o C     23. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

​​​​​​​«Աշխարհը պապանձվել է. հարցականի տակ է Փարիզի Աստվածամոր այրվող տաճարի փրկությունը»

16.04.2019 00:35 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԹԵՄԱ
​​​​​​​«Աշխարհը պապանձվել է. հարցականի տակ է Փարիզի Աստվածամոր այրվող տաճարի փրկությունը»

Փարիզի Աստվածամոր տաճարը՝ Նոտր Դամ դը Պաղին, շարունակվում է այրվել: Իրավիճակի մասին «Իրավունքի» հետ զրույցում Փարիզից «ԱՅԲ Fm 99.5» ռադիոկայանի լրագրող, հաղորդավար ԱՐՏԱԿ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԸ նոր մանրամասներ է ներկայացրել:

Փարիզի Աստվածամոր տաճարում խոշոր հրդեհից հետո առաջին պատարագը կմատուցվի

«Փարիզի ժամանակով՝ 18:50-ին է բռնկվել հրդեհը, բոլորին տեղահանել են եկեղեցու տարածքից: Այժմ 400 հրշեջ մեքենա են աշխատում տեղում եւ փորձում են հնարավորինս արագ կանգնեցնել կրակի տարածումը տաճարի մնացյալ հատվածներում: Այս պահին Փարիզում ժամը՝ 22:30-ն է ու դեռ շարունակվում է այրվել տաճարը, գմբեթները շուռ են եկել… Կարծես, անհնար է դառնում հանգցնել կրակը: Պաշտոնական հաղորդագրությունների համաձայն, Նոտր Դամը կրակից փրկելը հարցականի տակ է: Ֆրանսիայի նախագահ Մակրոնը տեղում է եւ անձամբ է հետեւում քրիստոնեական կոթողում բռնկված կրակի դեմ տարվող աշխատանքներին: Այս պահին տուժածների մասին որեւէ տեղեկատվություն չկա» , - ասաց Թադեւոսյանը:

Հատկանշական է այն, որ մինչեւ այս պահը ջրցան ուղղաթիռներ չեն օգտագործվել, թե ինչու, Ա. Թադեւոսյանը պարզաբանեց հետեւյալը. «Ջրի ծանրությունը կարող է փլուզել ամբողջ եկեղեցին, ուստի՝ դեռ փորձում են այդ քայլին չգնալ: Ոչ միայն Ֆրանսիայի ժողովուրդը, այլ նաեւ զբոսաշրջիկները, կաթոլիկ եւ քրիստոնյա աշխարհը ողբերգություն է համարում այս ամենը: Աշխարհը պապանձվել է. հարցականի տակ է Փարիզի Աստվածամոր այրվող տաճարի փրկությունը»:

Թե ի՞նչն է հրդեհի բռնկման պատճառը, դեռ հայտնի չէ, սակայն, ինչպես նշեց Ա. Թադեւոսյանը, այս պահին մի քանի վարկած է շրջանառվում. «Կա վարկած, որ տաճարում իրականացվող վերանորոգման աշխատանքների հետեւանքով է հրդեհը բռնկվել: Տեսակետ կա անգամ, որ սա հակահարված էր Մակրոնին՝ ապրիլի 24-ը ցեղասպանության զոհերի հիշատակի օր հռչակելու կապակցությամբ»:

Կինը չի լսել անձնակազմին և իրեն ու որդուն փրկել է այրվող ինքնաթիռից

Ի դեպ, Ա. Թադեւոսյանը նաեւ տեղեկացրեց, որ ապրիլի 22-ին Աստվածամոր տաճարում նախատեսված էր Սուրբ Պատարագ՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА