Պետք է հիմա ժողովրդին ցույց տան, որ անխնա պայքար է կոռուպցիայի դեմ. ԲԱՄԲԱՍԱՆՔ Արայիկ Հարությունյանը շատ կարեւոր բացահայտում է արել Ոչ թե ես եմ մարդ առևանգել, այլ ՀՀ-ում պետական պաշտոնյաների աթոռներին նստած հանցավոր խումբն է ինձ առևանգել. Սուրեն Մանուկյան ՊԱՏԱՀԱԿԱՆ ՉԷ, ՈՐ ՄՈՍԿՎԱՅԻՑ ՍԿՍԵՑԻՆ ԽՈՍԵԼ ԽՍՀՄ-Ի ՓԼՈՒԶՄԱՆ ԱՊՕՐԻՆԻ ԼԻՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՒՐԵՄՆ Ի՞ՆՉ, ՆԻԿՈԼԸ ԿՎԵՐԱԿԱՆԳՆԻ՞ ՀԱՊԿ-Ի ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ Հրթիռային հարվածով ոչնչացվել է ուկրաինական երեք ինքնաթիռ (Տեսանյութ) «Ինտերի» մեկնարկային կազմը «Կոմոյի» դեմ խաղում ԱՅՍՕՐ ՄԵԾ ՀԱՅ ԱՐԱՄԱՅԻՍ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է Ապօրինի եւ ոչ իրավական ճանաչված 160.000 դրամներն արդեն 2-րդ տարին է` վարորդները շարունակում են վճարել. Արամյան Ռուսական ավիացիան «արդուկող» հարվածներ է հասցնում Զապորոժեում

Ռուսաստանը հստակ ցույց է տալիս, որ չի պատրաստվում զիջել իր դիրքերը այս տարածաշրջաններում. Քեռյան

Ներքաղաքական

Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիեւն ու Ռեջեփ Էրդողանը օրերս Անթալիայում կայացած երկկողմ հանդիպման ժամանակ քննարկել են Հարավային Կովկասում ընթացող իրավիճակը: Հանդիպման ընթացքում երկու առաջնորդները, ընդգծելով Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ եղբայրական եւ դաշնակցային հարաբերությունների հաջող զարգացման մասին, խոսել են նաեւ տարբեր խնդիրներից: Նրանք կարեւորել են երկկողմ համագործակցության խորացումը բոլոր ոլորտներում՝ ներառյալ տնտեսական, քաղաքական եւ ռազմական շփումները։ Նշենք, որ սա Էրդողանի եւ Ալիեւի միջեւ վերջին մեկուկես ամսվա ընթացքում տեղի ունեցած երկրորդ հանդիպումն է, ինչը վկայում է երկու երկրների առաջնորդների մոտեցման հաճախականության ու կարեւորության մասին։ Իսկ թե այս հանդիպումներն ինչպիսի՞ գլոբալ աշխարհաքաղաքական ազդեցություններ կարող են ունենալ նաեւ Հայաստանի համար, «Իրավունք»-ը պարզել է ԵՊՀ Քաղաքագիտության ամբիոնի պրոֆեսոր, քաղաքագետ ԳԱՐԻԿ ՔԵՌՅԱՆԻ տեսակետը:


— Հարավային Կովկասում տիրող իրավիճակն այս պահին ինչպիսի՞ փուլում է եւ Հայաստանի վրա ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ:

— Վերջին շրջանում, երբ Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումները մտնում են իրենց առավել ակտիվ եւ բարդ փուլերից մեկը, Հայաստանի իշխանությունները քննարկում են մի կարեւոր նախաձեռնություն. փոխարենը՝ ընդունել Ադրբեջանի կողմից առաջ քաշվող ճանապարհային պահանջները, Երեւանը պատրաստակամություն է հայտնում առաջարկել այլընտրանքային երթուղիներ՝ անցնող Հայաստանի տարածքով, որոնք կարող են ծառայել ադրբեջանական բեռնափոխադրումների իրականացման համար։ Սակայն այս նախաձեռնության հիմքում դրված է մի կարեւոր նախապայման՝ նշված երթուղիները գործելու են բացառապես մաքսային ձեւակերպումների եւ հայկական համապատասխան վերահսկողության ներքո։
Մինչդեռ Ադրբեջանի դիրքորոշումը միանշանակ է։ Բաքուն ոչ միայն պատրաստ չէ ընդունել նման պայմանները, այլեւ պահանջում է որոշակի վերահսկողական մեխանիզմներ՝ այդ ճանապարհների նկատմամբ։ Ադրբեջանի իշխանությունները պնդում են, որ իր տարածքով հայկական բեռների տեղափոխումը չի կարող իրականացվել առանց հստակ ու երաշխավորված պայմանավորվածությունների, առավել եւս՝ հաշվի առնելով ներկայիս լարված եւ թշնամական հարաբերությունները Հայաստանի հետ։ Այս համատեքստում ակնհայտ է դառնում, որ բանակցվող երթուղային լուծումները դրանք խորը քաղաքական ենթատեքստ ունեն եւ կարող են ազդել ամբողջ տարածաշրջանի ուժային հավասարակշռության վրա։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթներում բազմիցս ընդգծել է, որ Հայաստանը բաց է համագործակցության համար, եւ պատրաստ է իր ճանապարհային ենթակառուցվածքը տրամադրել բեռնափոխադրումների համար։ Սակայն նա հստակեցրել է, որ նման օգտագործումը չի կարող իրականացվել ՀՀ սուվերեն վերահսկողության հաշվին։ Հայաստանի համար անընդունելի է ցանկացած առաջարկ, որը կարող է նվազեցնել պետության ինքնիշխանությունը սեփական տարածքի նկատմամբ։
Այստեղ առաջ է գալիս նաեւ մեկ այլ կարեւոր եւ խորքային հարցադրում՝ արդյո՞ք այս գործընթացների պայմաններում Հայաստանը չի կորցնում իր վերահսկողությունն ու ազդեցությունը՝ փոխանցելով որոշ լծակներ Իրանին։ Քանի որ Իրանը նույնպես ունի նշանակալի աշխարհաքաղաքական հետաքրքրություններ տարածաշրջանում, հնարավոր է, որ նա փորձի օգտագործել ստեղծված իրավիճակը ոչ միայն տնտեսական, այլեւ ռազմավարական-քաղաքական դիրքերը ամրապնդելու համար։


— Արդյոք կարելի՞ է ասել, որ Ռուսաստանը ներկայումս կանգնած է աշխարհաքաղաքական խաչմերուկում։ 

— Տեսանելի է, որ Մոսկվան ձգտում է վերանայել իր դիրքերը նախկին Խորհրդային տարածքում՝ փորձելով վերականգնել այն ազդեցությունը, որն ի սկզբանե կորցրել էր Խորհրդային միության փլուզումից հետո։
Վլադիմիր Պուտինի իշխանության գալուց ի վեր՝ արդեն երկու տասնամյակ շարունակ, Կրեմլը հետեւողականորեն իրականացնում է քաղաքականություն, որի առանցքում Ռուսաստանի՝ նախկին Խորհրդային հանրապետությունների վրա վերահսկողության եւ ազդեցության վերակերտումն է։ Եթե փորձենք պարզ բառերով ձեւակերպել Ուկրաինայի պատերազմը սկսելու հիմնական պատճառը, ապա կարելի է ասել, որ այն ռուսական ազդեցության սահմանների վերականգնման ուղիներից մեկն է։ Եվ սա տարածվում է ոչ միայն Ուկրաինայի վրա, այլեւ բոլոր հետխորհրդային երկրների՝ այդ թվում Կովկասի, Կենտրոնական Ասիայի եւ նույնիսկ Բալթյան երկրների։
Այդ գործընթացը, սակայն, բախվում է բազմաշերտ խոչընդոտների։ Մի կողմից՝ Ռուսաստանը հստակ ցույց է տալիս, որ չի պատրաստվում զիջել իր դիրքերը այս տարածաշրջաններում։ Մյուս կողմից՝ այն ստիպված է հաշվի նստել համաշխարհային ուժերի՝ հատկապես ԱՄՆ-ի, Չինաստանի եւ Թուրքիայի աճող ներգրավվածության հետ։ Սրանք խաղացողներ են, որոնք նույնպես ունեն հետաքրքրություններ հետխորհրդային տարածքում։
Բացի այդ, Ուկրաինայի պատերազմը լուրջ հարված է հասցրել Ռուսաստանի ռեսուրսներին։ Շատ փորձագետներ ենթադրում են, որ այդ պատերազմը կարող է տեւել տարիներ շարունակվել, իսկ Մոսկվան կարող է ժամանակավորապես դադարեցնել ակտիվ ներգրավվածությունն այլ տարածաշրջաններում՝ կենտրոնանալով Ուկրաինայի ուղղությամբ:
Այնուամենայնիվ, Կրեմլը չի հրաժարվում իր ռազմավարական նպատակներից։ Վերջին ամիսներին Ռուսաստանի մասնակցությամբ մի շարք խորհրդակցություններ են անցկացվել, որոնց ընթացքում քննարկվել են հարաբերությունները «բարեկամական» պետությունների հետ։ Սա եւս մեկ ազդակ է, որ Պուտինի քաղաքական թիմը դեռ դիտարկում է ազդեցության նոր սահմանների վերագծման հնարավորությունը։
Արդյո՞ք Ռուսաստանը կհասնի իր նպատակներին, կախված է ոչ միայն ներքին ռեսուրսներից, այլեւ գլոբալ աշխարհակարգում տեղի ունեցող փոփոխություններից։ Թրամփի իշխանության գալով՝ Միացյալ Նահանգները հնարավոր է ավելի մեղմ լինի Ռուսաստանի նկատմամբ, եւ Մոսկվան կարող է ստանալ նոր հնարավորություններ իր ազդեցությունը վերականգնելու համար։
Սակայն ներկայում՝ Հարավային Կովկասի, Կենտրոնական Ասիայի եւ Արեւելյան Եվրոպայի առնչությամբ Մոսկվան չի հրապարակել հստակ պաշտոնական ռազմավարություն։ Այդ անորոշությունը թույլ չի տալիս կանխատեսել, թե արդյոք Ռուսաստանը իսկապես կկարողանա վերագտնել իրեն որպես գերիշխող ուժ հետխորհրդային տարածքում։


ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ






Պետք է հիմա ժողովրդին ցույց տան, որ անխնա պայքար է կոռուպցիայի դեմ. ԲԱՄԲԱՍԱՆՔԱրայիկ Հարությունյանը շատ կարեւոր բացահայտում է արելՈչ թե ես եմ մարդ առևանգել, այլ ՀՀ-ում պետական պաշտոնյաների աթոռներին նստած հանցավոր խումբն է ինձ առևանգել. Սուրեն ՄանուկյանՊԱՏԱՀԱԿԱՆ ՉԷ, ՈՐ ՄՈՍԿՎԱՅԻՑ ՍԿՍԵՑԻՆ ԽՈՍԵԼ ԽՍՀՄ-Ի ՓԼՈՒԶՄԱՆ ԱՊՕՐԻՆԻ ԼԻՆԵԼՈՒ ՄԱՍԻՆՈՒՐԵՄՆ Ի՞ՆՉ, ՆԻԿՈԼԸ ԿՎԵՐԱԿԱՆԳՆԻ՞ ՀԱՊԿ-Ի ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸՀրթիռային հարվածով ոչնչացվել է ուկրաինական երեք ինքնաթիռ (Տեսանյութ)«Ինտերի» մեկնարկային կազմը «Կոմոյի» դեմ խաղում ԱՅՍՕՐ ՄԵԾ ՀԱՅ ԱՐԱՄԱՅԻՍ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ ԷԱպօրինի եւ ոչ իրավական ճանաչված 160.000 դրամներն արդեն 2-րդ տարին է` վարորդները շարունակում են վճարել. ԱրամյանՌուսական ավիացիան «արդուկող» հարվածներ է հասցնում ԶապորոժեումԱվելի ու ավելի պարզ է դառնում, թե Պուտինն ու Թրամփը երկուսուկես ժամ ինչ էին խոսումՏիկ տոկ հարթակը պետք է վերահսկվի հատուկ կառույցների կողմից, եւ վերացվեն պոռնոգրաֆիա պարունակող էջերը. ՄանուկյանՌուսական բանակը դուրս է եկել Խարկովի մարզի առանցքային քաղաքներից մեկի` Կուպյանսկի հյուսիսային արվարձանային գոտի (Քարտեզ)Ռուսական ուժերը գրավեցին Օտրադնոե բնակավայրը հարավդոնեցկյան ճակատում (Քարտեզ)Տիկնիզյանը պայմանագիր ունի «Լոկոմոտիվի» հետ, թող գործի դրան համաձայն. Ֆիլատով Թրամփը տնտեսական պատերազմի մեջ է մտնում Եվրամիության հետՊուտինը եկավ, մեզ ձեռքով բարեւեց, Նիկոլը չեկավ, այդպես էլ մնաց նստած. Ինչ է պատմում 101-ամյա վետերանը Կարմիր հրապարակեցՊուտնիը «սասանել» է ԵՄ-ն․ GuardianՎարքագծի կտրուկ փոփոխություն՝ գերակտիվություն, անբացատրելի ուրախություն․ Ահազանգը, որ Ձեր երեխան թմրանյութների հնարավոր զոհ դառնալու ճանապարհին էԶորավարժություններ՝ օկուպացված Արցախում. Իրանը չեզոքացնում է թուրքական վտանգըՖիլիպ Կիրկորովը հոսպիտալացվել էՍուտն ու կեղծիքը երբեք չեն կարող ճշմարտության վերածվել. Մայր Աթոռի արձագանքը՝ Փաշազադեին«Լոկոմոտիվը» ընդունել է իմ դիրքորոշումը. Տիկնիզյան Կամուֆլյաժը դառնում է աղքատի արտահագուստ. Հարություն ՄնացականյանՏավուշում «Mitsubishi»-ն գլխիվայր շրջվել է. կա 1 զnh, 1 վիրшվոր. մահացածը Փաշինյանի ազգականն էՖինլանդիան զորավարժություններ է սկսել Ռուսաստանի սահմանինԱյս սերունդը կարող է եւ պատրաստ է ստեղծել հայոց նոր ոսկեդար. Հայկ ԲաբուխանյանՓաշազադեն՝ Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության հոգեւոր հայր. Արցախի պահպանության կոմիտեի հայտարարությունըԼարված իրավիճակ՝ Ազատի կացարանի հրդեհի գործով դատական նիստին (տեսանյութ)Իրանը նպատակ ունի ընդլայնել երկկողմ կապերն Ադրբեջանի հետ․ Փեզեշքիանը՝ Ալիևին«ԱՆՁՆՎԻՐԱԲԱՐ ԿՌԻՎ Է ՄՂԵԼ ՈՍՈԽԻ ԴԵՄ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋԻՆ ՇՈՒՆՉԸ». ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ԹՈՐԳՈՄ ՍԱՅԱԴՅԱՆ«ՈՒՐԱԽ ԵՄ ՈՒ ՀՊԱՐՏ ՆՄԱՆ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ»․ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԱՇԽԱՐՀԻ, ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ, ԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹԻ ԲԱՑԱՐՁԱԿ ՀԱՂԹՈՂ ՀԱՄԼԵՏ ՄԱՆՈՒԿՅԱՆԴպրոցի շրջանավարտները պատրաստ են ստեղծել հայոց նոր ոսկեդարՀավելյալ վճարի դիմաց առավել կարճ ժամկետում կարող են վարորդական քննությունների մասնակցել. ՆԳ փոխնախարարԻնչպես է առաջացել վերջին զանգի արարողությունըՊետությունը երաշխավորում է արտահիվանդանոցային անվճար մանկաբարձագինեկոլոգիական բուժօգնությունԹուրքիայում 56 զինծառայողի են ձերբակալելԶելենսկու լեգիտիմության հարցը հիմնարար նշանակություն կունենա, երբ գործը հասնի խաղաղության պայմանագրի ստորագրմանը. ԼավրովՈրոշում կայացնելու ժամանակն է. Իրանը հայտնել է՝ որ դեպքում համաձայնություն կկնքի ԱՄՆ-ի հետՎրաստանն արգելել է Բելառուսի և ՌԴ քաղաքացիներին երկրից ավտոմեքենաներ արտահանելԱրցախից տեղահանված մոտ 10,000 անձ դիմել է քաղաքացիություն ստանալու համար. ՆԳ փոխնախարարՎարորդական վկայականները սեպտեմբերի 1-ից կփոխատեղվեն թվային տարբերակիՀՀԿ֊ի անկյունաքարերը դրվել են դեռևս խորհրդային իշխանության տարիներինԻնչպե՞ս հասկանալ, որ հեռախոսը գաղտնալսվում է. Փորձագետի խորհուրդներԶԼՄ-ներ․ Պուտինը Ուկրաինայի հետ բանակցությունների համար Վատիկան չի մեկնիՆույնիսկ եթե աշխատավարձս հնգապատկվի, չի նշանակում, որ ես հարմարվում եմ կատարվող անարդարությունների հետ. ՄիրաքյանՀանրայինի ամերիկյան մասնաճյուղը մինչ օրս նախարար Սիմիդյանի քրոջ «տնվորն» է, իսկ «Իմ քայլը» հիմնադրամը փոխել է հասցեն. Hetq.am Մեր ժամանակների «Անհուշ բերդը» հենց Բաքուն է. Արմեն ՀովասափյանՀատուկ տարածքներ է տեղափոխվել «Վերջին զանգ»–ի միջոցառումների մասնակից անձանց 109 տրանսպորտային միջոցԱրցախի խորհրդարանի նախագահ է ընտրվել Աշոտ Դանիելյանը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top