«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Տարիներ առաջ գոռում էին տեռորիստի փաստաբան, բայց պարզվեց դա այդպես չէ. Լեւոն Բաղդասարյան

Արխիվ 16-20

iravunk.com-ը Դատալեքսից տեղեկացավ, որ այսօր տեղի է ունենալու Նորք-Մարաշի 2015 թվականին տեղի ունեցած արդեն քաղաքացիական գործով դատական նիստ, իսկ պահանջըՙ ընդդեմ ԱԱԾ-ի եւ ոստիկանության զինված խմբի ղեկավար Արթուր Վարդանյանի պատվի, արժանապատվության հետ կապված: Սույն դատական գործի վերաբերյալ դիմեցինք Ա. Վարդանյանի շահերի պաշտպան ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ:

- Հիշեցնեմ, որ դեռեւս 2015 թվականին, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ազգային անվտանգության խորհրդի նիստ անցկացրեց, որից հետո այն ժամանակվա ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանը հայտարարեց, որ ձերբակալվել է տեռորիստական խումբ, որոնք պետք է տեռորիստական ակտեր իրականացնեին մեր երկրում: Այնուհետ հեռուստատեսությամբ մի քանի շաբաթ շարունակ տեսաերիզներ պտտվեցին, թե ինչպես են այդ խմբին բռնել, զենքերով, իսկ որպես խմբի ղեկավար ներկայացրեցին Արթուր Վարդանյանին, ում կարծես միտումնավոր կերպով նկարել էին կիսամերկ եւ երկար պահելով ցրտի մեջ: Դրանից հետո գտանք, որ այդ տեսարանները ցուցադրելով առկա է անձի պատվի եւ արժանապատվության խախտման հարց իմ աշտպանյալի նկատմամբ, բայց դատական մարմինները այնքան էին սարսափած գործադիր մարմնից, որ անգամ հայցադիմումը վարույթ չընդունեցին:

Դրանից հետո, օրենքով սահմանված կարգով բողոք ներկայացվեց իմ կողմից եւ վերաքննիչ դատարանը պարտադրեց, որպեսզի այդ գործը վարույթ ընդունվի: Այնուհետ նախագահող դատավոր Հայարփի Զարգարյանը ոչ միայն հայցը մերժեց, այլեւ դիմեց փաստաբանների պալատին, որպեսզի իմ նկատմամաբ կարգապահական  վարույթ հարուցեին, որը իրավամբ մերժվեց պալատի կողմից, որը եւս բողոքարկվեց վերաքննիչ դատարան: Գործը բեկանվեց իրավամբ դատավարական հիմքով եւ ուղարկվեց ստորադաս դատարան: Իսկ այսօր, գործը բեկանելուց հետո, առաջին դատական նիստն էր եւ այդ ծանր գործառույթը, որը իրագործվել է փաստաբանի կողմից, երեւում է արդեն այն նույն համակարգը, որը շարունակվում է մինչեւ հիմա, թե շատ գործերում ինչպես էին իրակաացնում ընտրովի արդարադատություն: Երկրում պետք է ձեւավորվի մշակույթ, որ յուրաքանչյուրը պետք է գիտակցի, որ օրենքով նախատեսված գործառույթները պետք է լինի օրենքի սահմաններում: Լիահույս եմ, որ այս պարագայում կարեւոր չէ, թե ում է վերաբերում գործը այլ կարեւոր է, որ այդ մշակույթը ձեւավորվի: Տարիներ առաջ գոռում էին տեռորիստի փաստաբան, տեռորիստական խումբ են բռնել, բայց պարզվեց, որ դա այդպես չէ եւ քրեական գործում նման մեղադրանք առաջադրված չէ եւ այն ինչ տեղի ունեցավ այն ժամանակ ԱԱԾ-ի եւ ոստիկանության կողմից, իրավաչափ չէ եւ այս քաղաքացիական գործով եւ իրավունքի հարթությամբ փորձելու ենք ունենալ արդարադատություն, որի դատական ակտը կարծում եմ պետք է լինի իրավաչափ եւ հեղինակավոր:

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան