ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Էմանուել Մակրոնը ելույթը սկսեց Նիկոլ Փաշինյանին դիմելով

11.10.2018 13:56 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Էմանուել Մակրոնը ելույթը սկսեց Նիկոլ Փաշինյանին դիմելով

 Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթաժողովի հանդիսավոր բացմանը հանդես եկավ ելույթով, նախ դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ «Իմ առաջին բառերը կցանկանայի ուղղել Ձեզ, պարոն վարչապետ՝ շնորհակալություն հայտնելով ընդունելության համար: Կցանկանայի նաև  շնորհավորել Ձեզ այս գագաթնաժողովը լավագույնս կազմակերպելու համար: Դուք գիտեք, թե ձեր երկիրը ինչ բարձր տեղ է գրավում ֆրանսիացիների սրտերում: Փարիզում, Մարսելում, Լիոնում կամ այլուր Հայաստան բառը շատ նուրբ և հուզիչ զգացումներ է առաջացնում ֆրանսիացիների հոգում»,- ընդգծեց Էմանուել Մակրոնը:

Նիկոլ Փաշինյանը կառավարության չքաղաքականացված անդամներին հորդորեց նախընտրական շրջանում արդյունավետ աշխատել

Ֆրանսիայի նախագահը խոսելով աշխարհահռչակ Շառլ Ազնավուրի մասին՝ նրան համարեց Հայաստանի, Ֆրանսիայի  ֆրանկոֆոնիայի խորհրդանիշ: «Նա երգի հսկա տաղանդ էր, ով երգում էր մեր երջանկության, դժբախտությունների, կյանքի նկատմամբ  մեր թեթև մոտեցումների մասին: Նա երգում էր մի հատուկ թախիծով, որը յուրահատուկ է պանդխտության մեջ ապրող մարդկանց: Մենք բոլորս գիտենք, որ նա հայ է, երգում և պահպանում էր հայկականությունը, խրախուսում էր քաջությունը: Ամբողջովին ճանաչելով այն մեծ հանցագործությունը՝ Ցեղասպանությունը, որի զոհն էր նաև ինքը, ես ցանկանում եմ հնչեցնել այդ մեծ մարդու անունը՝ Շառլ Ազնավուր».- նշեց Մակրոնը:

Ֆրանսիայի նախագահը այնուհետև շարունակել է․ «Մենք բոլորս պատկանում ենք այդ ընտանիքին և չունենք մաշկի նույն գույնը, մեր աստվածները չեն կրում նույն անունները, ոմանք նաև Աստծուն չեն հավատում: Մենք ապրում ենք շատ տարբեր կլիմայական պայմաններում, մեր երգերը նման չեն իրար:  Մենք ունեցել ենք նաև վերքեր, որոնք նոր են սկսում փակվել: Այնուամենայնիվ,  այս բազմազան ընտանիքը միասնական է՝ համախմբված մի լեզվի շուրջ: Այս լեզուն մենք ընկալում և արտահայտում ենք բազմազանությամբ, սակայն բոլորս իրար հասկանում ենք: Այս լեզուն չի պատկանում որևէ մեկին, այն բոլորինն է: Այս լեզուն կարողացել է ընդունել բոլորի մտքերը:  Մեր կապն արտահայտվում է ոչ միայն այս լեզվի միջոցով, այլ աշխարհին ուղղված մեր տեսլականով: Մեր  տեսլականը պարբերաբար  վերաիմաստավորվում և թարմացվում է: Եղբայրությունը,  խաղաղությունը արդարությունը կազմում են մեր կազմակերպության հիմնաքարերը»:

«Ֆրանկոֆոնիան պետք է լինի այն հարթակը, որտեղ կարտահայտվի համախմբված սթափությունը»։ Եզրափակեց Մակրոնը 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА