Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն չեն կարող ինքնագլուխ գաղտնալսում իրականացնել. մեդիափորձագետ
Արխիվ 16-20Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկատվական անվտանգության մասնագետ, մեդիափորձագետ, Սամվել Մարտիրոսյանին Iravunk.com-ը ուղղեց վերջերս աղմուկ բարձրացրած ոստիկանությանը գաղտնալսումների արտոնություններ տրամադրելու հարցը։ Օրեր առաջ Մարտիրոսյանը կատարել էր հետևյալ գրառումը.
Գաղտնալսման վերաբերյալ։ Եթե նկատել եք, հարց է դրված. Ոստիկանությանը տալ հնարավորություն գաղտնալսել մարդկանց՝ առանց ԱԱԾ-ին դիմելու։ Նենց չի, որ առաջ ոստիկանները գաղտնալսելու հնարավորություն չունեին։ Հիմիկվա խնդիրն այն է, որ ոստիկանները դիմում են ԱԱԾին, իսկ դա նշանակում է, որ անվտանգությունը ոչ միայն իր գաղտնալսված տվյալներն ունի, այլ նաեւ ոստիկանական տվյալները։ Այսինքն, էլի գալիս ենք էն հարցին, որ Հայաստանում ԱԱԾն սուպեր-կառույց է։ Ինչը ինքնին անվտանգության խնդիր է։ Մյուս հարցն այն է, որը ոչ ոք չի ուզում լուծել չկա ՈՉ մի հանրային վերահսկողության մեխանիզ է ։ Գաղտնիության շղարշի տակ ինչ ասես կարող է կատարվել ։ Եվ մենք այսօր պետք է ապավինենք միայն անվտանգության ղեկավարության բարձ բարոյական հատկանիշներին։ Այս ամենի մասին մի երկու խոսք կրկնեմ.
Մարտիրոսյանի խոսքով՝ Ոստիկանության կողմից Հայաստանի քաղաքացիների հեռախոսային խոսակցությունները գաղտնալսելու մասին օրենքը Ազգային անվտանգության ծառայությանը կզրկի քաղաքացիների մասին ավելորդ տեղեկություններ ստանալու հնարավորությունից, ինչը նրան անհրաժեշտ չէ, եւ սա, անկասկած, դրական է: Սակայն խնդիրն այն է, եր երբ գործիքներ են տրամադրվում, անհրաժեշտ են հանրային վերահսկողության մեխանիզմներ, որ խուսափենք հնարավոր ոչ իրավաչափ գործողություններից եւ ապօրինի գաղտնալսումներից: Այս մասին դեկտեմբերի 18-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:կարող ինքնագլուխ գաղտնալսում իրականացնել։ Նրա խոսքով՝ առայժմ միակ զսպող գործոնը դատարանի որոշումն է: «Որպես լրացուցիչ մեխանիզմ կարելի է խորհրդարանում հատուկ հանձնաժողով ստեղծել»,- նշեց նա:Նշենք, որ օրենքը Հայաստանի Ոստիկանությանը հնարավորություն է ընձեռել ինքնուրույն իրականացնել քաղաքացիների հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումը, որոնք այս կամ այն գործով որպես կասկածյալ են անցնում:
Մանրամասները տեսանյութում.

