ՔԱՂԱՎԻԱՑԻԱՅՈՒՄ ԳԵՐԱԴԱՍՈՒՄ ԵՆ «ՌԱՅՆ ԷՅՐԻ» ԹԵՄԱՅՈՎ ՉԽՈՍԵԼ

Արխիվ 16-20

Դեռեւս դեկտեմբերի 4-ին «Իրավունքը» պաշտոնական գրությամբ դիմել էր Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանին` խնդրելով տեղեկատվության ազատության մասին օրենքի համաձայն՝ հնգօրյա ժամկետում տեղեկություն տրամադրել, թե երբ է «Ռայն Էյր» ավիաընկերությունը դեպի Հայաստանի Հանրապետություն թռիչքներ իրականացնելու նպատակով հայտ ներկայացրել Քաղաքացիական ավիացիայի կոմիտեին, հաստատվե՞լ է կանոնավոր փոխադրումների իրականացման հայտը, տրվե՞լ է թույլտվություն: Ի՞նչ տիպի օդանավերով է ավիաընկերությունը պատրաստվում չվերթներ իրականացնել դեպի Հայաստանի Հանրապետություն: Եթե օդի տուրքի վերացման մասին հարցը դեռ քննարկվում է, ապա ի՞նչ մեխանիզմներով է որոշվել արդեն իսկ վաճառվող  ավիատոմսերի գինը:

Օրենքով սահմանված ժամկետը լրանալուց հետո ակնկակալում էինք մեր հարցերի գրավոր պատասխանը, բայց հետեւեց քար լռություն: Մենք ինքներս փորձեցինք զանգահարել եւ տեղեկանալ մեր հարցերի պատասխանների ճակատագրով: Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից նախ մեզ տեղեկացրին, որ չեն գտնում մեր հարցումը: Հետո, երբ տեղեկացրինք, որ հարցումն ուղարկելուն պես` զանգահարել ենք, որ պարզենք` ստացել են, թե` ոչ, պատասխանեցին, որ` այո, զանգ ստացել են: Հասկանալով, որ պատասխանելուց չեն կարող, այսպես ասած, գլուխներն ազատել, մի լավ «փնտրելուց» հետո գտան հարցումը եւ ասացին, որ կպատասխանեն շատ կարճ ժամանակահատվածում: Մեկ օր անց կրկին դիմեցինք Քաղաքացիական ավիացիայի կոմիտե, որտեղից այս անգամ մեզ ասացին, որ իրենց մոտ երկօրյա կոնֆերանս է, բոլորը զբաղված են. «Կպատասխանեք հնարավորինս արագ»: Թե, երբ է այդ արագը` չմանրամասնեցին: Հիշեցնենք, ՀՀ օրենսդրությունը հստակ ժամանակացույց է սահմանել, թե երբ եւ ինչպես են պարտավոր պետական կառույցները արձագանքել լրատվամիջոցների հարցերին: Ընդ որում, պետական հաստատություններին այդ պատասխանից չի ազատում ո՛չ իրենց սեմինարներն ու այլ միջոցառումներ, ո՛չ աշխատակիցների տեղում լինել-չլինելը եւ այլն: Այսինքն ֆիքսենք, որ տարաբնույթ իրավունքների ջատագով ներկայացող ղեկավար ունենալով հանդերձ, սույն կառույցը կոնկրետ դեպքում ոչ միայն մեր բոլորի տեղեկացված լինելու իրավունքն է ոտնահարում, այլ նաեւ՝ ՀՀ օրենսդրությունը: Չնայած, նման ուշացումները, որպես կանոն, նշանակում են, որ այս կամ այն պետական կառույցը պարզապես ասելիք չի կարողանում մոգոնել: Եվ կոնկրետ դեպքում. խոսքը հարցերի մասին է, որի պատասխաններից ելնելով` մեր բազում քաղաքացիներ պետք է կողմնորոշվեն: Նախ, թե ի վերջո, ե՞րբ պետք է սպասեն Քաղավիացիայի վարչության եւ կառավարության խոստացած նոր եւ գերէժան թռիչքներին: Եվ որ երեւի շատ ավելի կարեւոր է, որքանով են անվտանգ լինելու այդ թռիչքները: Բանն այն է, որ նշված ավիաընկերության մատուցած ծառայությունների որակի հետ կապված, առանց այդ էլ, կային բազում հարցականներ: Եվ դրանց էլ գումարվեցին նաեւ անվտանգության հետ կապված հարցականները: Այսպես, հիշեցնենք, որ դեռ ամռանը, նոր ավիացիոն իշխանությունների ղեկավար «սիրուն աղջիկը» տեղեկացրել էր, որ «Ռայն Էյր» ավիաընկերությունը 226 հատ «Բոինգ 737 Մաքս» օդանավ է ձեռք է բերել՝ հասկացնելով, որ դրանցով է հիմնականում Հայաստանից մարդկանց տեղափոխելու: Թերեւս, փորձում էր այդ կերպ մարդկանց հիացնել «Բոյինգի» անունով, ձեռքի հետ էլ ցույց տալ, թե՝ «Տեսեք ինչքան լավ աշխատող եմ, ինչ հեղինակավոր ընկերություն եմ բերում»: Ու երեւի այդ պահին դեռ տեղյակ չէր, որ «Բոինգ 737 Մաքս»-ը ոչ թե հեղինակության, այլ՝ ընկերության խայտառակության ցուցանիշ է դարձել, եւ անգամ ամերիկյան սենատորներն են դրան անվանում «թռչող դագաղներ»: Ընդ որում, տեւական ժամանակ քննության հարց էր «Բոինգ 737 Մաքս»-ի երկու ավիավթարների պատճառները, եւ աստիճանաբար սկսեց ջրի երես ելնել այն վարկածը, որ խոսքը տեխնիկական լրջագույն խնդիրների մասին է: Ավելին, մասշտաբային ուսումնասիրություններն աստիճանաբար ի հայտ են բերում նաեւ «Բոինգի» այլ ինքնաթիռների հետ կապված խնդիրներ, եւ այս ամենը ավիաընկերությանը կարող է հասցնել սնանկացման: Չնայած, կա նաեւ այն փորձագիտական վարկածը, որ նախպագահ Թրամփը կփորձի ընկերությանը փրկել սնանկանումից, քանի որ դա պարզապես ամերիկյան ինքնաթիռաշինությունը տարիներով ետ կմղի եվրոպականից:Ինչ վերաբերում է կոնկրետ «Բոինգ 737 Մաքս»-ին, ապա այս ինքնաթիռի վաճառքի ծավալները կրճատվել են անգամներով: Արդյունքում, կան լուրջ հիմքեր` ենթադրելու, որ հենց այդ ինքնաթիռներն են փորձելու հրամցնել հայկական շուկային, քանի որ իրեն մի փոքր հարգող որեւէ այլ երկիր «թռչող դագաղներ» իր մոտ տեսնել չի ուզում: Եթե այդպես է, ապա այստեղ անվտանգությունից զատ, մեկ այլ խնդիր էլ է առաջ բերում. երեւի եվրոպաներից եկած մեր «սիրուն աղջիկը» լրջորե՞ն է իրեն գերառաջադեմի տեղ դրել՝ վստահ լինելով, որ Հայաստանում մնացած բոլորը պապուասներից այն կողմ չեն անցնում, եւ նրանց համար «թռչեղ դագաղն» էլ է ճոխություն: Համենայնդեպս, հենց այս հարցերի պատասխաններն են փորձում համառորեն ստանալ Քաղավիացիայի վարչությունից, դե այնտեղ էլ ի՞նչ ասեն... Բայց մեկ է, ստիպված են լինելու բոլոր հարցերին էլ պատասխանել, ինչքան էլ, որ օրենք են խախտել:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում