«ՊԱՐԳԵՎԸ» ՏՄՊՊՀ-Ի ԿՈՂՄԻՑ «ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵՑ»

Արխիվ 16-20

«Իրավունքն» դեռեւս ամիսներ առաջ անդրադարձել էր սպառողի ահազանգին, որ «Աշտարակ կաթի» 15 տոկոսանոց թթվասերները, որոնք իրենց մեջ բուսական յուղ են պարունակում, վաճառվում են որպես թթվասեր: Այն դեպքում, երբ ԵՏՄ օրենքով արգելված է բուսական յուղ պարունակող կաթնամթերքը, որպես թթվասեր ներկայացնել սպառողին: Այսինքն, նման կաթնամթերքների վրա պետք է գրվի ոչ թե թթվասեր, այլ՝ կաթ պարունակող մթերք: Այն պարզ պատճառով, որ եթե սննդամթերքի ինչ-որ բաղադրիչ փոխարինվում է (այս դեպքում՝ ավելի թանկ կենդանական յուղը բուսականով), դա արդեն այլ մթերք է, իսկ այլ ապրանքի անվան տակ վաճառելը՝ խաբեություն:

Ամիսներ առաջ մեր հրապարակման հիման վրա ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) հարուցել էր վարչական վարույթ՝ ընդդեմ «Պարգեւ» ՍՊԸ-ի: Ընկերությունն էլ նույն հրապարակումից իրեն վիրավորված է համարում՝ մի գլուխ փորձելով դատական ատյաններում հարցը լուծել: Եվ ահա երեկ ՏՄՊՊՀ-ն մեզ տրամադրեց ուսումնասիրությունների եզրակացությունը: Ըստ դրա, հանձնաժողովը նախ մանրամասն ներկայացնում է ինչ ասել է՝ անբարեխիղճ մրցակցություն, հասարակությանը մոլորեցնել, այդ թվում՝ ոչ պատշաճ մակնշումների կամ գովազդի միջոցով: Հանձնաժողովը նաեւ ֆիքսում է, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի տեխնիկական կանոնակարգերը, մասնավորապես, պահանջում են՝ «Կաթնային ճարպի փոխարինիչով կաթ պարունակող մթերքի անվանումը պետք է սկսվի «կաթնային ճարպի փոխարինիչով կաթ պարունակող մթերք» բառերով»: Նաեւ պետք է ներկայացվի. «Պարունակում է բուսական յուղեր»: Ընդ որում` այնպես, որ դա որեւէ կերպ սպառողի մոտ շփոթություն չառաջացնի: Արդյունքում, հանձնաժողովը հասնում է նման եզրակացության. «Ընկերության կողմից արտադրված ապրանքի տուփի վերին եւ կողային հատվածներում մակնշված` «Բարձրորակ կաթնային մթերք` պատրաստված Դասական Թթվասերի տեխնոլոգիայով» գրառման մեջ «Թթվասերի» բառը մնացած բառերի համեմատությամբ ավելի մեծ տառաչափով մակնշելը, «կաթնային մթերք» արտահայտությունն օգտագործելն այն դեպքում, երբ ապրանքը պարունակում է կոկոսի յուղ եւ չի հանդիսանում կաթնային մթերք, ապրանքի անվանման մեջ «կաթնային ճարպի փոխարինիչով» արտահայտությունը չօգտագործելը, «պարունակում է բուսական յուղեր» արտահայտությունն ապրանքի վրա չմակնշելը համարվում է անբարեխիղճ մրցակցության գործողություն՝ հասարակության մոլորեցում, քանի որ կարող է մոլորեցնել հասարակությանը տնտեսվարող սուբյեկտի, նրա գործունեության կամ առաջարկած ապրանքների վերաբերյալ»: Այսինքն այն, ինչ մենք էինք ասումՀանձնաժողովը նաեւ ֆիքսում է. «Վարչական վարույթի ընթացքում Ընկերության կողմից ներկայացված տեղեկատվության համաձայն` «Բարձրորակ կաթնային մթերք` պատրաստված Դասական Թթվասերի տեխնոլոգիայով» գրառմամբ ապրանքը 2019 թվականի հուլիս ամսին իրացվել էԲացի այդ, հանձնաժողովի կողմից իրականացված ուսումնասիրությունների, մասնավորապես՝ հանձնաժողովի նախագահի (...) դիտանցումներ իրականացնելու մասին» թիվ 148-Ա հրամանի հիման վրա իրականացված դիտանցման արդյունքում պարզվել է, որ ընկերության կողմից շարունակվում է արտադրվել եւ իրացվել ապրանքը` «Բարձրորակ կաթնային մթերք` պատրաստված Դասական Թթվասերի տեխնոլոգիայով» գրառմամբ, որի մեջ «Թթվասերի» բառը մնացած բառերի համեմատությամբ ավելի մեծ տառաչափով է նշված: Նույն դիտանցման ընթացքում պարզվել է, որ ապրանքի մակնշման մեջ կատարվել է փոփոխություն` ապրանքի կողային հատվածում մակնշվել է «Կաթ պարունակող մթերք կաթնայուղի փոխարինիչով` արտադրված թթվասերի տեխնոլոգիայով» գրառումը...»:

Արդյունքում՝ հանձնաժողովն ընկերության նկատմամբ անհրաժեշտ է համարել նշանակել տուգանք՝ 2 384 338.93 դրամի չափով: Նաեւ որոշել է. «Հանձնարարել «Պարգեւ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը՝

1) 10-օրյա ժամկետում վերացնել օրենքի խախտումը՝ ապրանքի արտադրության, իրացման եւ գովազդի ընթացքում, ինչպես նաեւ առեւտրային շրջանառության մեջ ապրանքի առկայության դեպքում դրա մակնշումները համապատասխանեցնել գործող իրավական ակտերի պահանջներին...»:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=100395&l=am/
Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ