«Իրավունք» թերթի տպագիր համարներ

ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻՆ ԿՈՒՆԵՆԱՆՔ ՄԵԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ` ՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԱՐՄՆԱՄԱՐԶՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Արխիվ 16-20

Օլիմպիական խաղերից առաջ մարմնամարզիկները օլիմպիական ուղեգիր ձեռք բերելու երեք տեսական հնարավորություն ունեն: Վարկանիշային մրցաշարերը անցկացվելու են Մելբուրնում, Բաքվում եւ Դոհայում: Սակայն հայ մարմնամարզիկների համար բարդ դրություն է ստեղծվել. նրանք միայն Դոհայի մրցաշարին են մասնակցելու:

Լավ հնարավորություն կա` Եվրոպայի առաջնության շրջանակներում պայքարելու բազմամարտի ուղեգրի համար, խաղարկվելիք ուղեգրերը երկուսն են: Բայց մրցաշարը Բաքվում է, ուստի այս հնարավորությունը բաց կթողնվի: Ամփոփելով վերջին մրցաշարերը` մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը նշեց. «Կոտբուսում կայացած աշխարհի գավաթի խաղարկությունից հետո Արթուր Դավթյանի եւ Արթուր Ավետիսյանի հետ մեկնեցինք Պենզա, որտեղ մասնակցեցինք Վորոնինի գավաթին: Միշտ մասնակցում ենք Վորոնինի գավաթին, որը շատ լավ մրցում է եւ մտնում է միջազգային ծրագրի մեջ: Կոտբուսում մեր տղաներն արեցին այն, ինչ կարող էին: Ես միշտ ասում եմ, որ չենք պահանջում այն, ինչ նրանք չեն կարող: Շատ ուժեղ պայքար էր, քանի որ խաղարկվում էին օլիմպիական վարկանիշներ: Ես գիտակցում էի, որ մեր շանսերը շատ քիչ էին: Եթե չեմպիոն դառնայինք, իմաստ կունենար մեկնել Մելբուրնում կայանալիք հաջորդ գավաթի խաղարկությանը: Իսկ մյուսը Բաքվում է: Հնարավորություն տվեցինք Արթուր Ավետիսյանին, որն արդարացրեց սպասելիքները եւ գրավեց երրորդ տեղը՝ չնչին տարբերությամբ զիջելով օլիմպիական չեմպիոնին: Մեծ հույսեր եմ կապում նրա հետ»:

Այսպիսով, ըստ ամենայնի, Օլիմպիական խաղերում կունենանք միայն մեկ մասնակից՝ Արթուր Դավթյանը: Օղակների վարժությունում լավ հնարավորություն բաց թողեց  Արթուր Ավետիսյանը: Հակոբ Սերոբյանը վստահեցրեց` Օլիմպիական խաղերին պատրաստվելու են ամենայն լրջությամբ. «Լուրջ ենք պատրաստվելու Օլիմպիական խաղերին: Շատ հնարավոր է, որ Օլիմպիական խաղերում Արթուր Դավթյանը մասնակցի նաեւ նժույգի թափեր վարժությանը, քանի որ Վորոնինի գավաթում հաջող հանդես եկավ: Հիմա հանգստանալու հնարավորություն կտանք Դավթյանին. ծանրաբեռնվածության արդյունքում նա մեջքի հետ կապված խնդիրների է բախվել: Գիտենք՝ եզրափակչի շանս չունենք: Հիմա նրան լրիվ հանգիստ ենք թողնում, Աստված տա, որ ամեն ինչ լավ լինի. Դոհայի մրցումները մարտին են: Պետք է որ հասցնի վերականգնվել մինչեւ այդ, քանի որ շատ կարեւոր մրցաշար է: Եթե խնդիրներ չունենա, նախապատրաստությունն ըստ նախատեսված ծրագրի կընթանա: Կարող է մասնակցել Ալբերտ Ազարյանի միջազգային մրցաշարին՝ ԱՄՆ-ում, ու 10-օրյա հավաք անցկացնել, որը կկայանա մարտին: Փետրվարի վերջին հավաք կունենանք Հայաստանում, մարտի 1-14-ը հավաք կունենանք Թբիլիսիում: Աշխարհի գավաթի մրցաշարեր կան նաեւ Սլովենիայում եւ Խորվաթիայում»,- նշեց մարզիչը:

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան