմալյանի դիրիժորությամբ), իր փամփլիկ ուսերի վրա է վերցնում վերջերս պաշտոնաթող եղած Գրիգորի Հայրապետովի բարեկամուհի՝ քաղաքապետարանի Հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանը: Ով քաղաքապետարանում թիվ 75 դպրոցի տնօրեն Սուրմալյանի, մաթեմատիկայի ուսուցչուհի կոչեցյալ Աննա Արամյանի, եւ երեխայի դաղեկի հետ խոսելուց հետո է միայն բարեհաճում իր աշխատասենյակ հրավիրել երախայի ծնողին՝ (դրսում երկար սպասեցնելուց հետո) իբր թե լսելու նրա մտահոգությունները ստեղծված իրավիճակի շուրջ:

Ստեփանյան Աննան, ով այդ հանդիպման ընթացքում գեթ մեկ անգամ չի հարցնում, թե ինչ վիճակում է այս պահին գտնվում աղջնակը ՝10-ամյա Անգելինան, առանց ծնողին լսելու միանգամից նախահարձակ է լինում, եւ նրան նստեցնելով «մեղադրյալի աթոռին»
հակադարձում է, թե ուրիշները կոծկում են նմանատիպ խնդիրները, իսկ ահա ծնողը իր երեխային «գործիք» դարձրած՝ աշխարհով մեկ բարձրաձայնում է կատարվածի մասին:

Հ. Գ1 

Մենք իհարկե հասկանում ենք, որ Ստեփանյան Աննան կոծկելու գործով գուցե լավ դիսերտացիաներ է պաշտպանել այս տարիների ընթացքում, քանի որ մեկ անգամ չէ, որ կրթության ոլորտում առկա խնդիրների մասին բարձրաձայնելիս, Աննան բուն խնդիրը դեռ չմարսած՝ միանգամից լծվում է պաշտպանական գործին, (NewsMedia-ն առիթ ունեցել է այդ մասին խոսելու), բայց որ իրեն մանկավարժ համարող այս տիկինը այլեւս շեղվում է իր բուն գործից՝ կարծես թե ակնհայտ է…
Չենք զարմանում. Տարոն Մարգարյանի պաշտոնավարման օրոք կեղծ դիտորդից՝ քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ դարձած, եւ այժմ թավշյա քաղաքապետարանում նոր հորիզոններ նվաճած Ստեփանյան Աննան, դժվար էլ թե կոծկելուց բացի աչքի ընկներ մանկավարժին վայել այլ մղումներով:

Հիմա, մեկն ու մեկը պետք է Աննային բացատրի եւ ասի. որ այդ աթոռը ոչ թե նրա պապենական կտակն է, (որն ինչպես ուզի՝ կբանեցնի) , այլ այդ աթոռը նրա համար է, որ տիկինը ծառայի մեր հպարտ ու դուխով քաղաքացիներին…

Եթե կարող եք եւ ի վիճակի եք. պարոնա՛յք իշխանիկներ, այս կնոջը լուսավորեք թավիշով, որ նախկիններից իրեն հասած այդ աթոռը ծառայելու, այլ ոչ թե ծառայեցնելու համար է:
Այդ քաղաքապետարանը, բոլոր քաղաքացիների՝ բոլոր վարչապետերի քաղաքապետարանն է, եւ ստեփանյան աննան՝ ով իրեն հավանաբար դեռ «վերին արտից» է համարում, պետք է ներքեւ իջնի եւ գիտակցի, որ ինքը պարտավոր է իրեն վերապահված գործառույթներն ու լիազորությունները բանեցնել ըստ օրենքի, այլ ոչ թե գուցեեւ «ախորժակի»:

Տիկի՛ն զբաղվիր գործովդ, այլ ոչ թե ծնողին խորհուրդ տուր՝ կոծկել իրականությունն ու լռել:
Դուք հավանաբար կոծկելու եւ լռելու առաջամարտիկներ եք՝հասկացանք… բայց Ձեր նախասիրությունները լավ կանեք պահել՝ սեփական այլ առիթների համար:
Եւ առհասարակ, տվյալ դեպքում (երբ երեխայի հոգեկան առողջության վիճակը հարցականի տակ է…), եւ եթե պիտի դպրոցի տնօրենի եւ ուսուցիչ կոչեցյալ Աննա Արամյանի վստահված դիտորդի ու փաստաբանի դերը ստանձնեիք, ապա դա կարող էիք անել մեկ դերասանի թատրոնով…այլ ոչ թե ծնողին կանչեիք՝ (եւ 40 րոպե դրսում սպասեցնելուց հետո) «թելեիք աննա արամյանների ասեղն»
ու բարոյահոգեբանական ճշնում գործադրեիք ծնողի վրա:

 

Lurer Lurer-ի լուսանկարը:

Մանրամասները սկզբնաղբյուր կայքում
https://iravunk.com/sim/?p=101048&l=am/
Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ