ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Վալերի Շադրինին անհանգստացրել է Հայաստանում կատարվածը (տեսանյութ)

16.05.2018 15:05 ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Վալերի Շադրինին անհանգստացրել է Հայաստանում կատարվածը (տեսանյութ)

Մայիսի 15-22-ը Երեւանում ընթանում է ԱՊՀ երկրների, Բալթիայի եւ Վրաստանի երիտասարդ թատերական գործիչների միջազգային 3-րդ ֆորումը: Հայաստան են ժամանել Սովետական Միության նախկին տարածքում գտնվող երկրներից երիտասարդ բեմադրիչներ, դերասաններ սցենոգրաֆներ, դրամատուրգներ, որի ընթացքում կլինեն ցուցահանդեսներ, կլոր սեղաններ, վարպետաց դասեր` հանրահայտ թատերական գործիչների ղեկավարությամբ: Կլինի նաեւ երիտասարդական ներկայացումների փառատոն, որին յուրաքանչյուր երկրից կմասնակցեն մի ներկայացումով: Այդ կապակցությամբ Հայաստանում է նաեւ թատերական միությունների միջազգային դաշնության նախագահ, Չեխովի անվան միջազգային փառատոնի գլխավոր պրոդյուսեր ՎԱԼԵՐԻ ՇԱԴՐԻՆԸ: Ռուս մշակութային գործիչն ասաց, որ միջազգային 3-րդ ֆորումը Հայաստանում անցկացնելու որոշումը կայացվել ու քննարկվել է դեռեւս անցյալ տարի` Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանի եւ ՀՀ մշակույթի արդեն նախկին նախարար Արմեն Ամիրյանի հետ: Շադրինը մինչ ֆորումի ու համագործակցության մասին խոսելը շեշտեց, որ իրենց անհանգստացրել է վերջին մեկ ամսում Հայաստանում կատարված իրադարձությունները. «Երբ պատրաստվում էինք այս ֆորումին Հայաստանում այլ` ճգնաժամային իրավիճակ էր, հիմա` այլ է: Չեմ թաքցնում, որ մենք անհանգստանում էինք, թե ընդհանրապես հնարավոր կլինի՞ թատերական որեւէ միջոցառում իրականցնել: Ուզում եմ ընդգծել` ուրախ ենք, Երեւանում արժանացել ենք բավական բարյացակամ վերաբերմունքի եւ լավ ընդունելության համար: ՀՀ մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանը մեզ շատ աջակցեց` ֆորումը Հայաստանում անցկացնելու համար, հուսով եմ ներկա նախարարն էլ կշարունակի նույնը, որովհետեւ սա շատ կարեւոր է ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Ռուսաստանի, ե՛ւ համաշխարհային թատրոնի համար»,- կարեւորելով միջազգային թատերական ֆորումը` ընդգծեց. «Իմ սերունդն արդեն ցավոք լքում է այս աշխարհը, մենք մեկս մյուսիս ճանաչում էինք, մտերիմ ընկերներ էինք ու մեր թատերական աշխարհը շփվում, ապրում էր իրար հետ եւ օգնում միմյանց: Հիմա հերթը երիտասարդներինն է»:

Մահացել է սպարապետի մայրը. հոգեհանգստը տեղի կունենա վաղը

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА