Այս գիշեր Կիևի վրա համատեղ հարձակման թիրախներից մեկը Անտոնովի ինքնաթիռաշինական գործարանն էր Մանկապղծության մեջ մեղադրվող 59-ամյա օտարերկրացուն հայտնաբերել են Տարադրամի փոխարժեքները մայիսի 24-ին ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ դեպքի վայրից․ Ինչպես են 2-ամյա Տիգրանին դուրս բերել գետից 590 հազար դոլարի հափշտակության դեպքը բացահայտվել է. խոստովանական ցուցմունք է եղել Ֆրեդի Մերկուրիի վերջին գաղտնիքը. լեգենդար ռոք երաժիշտը դուստր ունի, որի գոյությունը թաքցված էր 48 տարի Որևէ նպատակի հասնելու համար կա ցանկություն, ապա փնտրվում են լուծումներ. Արտակ Զաքարյան Որ հայտնիների երեխաներն այսօր ավարտեցին դպրոցը… Բացառիկ հոլովակ «Տելեգրամով» սինթետիկ թմրանյութ ձեռք բերելու և իրացնելու հերթական դեպքը․ Դավթաշենում ձերբակալվածներից մեկը 30-ամյա կին է Սարսափազդու մանրամասներ. Ժամը 10:40-ի սահմաններում գտել երեխայի սառած մարմինը

Ոչինչ հավերժ չէ․․․ միշտ գալիս է հատուցման պահը. Լիլիթ Գալստյան

Տեսանյութեր

Ազգային ժողովում քննարկվել է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2024 թվականի տարեկան հաղորդումը, որի վերաբերյալ հայտարարությամբ հանդես եկավ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏՅԱՆԸ:

«Հաղորդման մեջ, ինչպես նաև հանձնաժողովի նախագահի խոսքում մի շարք կարևոր դիտարկումներ կան՝ երկրում տիրող մթնոլորտի, նաև  որորտի խնդիրների առնչությամբ: Մասնավորապես՝  փաստվում է իրողությունը, որ ﬔր հասարակությունը շարունակում է ապրել քաղաքական բևեռացման, ապատեղեկատվության և ատելության խոսքի պայմաններում։

Կարևորվում է ﬔդիայի էկոհամակարգը մաքրելու,  արդյունավետ, անաչառ և թափանցիկ կարգավորումների անհրաժեշտությունը։

Արձանագվրում է Հեռուստատեսٳթյան և ռադիոյի հանձնաժողովի  ներկա օրենսդրական գործիքների և լիազորությունների սահմանափակության մասին, ինչը թույլ չի տալիս արդյունավետորեն իրացնել կարգավորող մարմնի ողջ ներուժը։

Օգտվելով հանձնաժողովին վերապահված առաջարկություններ ներկայացնելու, ինչպես նաև ոլորտի քաղաքականության մշակման գործառույթից, տասնյակ առաջարկություններ եք ներկայացնում։

Ըստ էության, հաղորդումն ավելի շատ առաջարկությունների փաթեթ է հիշեցնում, քան հաղորդում։ Սա ինքնին վատ չէ։

Բայց կարևորագույն խնդիրն այն է, թե   սահմանադրական այս մարմինը հանրային վստահություն և լեգիտիմության ինչ աստիճան ունի։  Արդյոք ապահովում է անաչառության, սկզբունքայնության կամ սահմանադրությամբ պահանջված անկախության բավարար մակարդակը  և ազատ է քաղաքական  ազդեցությունից։    

Հիշեցնեմ, որ  Հանձնաժողովի գործունեությունը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, «Տեսալսողական ﬔդիայի մասին»,  և բնագավառը կարգավորող մի շարք օրենքներով:

Սահմանադրության 197-րդ հոդվածը սահմանվում է. «Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամներն իրենց լիազորությունների իրականացման ժամանակահատվածում չեն կարող լինել կուսակցության անդամ կամ որևէ այլ կերպ զբաղվել քաղաքական գործունեությամբ: Հրապարակային ելույթներում նրանք պետք է ցուցաբերեն քաղաքական զսպվածություն»։

Այս պահանջն է ամրագրված նաև «Տեսալսողական Մեդիայի մասին» ՀՀ Օրենքի հոդված 34-ում, հետևյալ կարևոր լրացումով՝ Կարգավորող պետական մարմնի անդամի պարտականությունները գերակա են նրա կողմից իրականացվող այլ գործունեության նկատմամբ»:

Պրն Հակոբյան, անցյալ տարի անդրադարձել էի ձեզ և ձեր պաշտոնի հետ անհամատեղելի ձեր  գործունեությանը։

Դուք, որ ի պաշտոնե, քաղաքական չեզոքության և  քաղաքական բազմակարծության երաշխավորը պիտի լինեիք, տևական ժամանակ իշխանությունների քաղաքական խոսափող Հ1-ում, Պետրոս Ղազարյանի հետ  «Դիալոգ» քաղաքական-վերլուծական հաղորդումն էիք վարում։ Անցնելով քաղաքական զսպվածության բոլոր սահմանները, ոտնատակ տալով Սահմանադրությունն ու ոլորտի հիմնական օրենքը ՝  իշխանահաճո քաղաքական  գնահատականներ  էիք հնչեցնում ոչ իշխանական քաղաքական ուժերի,  Հայաստանյայց Առաքելական եկեղեցու, ազգային ինստիտուտների նկատմամբ։ 

Հիմա արձանագրում եմ, որ հավանաբար նաև իմ քննադատւթյան արդյունքում դադարեցվել է այդ հաղորդումը և ձեր հանրային զսպվածությունը գոնե տեսանելի է։

Բայց, ամենայն հավանականությամբ այդ սուրբ տեղը դատարկ չի մնացել:  Քաղաքական մեծամասնությունն, ըստ երևույթին, պրոպագանդիստների պակաս ունի և հիմա այդ դերակատարությունը հաջողությամբ ստանձնել է հանձնաժողովի մեկ այլ անդամ՝ բանաստեղծ Հակոբ Մովսեսը։  

Նա, որ ընտրվելիս եթերն աղբից մաքրելու, հանրային համերաշխության, քաղաքական չեզոքության և այլ բարձր արժեքներից էր խոսում,  հիմա վերածվել է իշխող կուսակցության վստահված անձի և իշխանություններին քարոզչական ծառայություններ է մատուցում:  Հ1-ի եթերից հայտարարում է.  «Եթե այսօր այս իշխանությունները տապալվեն, մեր երկիրը կվերածվի դժոխքի»։

Պրոիշխանական նարատիվները տիրաժավորող այլ  լրատվամիջոցներում, որոնցից մեկն ամենաշատ վարչական պատասխանատվության ենթարկվածներից մեկն է,  Հակոբ Հակոբյանը ակնհայտ քաղաքական  գնահատականներ է հնչեցնում, վարկաբեկում է և ատելություն  քարոզում  ընդդիմադիր գործիչների հասցեին, իսկ դաշնակցության գաղափարախոսությունը գնահատում վտանգավոր:

Սա սահմանադրական մարմնի անդամի վարքականոն չէ,  որը ենթադրում է իրավական և սոցիալական բարձր պատասխանատվություն, սա այլ 37թվի հանգույն թշնամու որս է:

 Բնական հարց է առաջանում․ Պրն Հակոբյան,  եթե ձեր հանձնաժողովում չեք կարողանում սահմանված կարգ ապահովել, ապա ինչ չափանիշներով եք մեդիադաշտը կարգավորում։

 Հիշեցնեմ, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը սահմանել է, որ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ քաղաքական զսպվածության պարտավորություն ունեցող հանրային պաշտոն զբաղեցնող անձը, … պարտավոր է զերծ մնալ քաղաքական բնույթի հանրային ելույթներ ունենալուց, քաղաքական կողմնորոշում ունեցող հոդվածներ հրապարակելուց կամ սոցիալական մեդիայում ունեցած իր օգտահաշվից քաղաքական որևէ կուսակցության օգտին կամ դրա դեմ գրառումներ կատարելուց, նմանատիպ գրառումներ հավանելուց կամ տարածելուց:

Փաստորեն, սահմանադրությունն ու օրենքը ոտնահարելը ընդունված վարք է ձեր հանձնաժողովում։  Այսքանից հետո ակնկալու՞մ եք, թե ձեր ղեկավարած կառույցը կարող է վստահություն ու հարգանք ներշնչել։

Ոչ, դուք համոզիչ չեք, ոչ էլ անկախ։ Ինձ և  հասարակությանը չեք կարող համոզել, թե մի շարք հեռուստաընկերությունների եթերից զրկելու ձեր որոշումներն անաչառության ու  անկողմնակալության դրսևորումներ են։

Անդրադառման այս ամբիոնից երեկ հնչած մի քանի ակնհայտորեն մոլորեցնող հաստատումների։

Ցավում եմ, երկրի թիվ մեկ քաղաքական ամբիոնը վերածվել է ատելության, երեսպաշտություն ու հանրային դեգրադացիայի գործիքի։ Ուր հատված են բոլոր կարմիր գծերը:

Այսքան անկաշկանդ, անճիշտ ու ինքնավստահ ինչպե՞ս եք կարողամում մոլորեցնել հանրությանը

Երեկ Արուսյակ Ջուլհակյանը՝ սլաքներն ուղղելով Դաշնակցությանը վրդովված հարցնում էր՝ ցիտում եմ․ «Ութ տարի ունեցել եք կրթության նախարարություն, այդ տարիներին գոնե մեկ դպրոց կամ զուգարան  կառուցեիք»։

Տկն․ Ջուլհակյան, Լ․ Մկրտչյանի  նախարարության շրջանում Հայաստանում կառուցվել է 98 դպրոց, որոնցից 64-ը Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման շրջանում։

Երեկ՝ ինձ ցիտելով պնդում էիք, թե իբր ասել եմ Հայաստանում ժողովրդավարությունը  շռնդալից տեմպով անկում է ապրում, մինչդեռ ըստ ձեզ հետընթաց չկա։  

Նախ, բարեխիղճ եղեք, և ինձ մի վերագրեք բառեր, որոնք չեմ գործածել․ խոսքը շռնդալից է մասին է։ Կրկնում եմ ասածս՝ «Freedom House-ի վերջին զեկույցի համաձայն Հայաստանը, ինչպես և նախկինների ժամանակ շարունակում է լինել գործադիր իշխանության ձեռքում կենտրոնացած,  մասամբ ազատ երկիր։   Իսկ Մարդու իրավունքների կոպիտ խախտումների, ոստիկանական խոշտանգումների, արգելված լուսաձայնային նռնակներ օգտագործելու և միաժամանակ անպատիժ մնալու համար Հայաստանը դիրքի նվազում է արձանագրել։  Կարդալ ՔՀԿ  զեկույցի, էջ 8։

Սիրելի հայրենակիցներ, կներեք, բայց ստիպված եմ բարձրաձայնել․․․կարծես թե քաղաքական մեծամասնության շրջանում զուգարանի կամ  զինվորական ներքնազգեսի թեման ակտուլ է:

Երեկ ԱԺ ԿԳՄՍԵ հանձնաժողովի նախագահն ամենայն լրջությամբ հայտարարում է հետևյալ նախադասությունը, թե «25 տարի օպերայի թատրոնի դերասանները զուգարան չեն ունեցել. վերջերս են առանձնացված զուգարան ունեցել»:

Սա ցիտատ է Սիսակ Գաբրիելյանից և ոչ մի ավելորդ բառ իմ կողմից։

Ու նորից չեմ դադարում զարմնալ խոսքի այսպիսի պատասխանատվություն վրա ․․․

Նախ, պիտի խնդրեմ տվյալ կոնտեքստով չնսեմացնել  Ազգային Օպերան և օպերային արտիստներին։  

Ազգային Օպերան ոչ թե  25, այլ իր գործունեության 90 տարիների ընթացքում   որպես նշանային մշակութային երևույթ՝  եղել է բոլոր ժամանակների իշխանությունների ուշադրության կենտրոնում։   Իսկ 13 այլ մշակութային հաստատությունների հետ  այն ամբողջովին հիմնանորոգվել է 2000-ականներին։

Եվ, եթե նույնիսկ վերջերս երեք զուգարանակոնքով ինչ-որ սանհանգույց է նորոգվել, մի՞թե դա թույլ է տալիս իշխանահաճո լինելու համար այդպիսի մանիպուլացնող խոսակցություն հասցնել այս ամբիոն։

Երեկ փոքրոգության մի,  դրսևորում էլ ունենցանք։ Սիսակ Գաբրիելյանն առաջարկում է Արցախի հերոսին,  Հայրենիք համար ոտքը կորցրած մարդուն  հրաժարվել ծառայողական մեքենայից։ պարզապես բառեր չեմ գտնում…

Իսկ հանրային պառակտումը կուսակցական գաղափարական տարբերությունների հետ համեմատելը պարզապես հակաքաղաքագիտական է և չարժե դրան անդրադառնալ։

Եվ, այնուամենայնից, Պրն Հակոբյան և գործընկերներ, ոչինչ հավերժ չէ․․․  միշտ գալիս է հատուցման պահը:

Պարզապես հնարավոր չէ երկար ժամանակ վախով և մանիպուլյացիայով կառավարել մարդկանց մտքերն ու վարքը»:






Այս գիշեր Կիևի վրա համատեղ հարձակման թիրախներից մեկը Անտոնովի ինքնաթիռաշինական գործարանն էրՄանկապղծության մեջ մեղադրվող 59-ամյա օտարերկրացուն հայտնաբերել ենՏարադրամի փոխարժեքները մայիսի 24-ինԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ դեպքի վայրից․ Ինչպես են 2-ամյա Տիգրանին դուրս բերել գետից590 հազար դոլարի հափշտակության դեպքը բացահայտվել է. խոստովանական ցուցմունք է եղելՖրեդի Մերկուրիի վերջին գաղտնիքը. լեգենդար ռոք երաժիշտը դուստր ունի, որի գոյությունը թաքցված էր 48 տարիՈրևէ նպատակի հասնելու համար կա ցանկություն, ապա փնտրվում են լուծումներ. Արտակ ԶաքարյանՈր հայտնիների երեխաներն այսօր ավարտեցին դպրոցը… Բացառիկ հոլովակ«Տելեգրամով» սինթետիկ թմրանյութ ձեռք բերելու և իրացնելու հերթական դեպքը․ Դավթաշենում ձերբակալվածներից մեկը 30-ամյա կին էՍարսափազդու մանրամասներ. Ժամը 10:40-ի սահմաններում գտել երեխայի սառած մարմինըԱԽ քարտուղարը Մոսկվայում չի մասնակցի անվտանգության հարցերով միջազգային հանդիպմանըՇՏԱՊ. 20 օր հետո 2-ամյա Տիգրանին գտել են Հրազդան ՋԷԿ-ի մոտակա կամրջի մոտՆետվում էր վրաս․ Ավրաամ Ռուսսոն պատմել է իր և Կրիստինա Օրբակայտեի կապի մասինՏարադրամի փոխարժեքը մայիսի 24-ինՔաղաքացին կկարողանա գործնական քննությունը հանձնել իր նախընտրած Հաշվառման-քննական բաժնում՝ անկախ հանգամանքից, թե որտեղ է հանձնել տեսականը․ ՆԳ նախարարJPMorgan-ը կանխատեսում է հնչեցրել Ուկրաինայի ճակատագրի մասինԱլեքսանդր Դուգին. Կարծում եք՝ Ադրբեջանին հենց այնպե՞ս հաջողվեց վերցնել ՂարաբաղըԱյսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Մայիսի 24-ի աստղագուշակՍպասվում է անձրև եւ ամպրոպ Ստալինյան ժամանակների ծնունդ «Կովկասի մահմեդականների վարչությունը» նույնքան արհեստածին է, որքան ամբողջ Ադրբեջանը. ԻրանագետՀայտնվել է Մոսկվայի մարզում տեղի ունեցած խոշոր վթարի պահը ներկայացնող տեսանյութը (Տեսանյութ)«Հրապարակ». ՔՊ–ում խուլ դժգոհություն կա Հայկ Սարգսյանի նախագծի հետ կապված«Փաստ». Խառն են, շատ խառն են. «ումով» է ձևավորելու ՔՊ–ի նախընտրական ցուցակը«Հրապարակ». Բյուջեից գումար՝ առեւտրային կազմակերպությանըԻշխանության հովանավորյալ Նարեկ Նալբանդյանը չի վճարում պարտքերը, բայց միլիոններով նոր բիզնեսներ է գնում. «Ժողովուրդ»«Փաստ». Փաշինյանի խաղաղության պլանը և եվրախոստումները, որոնք երբեք չեն իրականանաՏեսախցիկը ֆիքսել է Սու-34-ի «արդուկող» հարվածները ուկրաինական պաշտպանական դիրքերին (Տեսանյութ)Ռուսները հրթիռային զանգվածային հարձակում են իրականացրել Կիեւում (Տեսանյութ)Ադրբեջանում ծավալվող ռուսաֆոբիայի թիկունքում կանգնած է Ալիեւը. «Ցարգրադ»Դրսում կոշիկներ լիզելու արդյունքում տուժում է հայ ժողովուրդը. ՄինասյանՊետք է հիմա ժողովրդին ցույց տան, որ անխնա պայքար է կոռուպցիայի դեմ. ԲԱՄԲԱՍԱՆՔԱլբանիայում Նիկոլի «սրճային դիվանագիտությունից» հետո հավանաբար պետք է սպասենք նոր աղետներիԱրայիկ Հարությունյանը շատ կարեւոր բացահայտում է արելՔաղաքական շաբաշ՝ փոխադարձ մեղադրանքներով          Ոչ թե ես եմ մարդ առևանգել, այլ ՀՀ-ում պետական պաշտոնյաների աթոռներին նստած հանցավոր խումբն է ինձ առևանգել. Սուրեն ՄանուկյանՊԱՏԱՀԱԿԱՆ ՉԷ, ՈՐ ՄՈՍԿՎԱՅԻՑ ՍԿՍԵՑԻՆ ԽՈՍԵԼ ԽՍՀՄ-Ի ՓԼՈՒԶՄԱՆ ԱՊՕՐԻՆԻ ԼԻՆԵԼՈՒ ՄԱՍԻՆՈՒՐԵՄՆ Ի՞ՆՉ, ՆԻԿՈԼԸ ԿՎԵՐԱԿԱՆԳՆԻ՞ ՀԱՊԿ-Ի ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸԱղազարյան ж законе. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՀրթիռային հարվածով ոչնչացվել է ուկրաինական երեք ինքնաթիռ (Տեսանյութ)«Ինտերի» մեկնարկային կազմը «Կոմոյի» դեմ խաղում ԱՅՍՕՐ ՄԵԾ ՀԱՅ ԱՐԱՄԱՅԻՍ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ ԷԱպօրինի եւ ոչ իրավական ճանաչված 160.000 դրամներն արդեն 2-րդ տարին է` վարորդները շարունակում են վճարել. ԱրամյանՌուսական ավիացիան «արդուկող» հարվածներ է հասցնում ԶապորոժեումԱվելի ու ավելի պարզ է դառնում, թե Պուտինն ու Թրամփը երկուսուկես ժամ ինչ էին խոսումՏիկ տոկ հարթակը պետք է վերահսկվի հատուկ կառույցների կողմից, եւ վերացվեն պոռնոգրաֆիա պարունակող էջերը. ՄանուկյանՌուսական բանակը դուրս է եկել Խարկովի մարզի առանցքային քաղաքներից մեկի` Կուպյանսկի հյուսիսային արվարձանային գոտի (Քարտեզ)Ռուսական ուժերը գրավեցին Օտրադնոե բնակավայրը հարավդոնեցկյան ճակատում (Քարտեզ)Տիկնիզյանը պայմանագիր ունի «Լոկոմոտիվի» հետ, թող գործի դրան համաձայն. Ֆիլատով Թրամփը տնտեսական պատերազմի մեջ է մտնում Եվրամիության հետ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top