Սո՛ւս, քո հեռախոսից գաղտնալսածը զեկուցվելու է անձամբ վարչապետին

Արխիվ 16-20

Խորհրդարանը նախորդ շաբաթ առաջին ընթերցմամբ ընդունեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արմեն Խաչատրյանի եւ վարչապետի եղբորորդի Սիփան Փաշինյանի հեղինակած «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը: Այս օրինագծով առաջարկվում է ոստիկանությանն իրավունք վերապահել` ունենալու այն տեխնիկական միջոցները, որոնք անհրաժեշտ են հեռախոսային խոսակցությունների վերահսկում իրականացնելու համար` առանց ԱԱԾ միջնորդության: Ըստ այս փոփոխության` ակնկալվում է, որ ոստիկանության կողմից սեփական օպերատիվ-տեխնիկական ենթակառուցվածքներով ՀԽՎ-ի ինքնուրույն իրականացման դեպքում կխնայվի ԱԱԾ-ին միջնորդությամբ դիմելու, տեխնիկական աջակցություն ստանալու եւ կազմակերպչական հարցերի լուծման համար ծախսվող ժամանակը: Անդրադառնալով վերոնշյալ օրինագծին` «Իրավունքը» զրուցեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր ԱՐՄԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ հետ:

- Պարոն Խաչատրյան, արդյոք հաշվի եք առել բոլոր ռիսկերը` նման օրենքի նախագիծ հեղինակելով:

Այո՛, բոլոր ռիսկերը հաշվի են առնված, եւ ես պնդում եմ, որ այն պետք է այդպես լինի: Եվ եթե  նման սարքավորումների այլընտրանքը չունենանք Հայաստանի Հանրապետությունում, եթե  21-րդ դարում չօժտենք ոստիկանությանը համապատասխան տեխնիկական միջոցներով, այդ դեպքում լուրջ ռիսկեր կունենանք եւ ունենք այսօր: Պետք է ասեմ, որ այս նախագիծը հանձնաժողովում բազմաթիվ քննադատությունների առիթ չի տվել, նույնիսկ մեզ պաշտպանել են մեր գործընկերներն ընդդիմությունից: Կարծում եմ` սա նրա արդյունքն է, որ բոլորն էլ ընդունել են հիմնավորումները եւ գտնում են, որ` այո՛, այդ միջոցներով ոստիկանությանն օգնելը խիստ անհրաժեշտ է:

Ի՞նչ լուրջ ռիսկերի մասին եք Դուք նշում, կնշե՞ք դրանցից մի քանիսը:

Նախ` ամենակարեւոր ռիսկերից մեկն այն է, որ ավելորդ փաստաթղթաշրջանառությունկազմակերպչական աշխատանքներ են կատարվում` այդ միջոցառումներն իրականացնելիս, ինչը ժամանակատար է: Այո՛, Ազգային անվտանգության ծառայությունը նման դեպքերում շատ օպերատիվ արձագանքում է եւ այդ տեխնիկական միջոցների հնարավորությունը տալիս է ոստիկանությանը, սական ինչքան էլ օպերատիվ լինի` մինչեւ ոստիկանությունից նյութերը հասնեն մեկ այլ ծառայություն, պատրաստվեն, արդեն այստեղ ունենք ժամանակի լուրջ կորուստ: Ընդ որում` այստեղ հարցը միայն հեռախոսային խոսակցությունները չեն, ամենից շատ օգտագործվող միջոցառումն այս համատեքստում տեղորոշիչ միջոցառումն է` աշխարհագրական դիրքի պարզումը` հեռախոսի, ինտերնետային կապի միջոցով: Այսինքն` եթե ունենք հետախուզվող եւ տվյալ ենք ստանում, որ այդ հետախուզվողը գտնվում է քաղաքի ինչ-որ մի հատվածում կամ Երեւան քաղաքում, թեկուզ կարճ ժամանակով, պատկերացրեք, թե մեզ ինչքան ժամանակ է պետք, որպեսզի տեղորոշենք եւ կարողանանք հետագա քայլերն անել:

Բայց մյուս կողմից էլ, փաստորեն, վերահսկվում է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը: Չե՞ք կարծում, որ սրանով հայտնվում ենք մեկ այլ ծայրահեղության մեջ:

Որեւէ ծայրահեղության մեջ չենք հայտնվում: Մարդու իրավունքների հետ կապված որեւէ պրոցեսի չենք դիպչել այս նախագծով, այլ այդ ամենն իրականացվում է այնպես, ինչպես առ այսօր է իրականացվել: Այսինքն` միայն դատարանի թույլտվությամբ, եւ այդ ամենը ներկայումս ոստիկանությունն իրականացնում է ինքնուրույն, սակայն տեխնիկական միջոցը գտնվում է ԱԱԾ-ում: Եվ տեխնիկական միջոցին միանալու համար` ԱԱԾ-ն որոշակի գործողություններ է անում` դրանով նաեւ ազգային անվտանգության ծառայությունն է ծանրաբեռնվում` այլ ծառայության համար եւ ավելորդ վարչարարություն է իրականացնում: Կարծում եմ` ոստիկանությունը սա պետք է ինքնուրույն կատարի եւ չծանրաբեռնի այլ ծառայությանը: Բացի այդ, մենք ժամանակի լուրջ խնայողություն կունենանք, ինչն էականորեն կնպաստի հանցագործությունների բացահայտմանը:

Հնարավո՞ր է համակարգի ներսում այն օգտագործվի` պարզապես այս կամ այն անձին գաղտնալսելու համար` ինչ-ինչ պատճառներով:

Իհարկե, հնարավոր չէ, որ այն օգտագործվի գերատեսչական կամ անձնական շահերի համար: Այստեղ մենք գործ կունենանք հանցավոր դրսեւորումների հետ, եւ ներկայումս բացառված է նման գործելաոճ: Դրա համար վերահսկողական մի շարք մեխանիզմներ կան. կա դատախազական հսկողություն այս ամբողջ պրոցեսի նկատմամաբ: Դատարանը մինչեւ չի պարզում, որ սա վերջին միջոցն է հանցագործությունը բացահայտելու համար, բոլոր այլ միջոցները սպառված են, նա նման թույլտվություն չի տալիս, որպեսզի գաղտնալսվի կամ տեղորոշվի անձը: Բոլոր միջոցները օպերատիվ հետախուզական պետք է սպառված լինեն, որպեսզի դատարանը այդ թույլտվությունը տա: Բացի այդ, վերոնշյալ ստորաբաժանման պետին նշանակելու է ՀՀ վարչապետը` ոստիկանապետի եւ ԱԱԾ տնօրենի ներկայացմամբ: Այն, ինչ-որ կերպ կապահովի նաեւ որոշակի անկախություն եւ ներգերատեսչական շահերից ելնելով` որոշակի գործողություններից զերծ մնալու երաշխիք: Ինչպես նաեւ յուրաքանչյուր տարի` մինչեւ հունվարի 31-ը, այդ մարմնի ղեկավարը պարտավոր է հաշվետվություն ներկայացնել ՀՀ վարչապետին` բոլոր գաղտնալսված, հեռախոսային խոսակցությունները վերահսկած միջոցառումների մասին: Այնպես որ, նման միջոցառումների վերահսկումն այսօրվա իրավիճակում դժվարություն չի ներկայանցում, հետեւաբար Ձեր նշած մտավախությունը չկա:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում