ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հայտնի են ֆորումի մրցանակակիրները

22.05.2018 12:12 ՄՇԱԿՈՒՅԹ
Հայտնի են ֆորումի մրցանակակիրները

Մայիսի 15-21-ը Երեւանում անցկացվող ԱՊՀ, Բալթյան երկրների եւ ՎրաստանիԵրիտասարդական թատերական 3-րդ ֆորումը հատեց եզրագիծը: Փակմանարարողությունն անցկացվեց Հ. Պարոնյանի անվ. երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում. հայտնի են ֆորումի մրցանակակիրները:

«Ոսկե հովանոց» Գրան պրի եւ I մրցանակը բաժին հասավ «Ես այստեղ եմ» ներկայացմանը, բեմադրիչ`Տաթեւ Մելքոնյան (Հայաստան): Ներկայացումըիրավունք ստացավ մասնակցելու Մոսկվայի Ա.Պ. Չեխովի անվան միջազգայինթատերական փառատոնին, որը կկայանա 2019թ.-ին:

«Արծաթե հովանոց» II եւ III-րդ մրցանակը կիսեցին «Նատաշայի երազանքը» («Ոսկե դարպաս» թատրոն), բեմադրիչ` Ստաս Ժիրկով (Ուկրաինա) եւ «Մայրական դաշտ» (Ուզբեկստանի ազգային ակադեմիական դրամատիկական թատրոն), բեմադրիչ`Գաֆուր Մարդանով (Ուզբեկստան) ներկայացումները:

Ժյուրիի հատուկ մրցանակի արժանացան «Մեդեայի համախտանիշ» (Բելառուսական դրամատուրգիայի հանրապետական թատրոն), բեմադրիչ`Եկատերինա Ավերկովա (Բելառուս) եւ «Լեգենդից հետո ...» (Չույի մարզի Շ. Տերմեչիկովի անվ.սատիրայի թատրոն), բեմադրիչ` Շամիլ Դիյքանբաեւ (Ղրղզստան) ներկայացումները, ինչպես նաեւ դերասան Արամ Կարախանյանը`«Ես այստեղ եմ» ներկայացման մեջ փայլուն կատարած դերակատարման համար:

ՀԹԳՄ ոսկե մեդալի արժանացավ «Գարդենիա» ներկայացումը (Մոսկվայի Պուշկինի անվ. դրամատիկական թատրոն), բեմադրիչ`Սեմյոն Սերիզին (Ռուսաստան):

Լավագույն ներկայացում (ըստ երիտասարդ թատերական քննադատների) ճանաչվեց «Կատարինա Բլյումի կորած պատիվը» ներկայացումը (Թբիլիսիի Կ. Մարջանաշվիլիի անվ.ակադեմիական թատրոն), բեմադրիչ`ՄիխայիլՉարքվիանի (Վրաստան):

Երեւանյան Ֆորումին մասնակցել է 12 երկիր. Հայաստան, Լատվիա, Ղազախստան, Ուզբեկստան, Ղրղզստան, Վրաստան, Ուկրաինա, Ռուսաստան, Մոլդովա, Բելառուս, Տաջիկստան, Լիտվա:

Ֆորումի կազմակերպիչներն էին Թատերական միությունների միջազգային համադաշնությունը` ԱՊՀ անդամ երկրների Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ, Հայաստանի թատերական գործիչների միությունը եւ ՀՀ մշակույթի նախարարությունը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА